ԴԱՀԿ-Ի ՄԵԴԱԼԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

Արխիվ 12-16

ԴԱՀԿ-Ի ՄԵԴԱԼԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

 

Գաղտնիք չէ, որ մեզ մոտ վատ սովորություն է դարձել տեսնել այսբերգի միայն բարձունքը ու հենց այն դարձնել օրվա բամբասանքի ու տարբեր խոսակցությունների թեման: Սա իսկ եւ իսկ ասված է ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայության մասին, որին հարմար առիթի դեպքում մեղադրում են չաշխատելու ու պետական բյուջեից գումար ծախսելու մեջ, կամ առնվազն անարգանքի սյունին գամում, թե անարդար են: Չէ, հենց այստեղ է, որ պետք է «ծուռ նստենք, շիտակ դատենք»:

 

ԵԹԵ ՕՐԵՆՔ  ՉԿԱՏԱՐՈՂԸ ԳՈՀ Է ԴԱՀԿ-ԻՑ, ՈՒՐԵՄՆ` ԿԱՌՈՒՅՑԸ, ՊԱՐԶԱՊԵՍ, ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ


Պատկերացնո՞ւմ եք, որ ՀՀ օրենքը չկատարող կամ ժամանակին չկատարող անհատը, իրավաբանական անձը կամ կազմակերպությունը հանկարծ գոհ լիներ Հարկադիր կատարման ծառայությունից, ով այլ շերտերի օրինական իրավունքը պաշտպանելով` դիմել է հարկադիր ստիպողական բռնագանձման: Այ, հենց այս ժամանակ կարելի էր ասել, որ ծառայությունը չի աշխատում, մինչդեռ քանի կան դժգոհություններ, ապա կարելի է հանգիստ շունչ քաշել ու ասել, որ սա թերեւս այն սակավաթիվ կառույցներից մեկն է, որն իր գործն է կատարում: Ավելին` նույնիսկ ողջունելի է, որ ՀՀ օրենքը չկատարողը կամ ժամանակին չկատարողը պարտադիր կամ հարկադիր ձեւով շարունակում է դժգոհել Հարկադիր կատարման ծառայությունից: Այնպես որ, որքան էլ ոմանց ականջին դառը հնչի ճշմարտությունը, բայց, այնուամենայնիվ, իրականում սա բնակչության ոչ պաշտպանված շերտի այն պաշտպանողական օղակն է, որին պաշտպանում է պետությունը:

ԽԱԽՏՈՒՄ ԱՆՈՂԸ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՄԱՐԴԱՍՊԱՆ Է ՂԵԿԻՆ


Իսկ հիմա անդրադառնանք թերեւս վերջին շրջանի ամենաաղմկահարույց թեմային: Ճանապարհային ոստիկանության լուսանկարահանող-արագաչափ սարքերով եւ տեսախցիկներով հայտնաբերված իրավախախտումներն ու դրան հետեւող գումարների բռնագանձման պահանջով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության համապատասխան գրությունները կանգնել են վարորդների կոկորդին: Բայց երբեւէ դիտարկե՞լ եք հարցն այն տեսանկյունից, որ խախտում անող, ասենք, տաքսու վարորդի կողքին կարող է նստած լինել ձեր դուստրը, քույրը կամ մայրը: Դե, իհարկե, այս դեպքում արդեն խախտում անողը պոտենցիալ մարդասպան է ղեկին: Չէ՞ որ հենց այդ խախտումներն են մի շարք վթարների արդյունք, որը ոչ միշտ է ավարտվում «ինչ լինում է, թող ժեշտին լինի» խոսքով, ու հաճախ ամփոփվում է անդառնալի կորուստներով: Ինչեւէ, սրա հետ մի կերպ համակերպվելով` ամեն դեպքում, անդադար շարունակվող բողոքները նաեւ այլ ընթացք են ստանում: Բոլորի նյարդերի վրա ազդում էր ԴԱՀԿ-ում գոյացող հերթերը: Իսկ ի՞նչ էինք ուզում, որ Հարկադիր կատարման ծառայությունը միանգամից գար ու առգրավեր ձեր կամ մեր տան գո՞ւյքը: Բայց չէ՞ որ որքան էլ դժվար է թանկագին ժամանակից ժամեր կորցնել ԴԱՀԿ հերթերում, բայց սա նաեւ այն ընթացակարգն է, որի ժամանակ կարող են կատարվել ուղղումներ: Ավելին` հենց այդ քաղաքացիների ահազանգերի արդյունքում այդ հերթերն էլ բավական արագ վերացվեցին: Իրավունքը կայուն կատեգորիա է` ի տարբերություն օրենքի, որովհետեւ  օրենքը հետադարձ կապի շնորհիվ միշտ ճշտվում է: Հետեւաբար, այս հարցում Հարկադիրը պետք է թերեւս շնորհակալ լինի քաղաքացիներիից` դժգոհութունների եւ հիմնավորված առաջարկների համար: Եվ ինչքան շատ լինեն այդ առաջարկները, որոնք այսօր նաեւ խորհրդարանականների ուշադրության կենտրոնում են, այնքան լավ:

ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՕՐԵՆՔ` ԴԱՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ


Ի դեպ, այս բողոքների շարքում քչերն են իրավացիորեն հիշում այն մասին, որ նույն ԴԱՀԿ-ի առաջարկով դեռեւս այս տարվա հունվարի 9-ից ուժի մեջ մտավ մի օրենք, որն ստացավ վարորդների տուգանքների «համաներում» անունը: Համաձայն սույն օրենքի, մինչեւ 2012 թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում նրանք, ովքեր խախտել են երթեւեկության կանոններն ու դրա համար տուգանվել, ազատվում են թե՛ վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը վճարելու պարտականությունից, թե՛ չվճարման պատճառով ավելացած գումարից ու կատարողական ծախսից (դրանք առավելապես այն հազարավոր դրամներն էին, որ օրենքով սահմանված կարգով գանձում էր ԴԱՀԿ-ն` որպես կատարողական գործողությունների ծախսերի փոխհատուցում):

ԴԱՀԿ-Ը ՄԻԱՅՆԱԿ ՄՈՐ ՈՒ ԵՐԵԽԱՅԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ Է


Իհարկե, ասվածը առ ոչինչ կլինի, եթե չներկայացնենք նաեւ օրինակներ, որոնք ամենեւին էլ քիչ չեն ԴԱՀԿ-ում: Այս կառույցը, որ հանրության լայն շերտերի համար մեր օրերում դարձել է «բոբո ձյաձյա», պարզվում է` ոչ թե մարդասիրական, այլ հայրասիրական գործունեություն է ծավալում:
Ի՞նչ անի միայնակ խեղճ մայրը, որի ամուսինը լքել է ընտանիքն ու սոված թողել երեխային: Դիմի ախպերներին ու քեռիների՞ն, որ գտնեն նախկին ամուսնուն ու քիթը ջարդե՞ն, իր հայուհուն բնորոշ բարոյական նկարագիրը դնի մի կողմ ու երեխայի ապրուստը հոգալու համար հարուստ սիրեկա՞ն գտնի, թե, ի վերջո, դիմի պետությանը` այս դեպքում Հարկադիր կատարման ծառայությանը: Այո, բազմաթիվ են դեպքերը, երբ ԴԱՀԿ-ի միջոցով անգամ արտասահման ճողոպրած ծնողը հարկադրաբար ալիմենտ է վճարել` երեխայի համար: Ընդունենք, թե չընդունենք, սա փաստ է, իսկ ԴԱՀԿ-ն այսօր առաջին գծում այն պետական ծառայությունն է իրականացնում, որը պետք է միաժամանակ վերականգնի չստանալու, տուժելու մի շերտի խախտված իրավունքը, իսկ մյուս կողմից օրենքը կատարի` չխախտելով նաեւ պարտապանի իրավունքը: Քիչ թե շատ իրավագիտակից քաղաքացին կհասկանա, որ ամենեւին էլ հեշտ չէ կատարել օրենքի տարրը` չխախտելով նաեւ օրենքի ոգին:

ԵՐԲ ԲՈԼՈՐԸ ԳՈՀ ԿԼԻՆԵՆ ԴԱՀԿ-ԻՑ


Կարելի է մի շարք օրինակների վրա ուսումնասիրել ԴԱՀԿ-ն ու իր շուրջ ծավալվող դժգոհությունները: Բայց այս անգամ սահմանափակվելով այսքանով` փորձենք գտնել ճանապարհը, թե ո՞ր դեպքում այն այլեւս չի քարկոծվի, գոնե իրավագիտակից քաղաքացիների կողմից: Ըստ էության, այն օրինական երկրում, որը դժվար էլ թե գտնվի երկրագնդի երեսին, որտեղ քաղաքացին չի ունենա պարտք ու պահանջ եւ պետության կողմից պաշտպանված կլինեն իր բոլոր իրավունքները, հենց այդ ժամանակ էլ ԴԱՀԿ-ը կլինի բոլորի սիրելի ու չաշխատող կառույցը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162221&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան