32 ՏԱՐԻ ԱՆՑ` ԿՐԿԻՆ ԲԵՄՈՒՄ
Արխիվ 12-16
32 ՏԱՐԻ ԱՆՑ` ԿՐԿԻՆ ԲԵՄՈՒՄ
Օրերս Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ցիլինդր» ներկայացման առաջնախաղը: Ներկայացումն առաջին անգամ հանդիսատեսի դատին է հանձնվել 1983 թվականին` Միրոն Չուլակյանի բեմադրությամբ: Ներկայացման նկարչական ձեւավորողն էր ՀՀ վաստակավոր նկարիչ Վիլեն Գաբուզյանը, երաժշտական ձեւավորումը` Զորիկ Իսկանդարյանի, գլխավոր դերում` Սուրեն Հովհաննիսյան:
Թատրոնի դերասան Արամ Մխիթարյանի նախաձեռնությամբ, «Ցիլինդր» ներկայացումը` նախկին նկարչական եւ երաժշտական ձեւավորմամբ, վերաբեմադրվել եւ նվիրվել է Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մեծ վարպետների հիշատակին եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակին:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162176&l=am/