33-ամյա Դուբցովան բաժանվել է 24-ամյա հայ սիրեցյալից
Արխիվ 12-16
33-ամյա Դուբցովան բաժանվել է 24-ամյա հայ
սիրեցյալից
ՌԴ հայտնի երգչուհի Իրինա Դուբցովան բաժանվել է իր սիրեցյալից՝ 24-ամյա Վիտալի Մակարյանից, որը հանրությանը հայտնի է Մարսել կեղծանունով։ 33-ամյա երգչուհին հոգնել է իր ընտրյալի բռնկուն խառնվածքից։
Զույգի կրքոտ սիրավեպը սկսվել էր մոսկովյան ակումբերից մեկում կազմակերպված երեկույթի ընթացքում, նրանք հեռախոսահամարներ էին փոխանակել, մեկ ամիս անց Վիտալին իր գեղեցիկ ժեստերով եւ ուշադրությամբ նվաճել էր Իրինայի սիրտը։ Սիրահարները չէին թաքցրել, որ իրենց հարաբերությունները հետեւողականորեն զարգանում են։
Դուբցովան սիրեցյալին ծանոթացրել է իննամյա որդու՝ Արտեմի եւ մոր՝ Նատալիա Բորիսովնայի հետ։ Լրագրողները պարզել են, որ Դուբցովան ու Մակարյանը բաժանվել են։
«Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Վիտալիկը խոստացել էր Իրային դիմավորել օդանավակայանում։ Բայց չէր եկել, իսկ հետո նույնիսկ դադարել էր պատասխանել հեռախոսազանգերին։ Նման պահվածքը բացատրելը անհրաժեշտ չէր համարել։ Իբր՝ զբաղված էր, եւ դա բավական է։
Բաժանման նախաձեռնողը Իրան էր։ Իսկ Վիտալին առաջարկեց հարաբերություններում ընդմիջում տալ եւ մտածել։ Մտածում եմ՝ նրանք բաժանվել են ընդմիշտ եւ հազիվ թե ընկերներ մնան», – ասել է Դուբցովայի ընկերուհին՝ Մարգարիտա Սավելյեւան։
https://iravunk.com/sim/?p=162172&l=am/