ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԲԼԵՖՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԳԱԼԻՍ Է

Արխիվ 12-16

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԲԼԵՖՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԳԱԼԻՍ Է

 

 

Մինչ «Ոչ»-ի ճամբարն իրեն պատռում էր` նոր Սահմանադրության հանրաքվեի վերահսկողության թեմայով եւ թատերականացված տեսարաններ սարքում ID քարտերով քվեարկող քաղաքացիների թեմայով, ԿԸՀ-ն ամփոփեց խորհրդարանական կուսակցությունների կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակումների հարցը: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը անդամներ են նշանակել բոլոր 1997 տեղամասային հանձնաժողովներում: Իսկ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը «պակասորդ» են տվել` համապատասխանաբար 118 եւ 245 տեղամասային հանձնաժողովներում մարդ չնշանակելով:

 

 

ՀՈՒՅՍԸ ԴԱՏԱՐԿԱԽՈՍՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է

Այսպիսով, «Ոչ»-ի ամենաաղմկարար ներկայացուցիչները, պարզվում է, որ մարդ չունեն` յուրաքանչյուր հանձնաժողովում պետական աշխատավարձով վերահսկողությունն ապահովելու համար: Ու դեռ խոսում էին ամեն տեղամաս երկուական դիտորդ ուղարկելու մասին: Խոշոր հաշվով, նաեւ այն տեղամասերում, ուր հանձնաժողովի անդամ նշանակել են, դեռեւս հարց է` որքա՞նն են իրոք այդ ընդդիմադիր կուսակցությունները ներկայացնողները, իսկ որքանը` նույնիսկ այդ կուսակցությունների անունները չգիտեն: Համենայնդեպս, «Ժառանգության» պատմությունը լեցուն է սկանդալային դրվագներով, հանձնաժողովների քվոտաները պարզապես վաճառքի հանելու շուրջ:
Կարծում ենք` սխալված չենք լինի, եթե պնդենք, որ «Ոչ»-իստները իրենց առջեւ վերահսկողության խնդիր էլ չեն դրել:

