«ԵՐԲ ԸՆԿԵՐՆԵՐԸ ԹԱԿՈՒՄ ԷԻՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԻ ԴՈՒՌԸ, ՆԱ ՉԷՐ ԲԱՑՈՒՄ…»

Արխիվ 12-16

«ԵՐԲ ԸՆԿԵՐՆԵՐԸ ԹԱԿՈՒՄ ԷԻՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԻ ԴՈՒՌԸ, ՆԱ ՉԷՐ ԲԱՑՈՒՄ…»


Ստեղծագործական այն մեծ ժառանգությունը, որը թողել է գեղանկարիչ ՌԱՖԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ դեռեւս շատերին է անծանոթ: Ստեղծագործելով 1990-ական թվականներին գեղանկարիչն իր կտավներում արտացոլել է ժամանակը, իսկ ժամանակի մեջ մարդուն եւ բնությանը: «Անուրջներ», «Ցնորքներ» «Տեսիլքներ», «Ծառեր», «Իմ Ծաղիկները», ահա գեղանկարների այն շարքը, որը ստեղծագործական մի քանի տարիների ընթացքում հասցրեց ստեղծել Ռ. Հակոբյանը: Դեռ շատ սերունդներ կհասցնեն ծանոթանալ նրա կտավներին, որոնցից յուրաքանչյուրում ներկայացված է հայ ժողովրդի պատմության մի դրվագ: Հայոց ցեղասպանությունից ու պապերի կորուսյալ երկրից մինչեւ արցախյան հերոսամարտ եւ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժ, ժամանակաշրջան, որին հետագայում պետք է անդրադառնար գեղանկարիչը: Մարդ, ով երբեք չբարցրաձայնեց ժամանակաշրջանի նկատմամբ ունեցած տագնապներն ու մտորումները, այլ լավատեսորեն, լուռ ու հանգիստ դրանք հանձնեց կտավին:

Ռաֆիկ Հակոբյանն այդպես էլ չհասցրեց Հայաստանում ունենալ անհատական ցուցահանդես, փոխարենն իր ստեղծագործություններից անմասն չթողեց սփյուռքի հայրենակիցներին` 1993 թվականին Հալեպում եւ 1996թ.-ին  Լոս Անջելոսում ունեցավ անհատական ցուցահանդես: Այդ ժամանակ նա իր նկարներից շատերը նվիրում է տեղի հայերին, չէ որ դրանցում պատկերված էր հայրենիքը եւ հայրենի բնությունը, որը տեսնելու եւ վայելելու հնարավորություն նրանք չունեին. «Ցուցահանդեսից հետո հայրս Հայաստան վերադարձավ 5-6 նկարով, Սիրիայում դրանց մի մասը վաճառվել էր, մյուս մասն էլ` նվիրաբերել: Ցուցահանդեսից հետո, տարիներ անց, երբ գնացի Սիրիա ցանկություն ունեի բոլոր այդ նկարները մի հարկի տակ հավաքել եւ կրկին մեծ ցուցահանդես կազմակերպել, որը պետք է ուղեկցվեր ազգային երգերով: Ցավոք, պատերազմական իրավիճակը խանգարեց նպատակիս իրագործմանը»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Ռ. Հակոբյանի որդին` ազգագրական երգիչ Դավիթ Հակոբյանը: Նրա խոսքով` ցուցահանդես կազմակերպելու ցանկություն կա նաեւ Հայաստանում, որտեղ կներկայացվի գեղանկարչի 25 աշխատանքներ. «Հայրս ուներ արվեստանոց, որն ինչ-ինչ խնդիրների պատճառով 10 տարի է չկա: Նկարների համար տարածք չլինելու պատճառով հորս գործերն այժմ մեր տանն են, որը կարծես վերածվել է փոքրիկ թանգարանի: Նա իր կտավներում առանձնացնում էր մեկը, որտեղ պատկերված է ծառ` երեք ճյուղավորումներով: Ծառը մեր ընտանիքն է, երեք ճյուղավորումները մենք` մայրս , եղբայրս եւ ես: Ծառի հետեւոմ պատկերված է պատուհան, որից լույս է ճառագում: Ընկերների բացատրությամբ` լույսը հայրս է, ով միշտ մեզ պահապան է: Նա սիրում էր ստեղծագործել մենության մեջ: Շատ ժամանակ, երբ ընկերները թակում էին արվեստանոցի դուռը, նա չէր բացում, քանի որ այդ պահին ստեղծագործում էր: Ընկերներն արդեն գիտեին, որ նա ներսում է, բայց դուռը չի բացում: Հայրս ինձ համար խորհրդանիշ է, իր մարդ ու արվեստագետ տեսակով, իր ապրած կյանքով եւ անցած ճանապարհով»,-հավելեց Դ. Հակոբյանը:

Գեղանկարիչ  Ռաֆիկ Հակոբյանը ծնվել է Երեւանում: Սովորել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ոսումնարանի գեղանկարի բաժնում, այնուհետեւ Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1982 թվականից դարձել է Նկարիչների միության անդամ եւ երկար տարիներ եղել է Հայաստանի ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի գլխավոր նկարիչը: Հայաստանում մասնակցել է մի շարք հավաքական ցուցահանդեսների:Կյանքին սիրահարված եւ կյանքը սիրող գեղանկարիչը մահացել է 1996 թվականին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162179&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան