Հայկ Բաբուխանյանը Հայաստանում ԱՄՆ դեսպանին կոռեկտության կոչ է անում

Արխիվ 12-16

Հայկ Բաբուխանյանը Հայաստանում ԱՄՆ դեսպանին

կոռեկտության կոչ է անում

 

Հայաստանում օտարերկրյա դեսպանները պետք է մնան կոռեկտության շրջանակներում: Անթույլատրելի է, որ նրանք միջամտեն Հայաստանի ներքին գործերին: NewsBook-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի երեկ հնչեցրած այն տեսակետին, որ կոռուպցիան մեր երկրում խաթարում է ոչ միայն տնտեսության զարգացումը, այլ ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը: «Լավ կլիներ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանը քննարկեր՝ ինչպես եղավ, որ ԱՄՆ դեսպանն Ադրբեջանում այդ երկիրն անվանում է ժողովրդավար: Սա այն դեպքում, երբ աշխարհի բոլոր երկրները քննադատում են Ադրբեջանի հակաժողովրդավարական դրսևորումները»,- ասաց նա: Հայկ Բաբուխանյանի խոսքով` պետք չէ, որ որևէ մեկը ՀՀ իշխանություններին հուշի՝ երկրում կոռուպցիա կա: «Մենք ինքներս գիտենք, որ այդ ոլորտում ամեն ինչ չէ, որ հարթ է: Առանց «բարի խորհուրդների» մենք ինքներս գիտենք՝ ինչ է կատարվում: Պայքարը կոռուպցիայի դեմ գնում է: Իհարկե, անձամբ ես կցանկանայի, որ այդ պայքարն ավելի արդյունավետ լիներ, բայց ունենք այն, ինչ ունենք: Միաժամանակ, մենք չենք բավարարվում մեր ունեցածով: Մենք աշխատում ենք, պայքարում ենք, որպեսզի այդ բացասական երևույթը նվազի»,- հավաստիացրեց նա:

Ամփոփելով՝ ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ կոռուպցիան Հայաստանում այսօր չէ, որ սկիզբ է առել: Կաշառակերությունն, ըստ նրա, եղել է և՛ խորհրդային տարիներին, և՛ ՀՀՇ-ի ղեկավարման տարիներին, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին օլիգարխիկ դրսևորումներ են ստացել:

https://iravunk.com/sim/?p=162187&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան