ԱԶԱՏԱԳՐՎԵՑ ԵԶԴԻՆԵՐԻ ԲՆՕՐՐԱՆ ՇԱՆԳԱԼԸ

Արխիվ 12-16

ԱԶԱՏԱԳՐՎԵՑ ԵԶԴԻՆԵՐԻ ԲՆՕՐՐԱՆ ՇԱՆԳԱԼԸ

 

«24 ժամյա կատաղի մարտերից հետո Շանգալի պաշտպանական ջոկատները Հեյդար Շեշոյի գլխավորությամբ կարողացան վերջապես ազատագրել Շանգալ քաղաքը: Սա, իհարկե, ուրախալի նորություն է ամբողջ եզդի ազգի համար: 1 տարի 3 ամիս եւ 9 օր է Շանգալը գտնվում էր ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների տիրապետության տակ եւ, փառք Աստծո, Շանգալ քաղաքը հետ վերադարձվեց», - այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց «Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահի օգնական, «Եզդի ազգի ցեղասպանությունը կամ Շանգալի մղձավանջը» գրքի հեղինակ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆՆ, ով կապ է հաստատել ու մանրամասներ պարզել հենց Շանգալից. «Ինչպես հաղորդում է Դոհոկից Մուրադ Համոն, որի հայրը նույնպես այս պահին Շանգալում է, եզդիական ջոկատները ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, իսկ մնացածները փախուստի են դիմել: 24 ժամյա մարտերին մասնակցում էր նաեւ հրամանատար Հեյդար Շեշոն եւ, ըստ Մուրադի, Շանգալ քաղաքն այսօր կեսօրին ամբողջությամբ ազատագրվել է (մեր ժամանակով ժամը 13:00-ին)»: Ի դեպ, Ռ. Ավդոյանի փոխանցմամբ` Շանգալի պաշտպանական ջոկատները` Հ. Շեշոյի հրամատարությամբ պատրաստվում են շուտով ազատագրել նաեւ Շանգալի հարավ-արեւմուտք եւ հարավ-արեւելք ընկած գյուղերը` Քոչոն, Հաթմին, Թլկասաբը, Թլբնաթը, Թլազերը, Գրզարկը, Ռմբուսին, Սիբա Շեխ Խդրը: Եվ եզրափակելով խոսքը` մեր զրուցակիցը շեշտեց. «Փառք ու պատիվ Շանգալի համար մարտնչող մեր եզդի մարտիկներին: Կեցցե՛ն մեր եզդի մարտիկները, կեցցե՛ Հեյդար Շեշոն, կեցցե՛ մեր Էզդիխանան»:

Հավելենք, որ մեկ օր տեւած մարտերի ընթացքում, եզդիներն ունեցել են 4 զոհ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162223&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան