«ՄԵՐԸ ԹՈՂԱԾ` ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՆ ԵՆՔ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՄԵՐԸ ԹՈՂԱԾ` ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՆ ԵՆՔ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ»

 

«Սասնա Ծռեր» ազգագրական երգի-պարի համույթը գրեթե երկու տարի նախաձեռնել է ու չի կարողանում կյանքի կոչել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ-ներկայացումը: Պատճառը ֆինանսն է: Խմբի գեղարվեստական ղեկավար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԻ խոսքերով հուսով են, որ այն իրականություն կդարձնեն հաջորդ տարի: Իսկ մինչ այդ, խմբի անդամները հայ ազգային երգն ու պարը սերնդեսերունդ փոխանցելու առաքելությունը ստանձնած ելույթներով հանդես են գալիս նախ որոշ սահմանամերձ գյուղերում ու Ռուսաստանի մի քանի հայ համայնքներում: Ըստ մեր զրուցակցի` հայ ազգային երգն ու պարը արդիական դարձնելն ու սերնդեսերունդ փոխանցելու առաքելությունը լավ իրականացվում է «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնի միջոցով:

 

 

«ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ՇԱՐԺՎԵԼ»


- Անցյալ տարի, երբ Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ առաջին անգամ  իրականացվեց «Գութան» փառատոնը, մարդիկ չէին պատկերացնում, թե այն ինչ է իրենից ներկայացնում: Այս տարի ունեցանք վերելք, մասնակցեցին Հայաստանում ազգագրական երգի-պարի գրեթե բոլոր խմբերը: Եթե կարողանանք այս ձեւաչափով ու որակով մատուցել մեր ազգային երգն ու պարը, հավատացած եղեք` երիտասարդներից մինչեւ ամենամեծերը համամիտ կլինեն «սնվել» ոչ թե այսօրվա հեռուստատեսությամբ մատուցվող երաժշտությամբ, այլ` ազգայինով: Եթե հեռուստատեսությամբ բրազիլական սերիալ ես ցուցադրում, ժողովուրդն արդեն ստիպված դա է նայում` ազգագրականը մի կողմ թողած: Եթե երկուսն էլ մատուցվի, ապա միանշանակ կընտրեն ազգագրականը: Այսօրվա երիտասարդությունը ցանկանում է իր արմատներով շարժվել: Նկատել եմ` այսօր մեր խմբերի գրեթե 90 տոկոսը երիտասարդներով են ստեղծված:



«ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐԸ ՎԵՐ ԴԱՍԵՆՔ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԱԴԵՐԻՑ»


- Մի պահ սնկի պես աճում էին արեւելյան ու արաբական ոճ թելադրող պարային խմբերը` ազգագրականը մղելով երկրորդ պլան: Այսօր գերիշխում են ազգագրական խմբերը:
- Երեւի կարողացանք ճիշտ, մատչելի ու զարգացած ձեւով մատուցել մեր դհոլ-զուռնան, դուդուկը, ազգային ակունքներից եկած երգն ու պարը: Դրան նպաստեց նաեւ այն, որ ազգագրական երգի ու պարի խմբերը հանդես են գալիս նաեւ տարբեր խնջույքներին: Համերգ կարող է տարվա մեջ լինել, ասենք, տասն անգամ, իսկ հարսանիք, կնունք, ծնունդներ` ավելի հաճախ են լինում: Ժողովուրդը այսօր վճարում է, որ իրենց ուրախությանը հնչի ազգային երգ ու պար: Մեր արյան մեջ այդ ազգայինը կա, ուղղակի երակն է սառել, պետք է ազգայինի քնած երակը տաքացնել:
- Այսինքն` պարային խմբերն այսօր ավելի շատ հանդես են գալիս խնջույքներին, քան` համերգներին:
- Այո, ստիպված, որովհետեւ բոլոր խմբերը չեն պետական ու պիտի՞ կարողանանք գործել` ժողովրդի մեջ ազգայինը սերմանելու համար: Օրինակ` մենք չունենք հովանավոր, բայց ակտիվ անում ենք մեր ձայնագրությունները, տեսահոլովակ ենք նկարահանել` հարսանիքներին մասնակցելով, ու վաստակած գումարը ներդրել ենք մեր ազգային երգն ու պարը տարածելու մեջ: Այն ազգային երգն ու պարը, որով մենք պետք է «շնչենք», որ մեր ազգային երգն ու պարը վեր դասենք ցանկացած ամերիկյան կամ եվրոպական լադերից:



«ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ ՍԵՐՄԱՆԵԼՆ ԱՐԴԵՆ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԳՈՐԾ Է»


-Ասում են` ազգային գործ անելն անշնորհակալ գործ է:
- Չեմ կարծում` մեր ազգային երգն ու պարը ժողովրդի մեջ սերմանելն արդեն շնորհակալ գործ է: Օրինակ` այս ամռանը մեր նախաձեռնությամբ, Նոյեմբերյանի շրջանի 5 գյուղում, առանց որեւէ տեխնիկայի, կենդանի հնչողությամբ համերգներ ենք ունեցել ու ժողովրդին ուրախացրել մոտ մեկ ու կես ժամ: Վերադառնալիս մտանք նաեւ սահմանամերձ Մովսես գյուղ: Եթե մենք սահմանամերձ գյուղերի ժողովրդին մեր երգն ու պարը, այդ ոգին ու արժեքը ներկայացրեցինք, ու իրենք մեզ ծափ տվեցին, դա արդեն  շնորհակալ գործ է:
-  Իսկ պարը դպրոցներում` որպես առարկա, նպաստե՞ց, որ ազգային երգն ու պարը սիրվի հանրության կողմից:
- Ճիշտն ասած չեմ հասկանում, ազգային պարը մտա՞վ դպրոցներ,  թե` ոչ, մի տեսակ դեռ չի երեւում: Ճիշտ է` նման խոսակցություն եղավ, վիճաբանություն` նույնպես... Իհարկե, դա լավ բան է, որ մեր վաղվա սերունդը գոնե մի ազգային պար իմանա: Չեմ կարողանում հասկանալ այն խմբերին, որ դրսում փառատոների մեկնելիս` մերը թողած, այլ երկրների ազգային պարն են ցուցադրում: Մենք Ֆրանսիայում, Իտալիայում  մասնակցում էինք ազգագրական պարի փառատոներին ու յուրաքանչյուր ազգ ներկայացնում էր իր ազգային երգն ու պարը: Համոզված եմ` ամերիկյան, վրացական կամ էլ գուցե եւ հայկական ոճին տիրապետում էին, բայց մտածված իրենց ազգային երգն ու պարն էին ներկայացնում: Կուբայի խումբը, օրինակ, փառատոնում կիսամերկ ներկայացավ, բայց իրենց ազգային պարն էին ներկայացնում: Իսկ մենք ավելի շատ ձգտում ենք եվրոպական արժեքներին: Եթե կարողանանք մեր երգն ու պարը ճիշտ մատուցել ու սերմանել, ապա մեր ժողովուրդն էլ կսիրի ու նախապատվությունը կտա ազգայինին: Այո, դպրոցներում էլ, ինչու ոչ, ցանկալի է նաեւ մանկապարտեզներում էլ դասավանդվի ազգային երգն ու պարը:

«ԵՐԿՈՒՍՍ ԷԼ ԾՈՒՌ ԵՆՔ ՈՒ ՍԱՍՈՒՆՑԻ»

-Հետաքրքիր է, ինչու խումբն անվանեցիք «Սասնա Ծռեր», խմբում բոլորը սասունցու նման ծո՞ւռ են:

- Ինքս սասունցի եմ, կինս` նույնպես: Մենք միասին պարում էինք «Սասուն» ազգագրական համույթում, հետո, երբ առանձնացանք, ստեղծեցինք մեր խումբը: Եվ ահագին պրպտումներից հետո հասկացանք` երկուսս էլ ծուռ ենք ու սասունցի, եւ որոշեցինք հենց «Սասնա Ծռեր» էլ անվանել խումբը:

 

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162152&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան