ՔԱՆԻ ՓՈՔՐ ԵՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ՓԱԿՎԵԼ ՎԵՐՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ
Արխիվ 12-16
ՔԱՆԻ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ՓԱԿՎԵԼ
ՎԵՐՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ
Վերջին ամիսներին պարբերաբար ենք լսում, որ արագ տեմպերով են փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները փակում են իրենց օբյեկտները: Սա, ըստ ԲՀԿ պատգամավոր, Նաիրա Զոհրաբյանի, հարված է թիկունքից: «Քանի ՓՄՁ է փակվել վերջին ամիսներին»,- հետաքրքրվեց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից:
«Այս պահին ձեռքից տակ չկան հստակ տվյալներ, բայց պետք չէ նայել` ինչքան կազմակերպություններ են դադարեցրել իրենց գործունեությունը: Պետք է նայել` քանի կազմակերպություն է բացվել»,- ասաց Միրումյանը:
Փոխնախարարի պարզաբանմամբ հաճախ նույն տնտեսվարողները դադարեցնում են իրենց կազմակերպություններից մեկի գործունեությունը եւ իրենց պատկանող մեկ այլ կազմակերպությամբ շարունակում բիզնես գործունեություն ծավալել: «Պետք է համադրել` քանի կազմակերպություն է բացվել, քանիսը` փակվել»,- ասաց Վախթանգ Միրումյանը:
Գործադիր մարմնի անդամի խոսքով` հաճախ ՓՄՁ-ի ներկայացուցիչները հարկային պարտավորություններից խուսափելու համար են դադարեցնում իրենց կազմակերպության գործունեությանը: «Վիճելի է, երբ խոսում են հարկային ճնշումների պատճառով են փակվում ՓՄՁ-ը, քանի որ հարկային բեռի թեթեւացման քայլեր են արվել ՓՄՁ-ի համար»,- պատասխանեց Միրումյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162169&l=am/