ԼԵՀԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ «ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆ» ՄՐՑԱՆԱԿՈՎ
Արխիվ 12-16
ԼԵՀԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆ» ՄՐՑԱՆԱԿՈՎ
Լեհաստանում կայացած «Վրոստյա» 49-րդ մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնին` հոկտեմբերի 24-26-ը, ցուցադրվել է 13 ներկայացում` 6 երկրից. Անգլիա, Սլովակիա, Ուկրաինա, Լեհաստան, Լիտվա, Հայաստան: Հայաստանն այս տարի փառատոնին մասնակցել է 14-րդ անգամ, ուր մեկնել է «ԱՐՄՄՈՆՈ-ԴԵԲՅՈՒՏ-2015» խորագրի մասնակիցները` Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական երրորդ կուրսի` Հրաչյա Ղազարյանի արվեստանոցի ուսանողուհի ՌՈՒԶԱՆՆԱ ՌԱՄ ԹՈՒՆԻԵՎԱՆ` Ն. Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացմամբ: Դերասանուհին փառատոնում արժանացել է «Հաջողության աստիճան» մրցանակի:
Ռ. Ռամ Թունիեւան հնարավորություն է ունեցել շփվելու անվանի թատերական գործիչների հետ, ինչպես նաեւ առաջարկներ է ստացել` շարունակելու ուսումը Լեհաստանում եւ Անգլիայում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162178&l=am/