ԿԱԽՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՄՈՏ «ՎԵՐՋԻՆ 2 ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՈԳԵԿԱՆ ՇԵՂՈւՄՆԵՐ ԷԻՆ ՆԿԱՏՎՈՒՄ»
Արխիվ 12-16
ԿԱԽՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՄՈՏ
«ՎԵՐՋԻՆ 2 ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՈԳԵԿԱՆ ՇԵՂՈւՄՆԵՐ ԷԻՆ
ՆԿԱՏՎՈՒՄ»
Այսօր վաղ առավոտյան Սյունիքի մարզի Լծեն գյուղի տներից մեկի հացատանը տղամարդու դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում: Կախված 50-ամյա Բենիկ Հարությունյանը նույն գյուղի բնակիչ էր:
Լծենի գյուղապետ Հրահատ Նիկոլյանը iravunk.com-ի հետ զրույցում ասաց, որ ինքնասպան եղած տղամարդը իր բարեկամն է.«Հորաքրոջս տղան է, ապրում էր ծայրահեղ վատ պայմաններում, գործ չուներ, նույնիսկ վերջին երկու ամիսներին հոգեկան շեղումներ էինք նկատել մոտը, բայց ով կմտածեր, որ նման բան կանի»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162212&l=am/