ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԱԾ ԿԻՆԸ ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆ Է ԵՂԵԼ
Արխիվ 12-16
ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԱԾ ԿԻՆԸ ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆ Է ԵՂԵԼ
Երեւանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում նախօրեին ինքնահրկիզված 40-ամյա Լուսինեն աշխատում էր Երեւանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջում՝ որպես հավաքարար: Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը, ով անդրադառնալով տարածված լուրերին, որ ինքնահրկիզված կինը հոգեկան խնդիրներ ուներ մասնավորապես ասաց.
- Լուսինեն մեզ մոտ` կես դրույքով աշխատում է ամառվանից, շատ պարտաճանաչ աշխատակցուհի է: Երբեւէ նրա մոտ ակնհայտ արտահայտված ագրեսիա չենք նկատել, ընդհակառակը` ադեկվատ, նորմալ, արժանապատիվ կին է: Լուսինեն մանկատան սան է եղել, ունի երեք քույր: Դեպքի օրն էլ սովորականի պես եկել է աշխատանքի, բայց թե ինչն է նրան դրդել նման քայլի`չեմ կարող ասել:
Տնօրենը հուսով է, որ Լուսինեն կապաքինվի.«Դեռ չենք հասցրել գնալ նրան տեսակցության, բայց պատրաստվում ենք: Հուսանք, որ կապաքինվի եւ եթե ցանկանա կրկին աշխատել մենք նրան սիրով կսպասենք»:
Հիշեցնենք, որ ըստ ՏԿԱԻՆ մամուլի ծառայության՝ նոյեմբերի 10-ին 23:00-ի սահմաններում տեղեկատվություն է ստացել, որ քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարա. անհրաժեշտ է օգնություն: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում 40-ամյա Լուսինե Ս.-ն երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով:
Դեպքի մասին առավել մանրամասներ կներկայացնենք առաջիկայում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162170&l=am/