Նույնականացման քարտով քվեարկելու օրինագիծն ընդունվեց
Արխիվ 12-16
Նույնականացման քարտով քվեարկելու օրինագիծն ընդունվեց
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում ձայների 97 կողմ և 12 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Բացի այդ, 74 կողմ, 13 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։ Օրենքներում առաջարկվող փոփոխություններով քաղաքացիներին հնարավորություն կտրվի ընտրություն կատարել նաև նույնականացման քարտերով։
Քվեարկության դրվեց նաև ՀՀ կառավարության կողմից ներկայացված «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Կողմ քվեարկեց 68, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 31 պատգամավոր: