Ո՞ՒՄ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ «ԱՍՏՈՐԻԱ» ՀՅՈՒՐԱՆՈՑԸ, ՈՐՏԵՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄՈՒԹԱՖՅԱՆԻ ԴԻՆ
Արխիվ 12-16
Ո՞ՒՄ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ «ԱՍՏՈՐԻԱ» ՀՅՈՒՐԱՆՈՑԸ, ՈՐՏԵՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄՈՒԹԱՖՅԱՆԻ ԴԻՆ
Նոյեմբերի 11-ին, Զաքիյան փողոցում գտնվող «Աստորիա» հյուրանոցային համալիրում հայտնեբերվել էր թատերագետ Լևոն Մութաֆյանի դին: Ըստ նախնական վարկածի` նա հանկարծամահ է եղել, չնայած որ տարբեր վարկածներ են պտտվում:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացրել է մահվան հանգամանքները. «Ի պատասխան ԶԼՄ-ների հարցադրումների՝ պարզաբանում ենք, որ Լ.Մութաֆյանի այցը տվյալ հյուրանոց կրել է մասնավոր բնույթ։ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը սահմանում է յուրաքանչյուր քաղաքացու անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը։ Միաժամանակ, նույն հոդվածով արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին։ Լ.Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել և ձեռնարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ գործողություններ, պարզվել են մի շարք հանգամանքներ, սակայն դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»:
Մեր տեղեկություններով «Աստորիա» հյուրանոցային համալիրը պատկանում է ՀՀ առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանի խնամուն` Դավիթ Շահնազարյանին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162218&l=am/