ԱՍՈՒՄ ԵՄ` «ԱՅՈ», ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ «ԱՅՈ»…

Արխիվ 12-16

ԱՍՈՒՄ ԵՄ` «ԱՅՈ», ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ «ԱՅՈ»…



Տիգրան Ներսիսյան անուն-ազգանունը լսելիս  մեր հանրությանը ակամաից հիշում է սիրված դերասան Բաբկեն Ներսիսյանի որդուն` դերասան Տիգրան Ներսիսյանին: Սակայն նույն անուն-ազգանունով պատգամավոր էլ ունենք, ով արդեն մեկ տարուց ավելի է խորհրդարանում է եւ փոխարինում է Գրիգոր Գրիգորյանին (Շերիֆին):  «Իրավունք»-ը մեկ անգամ արդեն անդրադարձել է վերոնշյալ պատգամավորին, ով մեզ հետ զրույցում ի պատասխան այն հարցին, թե ոչ մի անգամ երիտասարդ պատգամավորը ելույթ, հայտարարություն, նախաձեռնություն չի ներկայացրել, ասել էր. «Դուք , երեւի, գիտեք, ես նոր եմ, կադապտացվենք, կիմանանք էլի, ինչի մասին է խոսքը, կանենք, կկազմակերպենք: Ես այլ գործընթացներով եմ զբաղված»:

Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավն արդեն սկսվել է: Մասնակցո՞ւմ է պատգամավորը քարոզարշավին, ինչպես են քվեարկելու իր ընտրատարածքի ընտրողները, ինչպես է  պատգամավորը նրանց համոզում: «Դե որ քվեարկեն, «այո»,- ասաց օրենսդիրը:

- Իսկ ինչո՞ւ պետք է այո ասեն:

- Դե ճիշտը այո-ն է:

- Բայց մարդիկ պետք է հասկանան` ինչու այո, կամ ինչու ոչ:

(Մի քանի վայրկյան դադար-խմբ.): Միանշանակ այո:

- Բայց ինչո՞ւ այո: Գոնե ձեզ համար ունե՞ք հիմնավորում:

- Ունեմ:

- Կասե՞ք` մենք էլ իմանանք:

- Չէ:

- Իսկ «ոչ»-ի ճակատին կհաջողվի՞ տապալել  այս գործընթացը:

- Իհարկե, կհաջողվի:

- Կհաջողվի տապալել գործընթա՞ցը…

- Գործընթացը չէ: Իհարկե, կհաջողվի, որ «այո»-ն անցնի:

-Իսկ «ո՞չ»-ը:

- Չեմ կարող ասել:

- Ձեր ընտրատարածքի ընտրողները ծանո՞թ են, կարդացե՞լ են նոր սահմանադրությունը եւ ընդհանրապես ի՞նչ տրամադրվածություն ունեն այս գործընթացի հանդեպ:

- Կա եւ «ոչ»-ի ճակատ, եւ «այո»:

- Ո՞րն է ավելի ակտիվ:

- Ինձ թվում է «այո»-ն:

- Դուք համոզում եք, որ «այո՞» ասեն նոր սահմանադրությանը:

- Այո:

- Բայց չեք ասում` ինչո՞ւ պետք է «այո» ասեն:

- Շնորհակալություն:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162206&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան