ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ. «ԻՆՁ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿԱՆՉԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՆԱԼՈՒ
ՄԱՍԻՆ. «ԻՆՁ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿԱՆՉԵԼ».
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի վեցին ոստիկանությունը կազմակերպել էր քննարկում ընտրացուցակների անճշտությունները շտկելու համար: Քննարկմանը հրավիրվել էին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Վերջինս եւ Արամ Մանուկյանը հրաժարվել էին մասնակցել քննարկմանը, իսկ ՕԵԿ պատգամավորն «Իրավունք»-ի հետ զրույցում ասել էր` ոստիկանություն կգնա այն ժամանակ, երբ հրավեր կլինի: Նոյեմբերի վեցին Հովհաննես Մարգարյանը մասնակցեց ոստիկանությունում տեղի ունեցած քննարկմանը: «Իրավունք»-ը ՕԵԿ-ական պատգամավորից պարզեց` փարատվեցին նրա կասկածները ընտրացուցակների անճշտությունների մասին: «Ոչ, չեն փարատվել: Ավելին` նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին նախագծի ընդունումը մեծացրեց անվստահությունը հանրաքվեի նկատմամբ»,- ասաց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:
Մանրամասները տեսանյութում.
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162189&l=am/