Վ.ՂՈՒԿԱՍՅԱՆ «ՎԱՅՐԱՀԱՉՈՑՆԵՐԻՆ ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ»
Արխիվ 12-16
Վ.ՂՈՒԿԱՍՅԱՆ «ՎԱՅՐԱՀԱՉՈՑՆԵՐԻՆ ՉԵՄ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ»
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ կրքերը կրկին թեժացել են հայրաքաղաք Գյումրիում: Մասնավորապես ըստ մամուլում շրջանառվող լուրերի «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ, մեր տեղեկություններով լուրջ ռազբորկաներ են գնացել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի թիմակիցների միջեւ: Ղուկասյանը ցանկացել է իշխանությունների համար հույժ կարեւոր այս գործընթացի «քավոր» կանգնել»:
Վերոհիշյալի հետ կապված փորձեցինք պարզաբանումներ ստանալ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանից, ով սակայն, սովորության համաձայն, ինչպես միշտ անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը:
Նույն հարցով կապվել նաեւ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, ով մեզ պատասխանեց, բայց շատ խոսել չցանկացավ նշելով.
- Ափսոսում եմ, որ էդ գրողները էդքան պրիմիտիվ մտածելակերպ ունեն: Ըստ այդմ էլ ասեմ Ձեզ. ես քաղաքականությանը չեմ խառնվում, ամեն մեկի վայրահաչոցներին էլ` չեմ պատրաստվում արձագանքել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162208&l=am/