նաեւ ընտրողների ցուցակների մասին այդքան շահարկումներ անելով հանդերձ, նրանցից ոչ ոք չի բարեհաճել բավականին համեստ վարձատրությամբ պրոֆեսիոնալ ծրագրավորողներ վարձել, որպեսզի ունենան բոլոր անխտիր չարաշահումները` ծրագրի միջոցով ավտոմատիկաբար հայտնաբերելու հնարավորություն: Ըստ ամենայնի, նրանց դա պետք էլ չէ: Այլ պետք է ընդամենը դատարկ, բայց չափազանց բարձրաձայն աղմուկ, եւ ուրիշ ոչինչ: Իսկ աղմուկ կարելի է սարքել եւ առանց որեւէ ռեալ վերահսկողության:
Այսպես, ID քարտերով քվեարկության իրավունքն ապահովող օրենքի քննարկումների ժամանակ ասպարեզում հայտնվեց այդ քարտերով տեղամաս եկող ընտրողների մատները թանաքոտելու գաղափար, որի վրա ամբողջ ՀԱԿ-ն իրեն խորհրդարանում ճղում էր, իսկ երբ այդ արտառոց առաջարկությունը մերժվեց` հաշվի առնելով թեկուզեւ Վրաստանի բացասական փորձը, միանգամից հնչեցին Լյովիկ Զուրաբյանի, Արամ Մանուկյանի եւ այլոց ճվոցները: Ընդունվեց, սակայն, ՀՅԴ-ի բավականին ողջամիտ առաջարկությունը, որ ընտրողների ցուցակներում գլխանց նշվեն ID քարտերով քվեարկող քաղաքացիների անունները:
Բայց, խոշոր հաշվով, ID քարտերի պատմությունը նաեւ բավականին անպատասխանատու մոտեցումների պատմություն է: Երբ որոշվեց, որ սովորական կապույտ անձնագրերի փոխարեն քաղաքացիներն աստիճանաբար պետք է ստանան ID քարտեր (որպես անձը հաստատող հիմնական ներպետական փաստաթուղթ), իսկ արտերկիր մեկնելու են կենսաչափական անձնագրով, համակարգ ներդնողները թերի էին մտածել անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների մասին: Ընտրական օրենսգրքի մասին, թերեւս պարզապես մոռացել էին, դրա պատճառով ՏԻՄ ընտրություններին որոշակի խառնաշփոթի երեւույթներ եղան: Որոշ տեղերում ID քարտերով քվեարկել թույլ էին տալիս, որոշ տեղերում` ոչ, սակայն այսօր իրենց պատեպատ տվող ընդդիմադիրներից գործնականում ոչ ոք չհետաքրքրվեց ՏԻՄ ընտրություններով: Ինչ փույթ, որ լուրջ ընդդիմությունն առաջին հերթին պետք է հետաքրքրվեր հենց ՏԻՄ ընտրություններով, որպեսզի համայնքներում ամրապնդվելով` հիմքեր դնեին համապետական ընտրությունների համար:
Ինչեւէ, ID քարտերի պատմությունում պետք է արձանագրենք, որ ժամանակին  անպատասխանատու վերաբերմունք է դրսեւորել ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը: Իշխանությունը մոռացավ գլխանց օրենսդրական փաթեթի մեջ ընտրությունների հարցն էլ ընդգրկել, ընդդիմությունն էլ բանի տեղ չդրեց ՏԻՄ ընտրությունները: Չէ՞ որ քաղաքապետի, գյուղապետի, ավագանու ընտրությունների հարցով Երեւանում ճղճղան հանրահավաք չես անի: Իսկ մեր ընդդիմադիրները սովոր են գործ անելու փոխարեն աղմկել: Ու նոր Սահմանադրությանը դեմ լինելու պատճառներից մեկն էլ այն է, որ կառավարման խորհրդարանական համակարգում արդեն ուզած-չուզած պետք է աշխատեն նաեւ ընդդիմադիրները: Իսկ նրանք դա չեն ուզում, իրենց համար չափազանց հարմարավետ է երկրում առկա ցանկացած թերություն, նույնիսկ եթե դա լինի սեփական շքամուտքի կեղտոտ լինելը, բարդել երկրի առաջին դեմքի վրա: Հարմար է, չէ՞, ամեն ինչի մեղավոր հանել մեկ մարդու: Նաեւ կոնկրետ հարցերով բողոքի ակցիաների պարագայում այդ իներցիան աշխատում է` հաճախ այդ հարցերի պատասխանն ստանալու համար ցուցարարները գնում են ոչ թե կառավարություն (ուր եւ հարցը պետք է լուծում ստանա), այլ` Բաղրամյան 26: Իսկ ընդդիմադիրների համար ամեն ինչ Բաղրամյան 26-ի վրա բարդելը հարմարավետ է նաեւ «դրսերում», ուր տարատեսակ եվրոպական կամ ամերիկյան քեռիների դեմը նստած ասում են` մենք շատ էինք ուզում դրական փոփոխություն անել, սակայն Բաղրամյան 26-ի բռնապետը չի թողնում:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՖ «ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ

