Ա. ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՏԵՍՆԵԼՈՎ «ՈՉ»- Ի ՊՐԻՄԻՏԻՎԻԶՄԸ, ՄԻ ՕՐ ԱՍՈՒՄ Է`ՄԱԾՈՒՆԸ ՍՊԻՏԱԿ Է»

Արխիվ 12-16

Ա. ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՏԵՍՆԵԼՈՎ «ՈՉ»-

Ի ՊՐԻՄԻՏԻՎԻԶՄԸ, ՄԻ ՕՐ ԱՍՈՒՄ Է`ՄԱԾՈՒՆԸ ՍՊԻՏԱԿ

Է»

 

 

Սահմանադրական բարեփոխումներին դեմ  «Ոչ»-ի ճակատը դեկտեմբերի մեկին սկսում է քաղաքացիական անհնազանդություն: «Ոչ»-ի ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր`տուն գնալ չկա: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից «Իրավունք»-ը պարզեց`  քաղաքացիական անհնազանդությունը օրինակա՞ն եւ իրավակա՞ն մեթոդ է` պայքարելու սահմանադրական բարեփոխումների դեմ:

«Ընդդիմությունը կարող է իր բոլոր հնարավորություններն օգտագործել, բայց դա պետք է օրենքի սահմաններում տեղավորվի: Պարզապես անհնազանդության կոչերը հիմք են, որ իշխանությունը մտածի` ինչ-որ բաներ են լինելու օրենքից դուրս:  Չենթարկվել պետական մարմիններին, օրենքին, դա էլ կարող է քաղաքացիական անհնազանդություն լինել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Ա. Ռուստամյանը չի բացառում`քաղաքացիական անհնազանդության մասին կոչերը գուցե հնչում են քարոզչական նպատակով. «Դեպքը պետք է կատարվի, որ նոր տրվի գնահատական: Միայն հայտարարություններով դժվար է ասել`դրանք հակաօրինական կլինեն, թե չէ»:

- Կարծիք կա, որ քաղաքացիական անհնազանդություն ասվածը մայդանային շունչ է պարունակում:

- Դե դա կա: «Ոչ»-ի ճակատը խուսափում է բովանդակային քննարկումից: Ի՞նչ է նշանակում դեկտեմբերի մեկից սկսել: Մինչեւ այդ չե՞ն էլ ուզում անդրադառնալ  նոր սահմանադրության բովանդակությանը…

- Մինչեւ դեկտեմբերի մեկը «Ոչ»-ի ճակատը կմոբիլիզանցի մարդկանց` փողոց հանելու համար...

- Դե մոբիլիզացնում են մարդկանց, որ «ոչ» ասեն իշխանությանը, ոչ թե սահմանադրությանը: Տրամաբանությունը, թե ինչու պետք է մարդիկ փողոց դուրս գան, պայքարեն, ենթադրում է բովանդային քննարկում: Ես վստահ եմ, սակայն, որ  դեկտեմբերի մեկին բովանդակային քննարկում չեն նախատեսում: Գալու են իրենց քաղաքական հայտարարությունն անեն ընդդեմ իշխանության: «Ոչ»-ն ունի պարզ եւ պրիմիտիվ տրամաբանություն` դեմ ենք նախաձեռնողին եւ նախաձեռնությանը: Սա նշանակում է`նախաձեռնությունը չեն քննարկում, այլ նախաձեռնողի անձը:

- Ընդդիմադիրներն ասում են, որ իրենք ինչքան հանդիպել են քաղաքացիների հետ, լսել են միայն «Ոչ»: «Այո» ասող  նոր սահմանադրությանը չկա:

- Ովքե՞ր են հանդիպել:

-Օրինակ Հեղինե Բիշարյանը, Արամ Մանուկյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ  հիմնականում «ոչ» են լսել:

- Ես էլ ասում եմ` էնքա՜ն այո» կա, եկեք տանեմ ցույց տամ: Հո տենց ասելով չի: Ես էլ մարզեր գնում, ընդ որում` շուրջօրյա:

- Ո՞ր մարզն է  ավելի շատ «այո» ասում:

- Դե պասիվություններ կան` կան մարզեր, որոնք լավ իրազեկված չեն:  «Այո»-ի մասով մարտավարական առումով չեմ ուզում հիմա ոչինչ ասել: Ավելի շատ կան չկողմնորոշվածներ: Մի մեծ մասը հանրության  «այո» կամ «ոչ»  է ասում` այս կամ այն քաղաքական ուժին կամ անձին վստահելով, քանի որ դժվար է մոտ 200 հոդված կարդալ:  Բայց ինքը հավատում է քո մեկնաբանություններին: Իսկ ես տեր եմ իմ մեկնաբանություններին, մինչեւ հիմա էլ հակառակը չեմ փաստել:

- Դուք տեր եք Ձեր մեկնաբանություններին, մնացածնել էր ասեն, որ հնազա՞նդ են...

- Մնացածներն էլ իրենց ասածներին պետք է տեր լինեն: Տեքստից չկտրված չմեկնաբանեն: «Ոչ»-ն ասում է՝ դեմ եմ Սերժ Սարգսյանին, քանի որ ինքն է  նախաձեռնել: Ինչն էլ նա նախաձեռնի, դեմ եմ: Դե Սերժ Սարգսյանն էլ, տեսնելով «Ոչ»-ի պրիմիտիվիզմը, օրերից մի օր ասում է` մածունը սպիտակ է, դուք բոլորդ ասելու եք` մածունը սեւ է, որովհետեւ Սերժ Սարգսյանն  է ասել` մածունը սպիտակ է:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


https://iravunk.com/sim/?p=162188&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան