ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ`ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ`ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս տարվա փետրվարին, երբ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց կուսակցության ղեկավարի պաշտոնից ու հեռացավ քաղաքական դաշտից, արտահոսք սկսվեց ԲՀԿ-ից: Հիմնականում կուսակցությունը լքեցին գործարար թեւի ներկայացուցիչները: Սակայն դեկտեմբերի վեցին, եթե հանրությունն «այո» ասի նոր սահմանադրությանը, ապա պատգամավորական գործունեությամբ զբաղվել ցանկացողները պետք է համամասնական ընտրակարգի միջոցով մտնեն խորհրդարան: Այդ պատճառով ԲՀԿ-ից դուրս եկածները, ըստ շրջանառվող լուրերի, «անառակ որդիների» նման կարծես ետ դարձի ճամփաներ են փնտրում երբեմնի հայրենի կուսակցություն: ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանից «Իրավունք»-ը պարզեց` կարող է ասել` լուրերն իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե ոչ: «Դրանք մեր ներկուսակցական խնդիրներն են, որոնք ես չեմ ցանկանում քննարկել հրապարակավ»,- ասաց ԲՀԿ առաջնորդը:
Այնուամենայնիվ, տիկին Զոհրաբյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց շրջանառվող լուրերը, միայն ասաց` ամեն ինչ հնարավոր է, յուրաքանչյուր դեպք պետք է քննարկվի առանձին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162166&l=am/