Եթե Լյովիկ Զուրաբյանը եւ այլ ընդդիմադիրներ տարիներ շարունակ շատ էին սիրում արտաբերել «ռեժիմը խուճապի մեջ է» բանաձեւը, ապա այժմ դրան ավելացել է ու մասամբ դրան փոխարինում է «ռեժիմը ֆինանսական պրոբլեմներ ունի» բանաձեւը: Բայց ինչ անուն ուզում ես դիր այդ «ռեժիմին», եթե ինքդ քո իսկ մեղքով` գնալով թուլանում ես եւ հայտնվում լուսանցքում, ապա ի՞նչ անի այդ «ռեժիմը», հո սեփական գլխին դնելով` չի՞ ման ածելու...
Ինչեւէ, ժամանակ առ ժամանակ ակտիվանում է քարոզչական այն թեման, իբր ռուսները պատրաստվում են Արցախը նվիրաբերել կովկասյան թուրքերին, որպեսզի Ադրբեջանը տանեն Եվրասիական միություն: Հիմա էլ դա վերափոխվել է առասպելի, թե սահմանադրական բարեփոխումն էլ անհրաժեշտ է, որպեսզի իշխանություններին հեշտ լինի տարածք հանձնելը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի կապակցությամբ էլ, ամբողջ ընդդիմադիր մամուլը, գումարած նաեւ որոշ ռուսաստանյան որոշ ԶԼՄ-ներ, վկայակոչելով ինչ-որ ֆանտաստիկ սեփական աղբյուրներ, պնդում էին, իբր Լավրովը Հայաստան է եկել, որպեսզի ՀՀ իշխանություններին համոզի որոշ տարածքներ վերադարձնել Ադրբեջանին ու դրանով հեշտացնել Ադրբեջանի մուտքը ԵՏՄ: Ու այնպիսի ինքնավստահությամբ են մատուցում այդ վարկածը, կարծես մեկական «ժուչոկ» կցած լինեն Սերգեյ Լավրովին, Էդվարդ Նալբանդյանին եւ Սերժ Սարգսյանին:
Ինչեւէ, այս անգամ ստի ոտքերը շատ կարճ եղան: Քարոզչական այդ միֆից քարը քարի վրա չթողեցին հենց ռուսները: Հայաստանում ՌԴ դեսպանատունը տեղեկացրել է, որ Սերգեյ Լավրովի եւ ՀՀ ղեկավարության բանակցությունների ժամանակ տարածքային զիջումներ անելու թեմա չի քննարկվել: Արցախյան թեմայով քննարկում եղել է, բայց բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի ենթատեքստում:
Ու ընդհանրապես, ՌԴ արտգործնախարարի այցի շրջանակում Արցախը հիմնական թեմա չի էլ եղել: Այ, ինչը ժամանակային առումով այցի հետ համընկավ` դա Վլադիմիր Պուտինի կարգադրությունն է նախապատրաստել համաձայնագիր` Կովկասում կոլեկտիվ անվտանգության համակարգի շրջանակներում ստեղծել միասնական հակաօդային պաշտպանության համակարգ: Այսինքն` Մոսկվայի կողմից ունենք քայլեր` տարածաշրջանում անվտանագության ռեալ մակարդակը բարձրացնելու, այլ ոչ թե Արցախի վրա սակարկելու սրա-նրա հետ:
Ի դեպ, մի ուշագրավ մանրուք եւս: Դե ամեն անգամ, երբ քարոզիչները առաջ են տանում ռուսների ձեռքով «Արցախը ծախելու» թեման, հայկական (ավելի ճիշտ հայաստանյան, քանզի մեջները հայկական ոչինչ չկա) որոշակի քարոզչամիջոցներ շտապում են հարցազրույց վերցնել այնպիսի օդիոզ գործչից, ինչպիսին է Ալեքսանդր Դուգինը, որը միաժամանակ ե՛ւ ռուս մեծապետական է, ե՛ւ ֆաշիստ, ե՛ւ պանթուրքիստ, ե՛ւ չգիտես` էլ ինչ զահրումար: Դե, լավ գիտեն, որ Դուգինը ինչ-որ մի բան կբլթացնի, որը վիրավորական է հայերիս համար: Հիմա էլ նրան խոսեցրին, սակայն այդպես էլ չկարողացան պոկել ինչ-որ նախադասություն, որից բխեր, թե Ադրբեջանի հետ հարց լուծելու համար ռուսները հայերի հաշվին ինչ-որ բան կանեն: Այնպես որ, մեր ձախողակ քարոզիչներին չհաջողվեց Արցախի թեմայով քաղաքական ֆանտաստիկ միֆ մատուցել մեր հանրությանը: Նրանց չօգնեցին ո՛չ Պոլ Գոբլը, ո՛չ Ալեքսանդր Դուգինը, ո՛չ ամերիկյան «Ստրատֆոր» կենտրոնը, ո՛չ էլ «ռուսական հեղինակավոր», բայց իրականում էժանով ծախվող լրատվամիջոցները:  Դե, իսկ ադրբեջանական կայքերից մեջբերումներ անելով` հեռու չես գնա:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162219&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան