ԲՀԿ-ՈՒՄ «ԽԱ՞ՌՆ» ԵՆ. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԵՏ Է ՎԵՐԱԴԱՌՆՈ՞ՒՄ
Արխիվ 12-16
ԲՀԿ-ՈՒՄ «ԽԱ՞ՌՆ» ԵՆ. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԵՏ Է
ՎԵՐԱԴԱՌՆՈ՞ՒՄ
«Իրավունք»-ին` նախկին ԲՀԿ-ական աղբյուրներից հասած տեղեկությունների համաձայն` ԲՀԿ-ում այս օրերին «խառնվել» են իրար: Պատճառը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հավանական ետ վերադարձն է: Կուսակցությունն ու խմբակցության անդամերը, ըստ այդ աղբյուրի շիվարած են փետրվարյան դեպքերից հետո ինչպես են ընդունելու ու աշխատելու Ծառուկյանի հետ: Պատահական չէ, որ կուսակցության գործարար թեւը, ով Ծառուկյանի «զադնի» դնելուց հետո դուրս եկավ ԲՀԿ-ից, հիմա նորից մտմտում է ետ վերադառնալ «անառակ որդու» նման: Առավելեւս, որ ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, ԲՀԿ-ական գործարարներից շատերի վրա Ծառուկյանն «ամակ» ունի:
«Դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ ա նշանակում լինել իշխանություն: Հո մենակ պաշտոն զբաղեցնելով իշխանություն չես դառնում»,- ասում են այդ նույն աղբյուրները Ծառուկյանի ԲՀԿ ռաջնորդ լինելու մասին:
Ծառուկյանի ետ վերադարձն ամենից շատ, նույն աղբյուրի պնդմամբ, կարծես մտահոգել է ԲՀԿ ներկայիս առաջնորդ Նաիրա Զոհրաբյանին, ում գլխին, ըստ լուրերի, սեւ ամպեր են հավաքվում: Ավելին` ըստ տեղեկությունների, ԲՀԿ նախկին առաջնորդը «չի ներում» տիկին Զոհրաբյանին իր «աթոռը» զբաղեցնելու համար:
Ասվում է նաեւ, որ տիկին Զոհրաբյանը դրսում վատ չի աշխատում. «Եթե կարողանում ես նրա իզը բռնել, ամեն ինչ լավա»: Ըստ այդմ` չի բացառվում, որ տիկին Զոհրաբյանը, գուցե Ծառուկյանի վերադարձից հետո նախընտրի հրապարակային քաղաքականությունից դուրս գալ եւ տեղափոխվել դիվանագիտական աշխատանքի, կրկին ըստ նույն աղբյուրի համաձայն:
Ի դեպ, այսօր ԱԺ-ում արտահերթ նիստի ավարտից հետո ԲՀԿ-ն ժողով է գումարել, հավանաբար, քննարկելու նաեւ Ծառուկյանի հավանական ետ վերադարձը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162209&l=am/