Հայ եւ եզդի հոգեւորականները եկել են փոխըմբռնման. «ՉԿԱ ԱՍՏԾՈՒՑ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ»

Արխիվ 12-16

Հայ եւ եզդի հոգեւորականները եկել են փոխըմբռնման.

«ՉԿԱ ԱՍՏԾՈՒՑ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ»

 

Վերջին օրերին համացանցում ու էլեկտրոնային լրատվամիջոցներում մեծ աղմուկ էր բարձրացել եզդի ազգի կրոնի եւ պաշտամունքի վերաբերյալ, պատճառը մի հարցի պատասխան էր, որտեղ ասված էր, թե եզդիներն արեւապաշտ են ու սատանայի պատկերներ են պահում իրենց սրբավայերում: Իսկ խնդիրը եղել է ընդամենը թյուրըմբռնումը: Այնուամենայնիվ, բուռն քննարկման թեմային եւ փոխադարձ վիրավորանքներին վերջակետ են դրել հայ եւ եզդի հոգեւորականները: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում մոսկվայաբնակ եզդի ազգի հոգեւորական` ՇԵԽ ՄԱՔՍԻՄ ԲԱՔՈՅԱՆՆ ասաց, որ առանձնազրույց է ունեցել Տ. Եսայի քահանա Արթենյանի հետ, եւ նրանք եկել են փոխըմբռման. «Շատ հաճախ խոսակցություններ են շրջանառվում, թե եզդիները արեւապաշտ ժողովուրդ են եւ իրենց Աստվածը հենց արեւն է: Ըստ Շարֆադին կրոնի, եզդին դավանում է միաստվածությունը: Աստված մեկն է բոլորիս համար` օժտված գերբնական ուժով եւ մեր Աստվածը չի կարող համարվել արեւը, իսկ մենք չենք կարող համարվել արեւապաշտ ժողովուրդ: Արեւը մեր կրոնում ուղղակի մի սիմվոլ է, ինչպես քրեստոնեության մեջ խաչը: Այդ սիմվոլը խորհրդանշում է մեր Շամս հրեշտակին: Տաուսե Մալակը մեր կրոնում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում եւ համարվում է մեր հրեշտակապետը, որին արարել է Աստված», - ընդգծեց Շեխ Մ. Բաքոյանն ու հավելեց. «Ինչպես շատ կրոններում, Շարֆադին կրոնում նույնպես չկան չարը մարմնավորող հրեշտակներ, բարին ու չարը գալիս է միայն մարդուց: Ըստ Շարֆադին կրոնի, Աստծուց հզոր հզորություն չի կարող լինել»:

Ի դեպ, qahana.am-ում մենք նկատեցինք, որ վերոնշյալ հարցի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել Սբ. Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԸ, որն իր բովանդակությամբ հաստատում է եզդի ազգի հոգեւորականի մեկնաբանությունը. «Եզդի ազգի կրոնը միաստվածական դավանական համակարգ է: Իրենց կրոնը կոչվում է Շարֆադին: Իրենց կրոնի մեջ, Աստծուց հետո առկա է Տաուսե Մալաքի կերպարը, որը Շարֆադին կրոնում հանդես է գալիս որպես հրեշտակապետ: Արեւն իրենց կրոնական համակարգի սիմվոլներից մեկն է, որը խորհրդանշում է Շամս հրեշտակին: Շարֆադին կրոնում չկա չար հրեշտակ, բարին ու չարը գալիս են մարդուց եւ չկա Աստծուց ավելի բարձր զորություն»:

Եզրափակելով թեման` «Իրավունքը» դիմեց նաեւ եզդիների շրջանում ակտիվ գործունեություն ծավալող ՄԱԵ խմբի հայաստանյան ներկայացուցիչներից մեկին` ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻՆ, ով ի պատասխան մեզ ասաց, որ եզդի եւ հայ հոգեւորականների խոսքից ու փոխըմբռնումից հետո իրենց համար այս թեման համարում են փակված:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162184&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան