«ԲՈԼՈՐ ԵՐԳԵՐԸ ՉԵՆ, ՈՐ ԹՈՒՅԼ ԵՆ ՏԱԼԻՍ ԳՈՐԾԻՔԱՎՈՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՏԵՑՄԱՄԲ»

Արխիվ 12-16

«ԲՈԼՈՐ ԵՐԳԵՐԸ ՉԵՆ, ՈՐ ԹՈՒՅԼ ԵՆ ՏԱԼԻՍ ԳՈՐԾԻՔԱՎՈՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՏԵՑՄԱՄԲ»


«Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլի» մեներգչուհի ԵՎԱ ԵԳԱՆՅԱՆՆ իրար հաջորդող նոր տեսահոլովակներով վերջին շրջանում ակտիվ հանդես է գալիս որպես անհատ կատարող: Օրերս երգչուհին հայ հանդիսատեսին ներկայացրեց իր 4-րդ տեսահոլովակը` Շերամի` «Սերից էրված» երգի հիման վրա:

Երգչուհին խոսելով երգի ու տեսահոլովակի իրականացման համար իր շուրջը հավաքված գործընկերների նշեց, որ կարեւոր չէ հայտնիությունը, կարեւոր է պրոֆեսիոնալիզմը. «Իմ կողքին միշտ լինում են ե՛ւ հայտնիներ, ե՛ւ պրոֆեսիոնալներ: Շնորհակալ եմ այն մեծ թիմին, որի հետ աշխատեցի: Երգըգործիքավորել է Խաչիկ Սահակյանը: Նվագել են պրոֆեսիոնալ երաժիշտներ, իսկ երգչախմբի հատվածում երգել են պրոֆեսիոնալ երգիչներ: Երգն ի սկզբանե նախատեսված էր տեղ գտնել իմ ձայնասկավառակի մեջ, բայց երգի վերջնական տարբերակը լսելուն պես որոշեցի անպայման նկարահանել տեսահոլովակ: Տեսահոլովակի ռեժիսորն է Վասիլ Շահբազյանը»,- ներկայացրեց Եվան` առանձնահատուկ շեշտադրությամբ խոսելով հանրությանը հայտնի ժողովրդական ու աշուղական գործերը ժամանակակից ոճով մատուցելու մասին. «Բոլոր երգերը չեն, որ թույլ են տալիս գործիքավորել ժամանակակից մոտեցմամբ: Կան երգեր, որոնք պետք է ուղղորդվեն միայն ժողովրդական նվագարանների ուղեկցությամբ: Բայց նաեւ կան երգեր, որոնք հնարավորություն են տալիս գործիքավորել նորովի, ժամանակակից մոտեցմամբ` չդիպչելով, չաղավաղելով երգի բուն մեղեդին»:

Առաջիկայում նոր ծրագրերի եւ հատկապես համերգի մասին ասաց. «Երբեք չեմ սահմանափակվել կամ սահմանափակվի որեւէ նոր աշխատանքով: Առաջիկայում կան համերգներ, կթողարկվի իմ 1-ին ձայնասկավառակը, կան պլաններ` կապված նաեւ նոր տեսահոլովակի հետ: Անպայման կունենամ մենահամերգ, սակայն կոնկրետ ժամկետ չեմ ուզում նշել»:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162171&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան