«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ, ԲԱՅՑ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ, ԲԱՅՑ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ»

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը եւ կարգավիճակը, միջազգային նախադեպերի համատեքստում» թեմայով երեկ տեղի ունեցած Կլոր սեղան-քննարկումը բուռն ընթացք ունեցավ: Եղան իրարամերժ կարծիքներ, ազգային գաղափարների եւ եվրոպական մտքի ուղղվածության բախումներ, հիմնախնդրի վերաբերյալ ընդունելի ու անընդունելի տեսակետներ: Հենց այս ամենի շուրջ էլ քննարկումից հետո ծավալվեց «Իրավունքի» զրույցը Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԻ հետ:


«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԼԱՆՍԸ»


–Պարոն Արեշեւ, այս անգամ էլ Արցախյան հիմնախնդրի շուրջ քննարկումը բավական թեժ բնույթ կրեց: Ի՞նչ կասեք, ընդհանրապես, այս փուլում հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին:
– Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները` իրենց տարբեր ասպեկտներով, իհարկե միշտ կառանձնանան էմոցիոնալ բովանդակությամբ, հատկապես, երբ տեղ են գտնում իրարամերժ եւ փոխլրացնող կարծիքներ: Ըստ իս, տեղի ունեցավ բովանդակալից քննարկում` իրավական, պատմական ասպեկտներով այնպիսի փորձագետների մասնակցությամբ, որոնք պրոֆեսիոնալ մոտեցում ունեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Իմ կարծիքով` նախեւառաջ այս հարցը դիտարկելիս պետք է հայ փախստականների խնդիրը բերել օրակարգ: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետագա ինտեգրացիոն գործընթացին` որպես մեկ քաղաքական, տնտեսական, իրավական տարածք, իհարկե, այս կարծիքն իրավունք ունի գոյություն ունենալ: Եվ պետք է հաշվի առնենք, որ, այսպես թե այնպես, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո մեկ ամբողջական տարածք են: Այս մասին ասվել է նաեւ ՀՀ նախագահի մակարդակով: Իհարկե, կա այստեղ այն կարմիր գիծը, որից այն կողմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման հարցը պետք է դիտարկել միջազգային իրավական հարթության մեջ: Բայց այսօր այն կարող է բերել Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունների, ինչից ցանկալի է խուսափել: Իսկ խուսափել կարելի է` ռազմական, տնտեսական, մշակութային հնարավորություններն ու պաշտպանությունը հետեւողական ամրապնդելով: Իհարկե, սրա հետ կապված` կան որոշակի խնդիրներ: Բայց, ընդհանուր առմամբ, Հայաստանը պահպանում է ռազմաքաղաքական բալանսը Ադրբեջանի հետ, այդ թվում` նաեւ տարբեր ձեւաչափերով Ռուսաստանի Դաշնության միջոցով:

«ՉՀԱՋՈՂՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՆԵՐՔԱՇԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ»


–Վերջին շրջանում Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, կարծես, վերջնագրի պես են հնչում: Ըստ Ձեզ, եկե՞լ է Արցախյան հիմնախնդրի այս կամ այն կերպ լուծման ժամանակը:
– Կարծում եմ` երբ այդ մասին խոսում են, պետք է նկատի ունենալ այդ հայտարարությունների կոնտեքստը, որը պարունակում է տեղեկատվական ճնշման տարրեր կոնֆլիկտի կողմերի նկատմամբ, որն ունի իր օբյեկտիվ սահմանները: Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը, ըստ իս, ոչ արդարացի, այս կոնֆլիկտում ընկալվում են ավելի թույլ կողմ, որը  հակված է զիջումների: Բայց սա սխալ պատկերացում է, որովհետեւ իմ դիտարկմամբ` Հայաստանում գոյություն ունեն բավարար ռեսուրսներ` որոշակի ռազմական գործողությունների համարժեք պատասխաններ տալու համար: Բնականաբար, Հայաստանում պատերազմ չեն ուզում, բայց եւ դրանից չեն վախենում: Եվ վերջին երկու տարիներին, երբ հակադիր կողմը արեց ամեն ինչ, որպեսզի իրավիճակը լարված պահի Լեռնային Ղարաբաղի սահմաններում, մեծ հաշվով ոչինչ դրանից չշահեց: Չհաջողվեց Հայաստանին ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ եւ, միեւնույն ժամանակ, ՀՀ Զինված ուժերն ու Հայաստանի ղեկավարությունը հայտարարեց, որ սադրանքներին համարժեք արձագանքելու են, եւ դժվար թե, այն հաջողություն բերի այն կողմին, որն այդ սադրանքները հրահրում է:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՃՆՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ


–Անդրադառնանք նաեւ վերջերս ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հակահայկական զեկույցին, որը տեղափոխվել է ԵԽԽՎ լիագումար նիստ...
– Սա տեղեկատվական-հոգեբանական ճնշում է Հայաստանի վրա, որն, իհարկե, դժվար թե ունենա ինչ-որ լուրջ հետեւանք: Բայց այդպիսի մեխանիզմների կիրառումը հիբրիդային պատերազմներն են, որից տառապում է նաեւ Ռուսաստանը, ինչը կիրառվում է նաեւ ընդդեմ Հայաստանի: Կարծում եմ` այստեղ պետք է դրսեւորել հոգեբանական բավական մեծ համբերություն եւ սեփական կարծիքները հետեւողական ներկայացնել նշյալ ամբիոններում: Որքանով տեղյակ եմ, այս հարցում Հայաստանի դիվանագիտական կորպուսի դիրքորոշումը ընդհանուր առմամբ համընկնում է Մինսկի խմբի երեք համանախագահների տեսակետների հետ եւ պետք է այս տեսակետը հետեւողական հասցնել եվրոպական տարբեր ենթակառուցվածքներին, որոնք ոչ միշտ են հանդես գալիս ադեկվատ հայտարարություններով ու գնահատականներով:


«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՉԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ»


–Լինելով Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը քաջատեղյակ փորձագետ` ինչպե՞ս կգնահատեք ՀՀ-ում տարբեր գրանտակեր կազմակերպությունների ու արեւմտյան ուժերից ֆինանսավորվող գործիչների վերջին շրջանի ակտիվությունը` կապված ՀՀ սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավի հետ: Ի դեպ, վերջիններիս հայտարարությունների մեջ, որպես կանոն, մեղադրանքներ են հնչում նաեւ Ռուսաստանի Դաշնության հասցեին:
– Միանշանակ այդ խմբերը ակտիվ են եւ կշարունակեն լինել ակտիվ: Բայց իրենց թույլ տեղն այն է, որ իրենց համոզմունքներում, այդ թվում` երբ  ասում են, թե Ռուսաստանը վստահելի գործընկեր չէ Հայաստանի համար` անվտանգության առումով, չեն առաջարկում այլընտրանք: Բոլոր փորձերը այլընտրանքային անվտանգություն ստեղծելու հարցում` թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ եվրոպական անվտանգություն ապահովող կառույցների շրջանակում, ավարտվում են անհաջողությամբ: Դրա համար, ըստ իս, ընդամենը պետք է հետեւել նման կառույցների հայտարարություններին, որոնք այսպես թե այնպես արտացոլում են տեղեկատվական եւ քաղաքական ակտիվություն արեւմտյան կառույցներում: Գտնում եմ, որ հիմա դրանք ավելի քիչ կլինեն, որովհետեւ արեւմտյան պետություններն այսօր ավելի շատ զբաղված են իրենց հարցերով` կապված միգրացիոն ճգնաժամի եւ ներքին այլ հարցերի հետ: Բայց եւ այնպես, Կովկասի նկատմամբ հետաքրքրությունը կշարունակի մնալ, եւ տարածաշրջանում նոր զարգացումներ կլինեն: Ինչ վերաբերում է վերոնշյալ խմբերի Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքին, սա ոչ կառուցողական մոտեցում է, որովհետեւ Ռուսաստանը, որպես այդպիսին, չունի որոշակի հավակնություններ: Եվ գլոբալ առումով միակ բանը, ինչով հետաքրքրված է մեր երկիրը, իր սահմանների կայունության պահպանումն է, այդ թվում` Ռուսաստանի հետ ժամանակին նույն պետության կազմում գտնվող պետությունների սահմանների կայունությունը, որպեսզի Ռուսաստանին վտանգներ չգան նրանցից:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162195&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան