ՋՈՒՐԸ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻՑ ԿԽԼՎԻ՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
ՋՈՒՐԸ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻՑ ԿԽԼՎԻ՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեր քաղաքացիներից հաճախ ենք լսում դժգոհություններ ջրամատակարարման խնդիրների մասին ու բողոքում «Երեւան ջուր» ընկերության գործունեությունից: «Իրավունք»-ը ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանիհետ փորձեց զրուցել այս թեմայով, սակայն Արամ Հարությունյանը հորդորեց հարցերն ուղղել «Երեւան ջուր» ընկերությանը, ապա հիշեցրեց` հայտարարվելու է մրցույթ:
Մեր մյուս հարցին` պաշտոնյան մտավախություն չունի՞, որ մրցույթը դարձյալ հաղթեն ֆրանսիացիները, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարի խոսքով` ջրային օրենսգրքում փոփոխություններ են եղել. «Այս ոլորտը լիցենզավորվելու է»:
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը այս տարի փետրվարին որոշում է ընդունել ստեղծել ջրային տնտեսության ոլորտում գործող ընկերությունների համար կառավարիչ ընտրելու միջգերատեսչական հանձնաժողով։
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162220&l=am/