ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԼՐԱԳՐՈՂԻՆ. «ՀԻՄԱ ԴՈՒՔ Ի՞Մ, ԹԵ ԸՆԴԱՆՈՒՐԻ ՄԱՍԻՆ ԵՔ ՄՏԱԾՈՒՄ»
Արխիվ 12-16
ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԼՐԱԳՐՈՂԻՆ. «ՀԻՄԱ ԴՈՒՔ Ի՞Մ, ԹԵ ԸՆԴԱՆՈՒՐԻ ՄԱՍԻՆ ԵՔ ՄՏԱԾՈՒՄ»
«Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը վերջերս հաճախ է լինում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ ըստ լուրերի, Սպարտակ Մելիքյանի ֆինանսական գործերը բարվոք չեն: «Իրավունք»-ն այս եւ այլ հարցերի մասին խոսեց օրենսդիր մարմնի ներկայացուցչի հետ:
-Պրն Մելիքյան, Ձեր ֆինանսական ոչ բարվոք վիճակի մասին լրատվամիջոցները հաճախ են գրում: Տեղեկություններն իրականությանը համապատասխանում են:
-Ավելի շատ իմ մասին եք մտածում, թե ընդհանուր (ծիծաղում է -խմբ.): Իմ գործերը նորմալ են, իմ հարցերը լուծում եմ: Որոշակի խնդիրներ կան, որոնց լուծումը ժամանակով է պայմանավորված:
-Իսկ միգուցե մեր երկրի սոցիալ-տնտեսական դժվար իրավիճակո՞վ:
- Նաեւ դրանով: Դա ինչ կապ ունի: Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը բոլորի վրա է ազդել: Պատգամավորը եւս մարդ է, նրա վրա էլ կարող է ազդել:
Մանրամասները` «Իրավունք»-ի 13.11.2015 թ-ի համարում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162196&l=am/