«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՎԵՐԱՑՐԵԼ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՎԵՐԱՑՐԵԼ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅ
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ»
Հոկտեմբերի 10-ին կայացած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը եւ կարգավիճակը միջազգային նախադեպերի համատեքստում» թեմայով Կլոր սեղան-քննարկման ժամանակ, զարմանալիորեն, հանիրավի մեղադրանքներ հնչեցին, թե քաղաքագետներն ու փորձագետները չեն խոսել Ադրբեջանի հայ փախստականների մասին, եւ այս հարցում մեծ բաց ունենք, ինչից բորբոքված` հենց Ադրբեջանի հայ փախստական, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑՆ ընդգծեց.
– Ես այդ մասին, ուղղակի, գոռում էի այն ժամանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր նախագահ: Ասեմ ավելին` այդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է վերացրել Ադրբեջանի հայ փախստականներ հասկացողությունը: Ու շատ լավ գիտեմ, թե այդ գործընթացն ինչպես է կատարվել, որովհետեւ այն զգացել եմ սեփական մաշկիս վրա: Մեզ սպառնում էին հեռացնել Հայաստանից` ասելով, որ դուք չունեք ՀՀ քաղաքացիություն: Իսկ ի՞նչ է, Հռոմի պապն այստեղ գալով` ունե՞ր ՀՀ քաղաքացիություն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162207&l=am/