ԲԱՑՎԵՑ ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ
Արխիվ 12-16
ԲԱՑՎԵՑ ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՄԵԼԻՔ-
ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ
Այսօր Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Լ.Մնջոյանի անվ. Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանի անձնական նախաձեռնությամբ եւ հոգածությամբ քիմիայի ինստիտուտուտում բացվեց մեծ գիտնական, քիմիկոս, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի եւ բնության ու հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի նախագահ ՌԱՖԱՅԵԼ ԳԵՂԱՄԻ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ նվիրված հուշատախտակը: Բացման խոսքում Թոփուզյանը մասնավորապես ասաց. «Այս հուշատախտակը նվիրված է անվանի գիտնական, աշխարհի մարդ, ինչպես բազմիսց կրել է նա այդ տիտղոսը, դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Գեղամի Մելիք Օհանջանյանի վառ հիշատակին: Ռաֆայել Գեղամիչը անընդհատ մեզ հետ է, իր ֆիզիկական ներկայությունը լաբարատորիայում, ցավոք չենք կարողանում այլեւս ապահովվել լաբարատորիայում, բայց որ միշտ, ամեն վարկյան նա մեր բոլորի սրտներում է` դա անկասկած: Բայց բացի մեր սրտներում պահելուց մենք որոշեցինք նաեւ այնպիսի մի տեղ էլ Ռաֆաել Գեղամիչի անունը հավետ գրել, որը դարերով չջնջվի: Մենք բոլորս էլ այսօր կանք` վաղը չկանք, բայց այն ինչ-որ կմնա` կմնա նոր սրնդին»:
Անվանի գիտնականի հուշատախտակի բացմանը ներկա էին մի շարք գիտնականներ, պրոֆերոսրներ տարբեր բնագավառներից: Ներկա հյուրերից հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանը խոսելով ականավոր գիտնականի մասին նկատեց.«Ռաֆաել Գեղամիչը բացի իր գիտական ասպարեզից ունեցել է նաեւ մի մեծ շհնորհք` մարդկանց միմյանց հետ մտերմացնելու շհնորք: Նրան երկու բառով բնութագրել անհնար է` նա մարդ էր մեծատառով, խոշոր գիտնական, ով եզակի է թե իր ասպարեզում եւ թե, իր մարդ էությամբ»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162158&l=am/