ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ ԼՂՀ-Ի ՎՐԱ ՉԻ ԱԶԴԻ

Արխիվ 12-16

ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ ԼՂՀ-Ի ՎՐԱ ՉԻ ԱԶԴԻ

 

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը` նոյեմբերի 9-ին Հայաստան կատարած այցը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Մասնավորապես, որ այն կարող է լուրջ ազդեցություն ունենալ Ղարաբաղի հարցով: Ինչքանո՞վ է դա ռեալ. հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հայաստանյան քաղաքագետներց:

Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ խոսքով` Ռուսաստանի արտգործնախարարը Երեւան կատարած այցելության ընթացքում եւս մեկ անգամ փաստեց ու հիմնավորեց, որ ԼՂՀ հիմնահարցի կարգավորումը կարող է իրականացվել միայն այն կառույցի շրջանակներում, որը ստեղծվել է խնդիրը լուծելու համար. «Հայաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են այն փաստաթղթերի վերաբերյալ, որը վերջերս ընդունվեց ԵԽԽՎ-ի կողմից: Այսինքն, որ այն ընդհանրապես առնչություն չունի գործընթացի հետ: ԵԽԽՎ-ի հետ կապված այդ պատմությունը մյուս կողմից էլ ցույց է տալիս Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունը, նկատի առնելով, որ այդ կերպ Բաքուն փորձում է ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումը տեղափոխել այլ դաշտ եւ դրանով ավելի բարդացնել ու երկարացնել հարցի կարգավորման գործընթացը: Լավրովի տեսակետի հետ մեր երկիրը համամիտ է այն առումով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն է այն միակ ճանապարհը, որի միջոցով կարող է ԼՂՀ հարցը կարգավորվել»:

 

 

 

 

 

Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ նշեց, որ Ս. Լավրորվի` Հայաստան կատարած այցի հիմնական նպատակը ԼՂՀ հիմնահարցի շուրջ քննարկումները չէր. «Այսօր Լավրովն ավելի լուրջ խնդիրներ ունի լուծելու, որոնք վերաբերում են տարածաշրջանում  Ռուսաստանի հետ քաղաքականությանը: Մենք տեսնում ենք, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններն ինչ-որ չափով ստացել են միջազգային աջակցություն, բայց այժմ էլ այդ ամենն ավելի ընդարձակ դարձնելու խնդիր կա: Կարծում եմ, որ Լավրովը Երեւանում այս խնդիրն էր փորձում լուծել, ցանկանում էր ամեն ինչ անել, որպեսզի տարածաշրջանի երկրներն ավելի ակտիվ լինեն միջազգային հարթակներում եւ նպաստեն Ռուսաստանի դիրքորոշման առաջխաղացմանը: ԼՂՀ հարցը այն խնդիրն է, որը մշտապես առկա է հայ-ռուսական հարաբերություններում: Նախ` Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիրը: Չեմ կարծում , որ Լավրովի այցելությունից հետո ԼՂՀ կարգավորման հարցում կտրուկ փոփոխություններ կլինեն»:

 

 

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ փաստեց, որ Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում, եւ նրա դերը խնդիրները կարգավորելու հարցում ծանրակշիռ է. «Բայց չեմ կարծում, որ Լավրովի հայաստանյան այցը կարող է մեծ հետեւանքներ ունենալ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում: Դա այնպիսի գործընթաց է, որը պահանջում է երկարատեւ բանակցություններ»:

 

 

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162199&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան