ԴԻՐՔԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ՝ ՊՈՒՏԻՆ-ՕԲԱՄԱ «ՄԵՆԱՄԱՐՏԻ» ՇԵՄԻՆ

Արխիվ 12-16

ԴԻՐՔԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ՝ ՊՈՒՏԻՆ-ՕԲԱՄԱ «ՄԵՆԱՄԱՐՏԻ» ՇԵՄԻՆ

 

Եգիպտական Սինայի թերակղզում ռուսական A-321 ինքնաթիռի կործանման պատմությունը շարունակում է ակտիվորեն քաղաքական կրքեր բորբոքել: Ինքնաթիռի կործանումից շատ չանցած` ռուսական կողմը փորձում էր հնարավորինս հետաձգել այն պահը, երբ նախ հրապարակային քննարկումների տեսքով, ապա՝ պաշտոնապես կընդուներ, որ տեղի է ունեցել ահաբեկչություն: Պարզ զգացվում էր նաեւ, որ ԱՄՆ-ն է փորձում օր առաջ ահաբեկչության վարկածը դարձնել միակ ընդունելին: Թեեւ առաջին հայացքից հակառակը պետք է լիներ՝ ռուսները պետք է փորձեին աղետը կապել ահաբեկչության հետ եւ ամերիկացիները՝ հակառակը:

ՄՈՍԿՎԱՆ՝ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ

Թե մասնավորապես ինչով պետք է բացատրել Մոսկվայի եւ Վաշինգտոնի այդ «ոչ տրամաբանական» ռազմավարությունը, անդրադառնալու առիթ ունեցել ենք եւ չկրկնենք: Նկատենք միայն, որ ԱՄՆ-ն ակտիվորեն դեռ շարունակում է նույն ռազմավարությունը՝ նախօրեին շրջանառության մեջ դնելով իրենց հատուկ ծառայությունների գաղտնալսմանը վերագրվող լուր, թե ֆիքսել են, որ «Իսլամական պետության» ¥ԻՊ¤ ղեկավարության հետ հեռախոսազրույցում Սինայ թերակղզում գործող ԻՊ-ին ենթակա ահաբեկչական խմբավորումներից մեկը հաստատել է, որ իրենք են օդանավը ոչնչացրել: Եվ նույնիսկ Բրիտանիան, որ հաճախ իր հակառուսական քաղաքականությամբ ԱՄՆ-ից էլ է առաջ ընկնում եւ, կոպիտ ասած, «ձմռանը ռուսներին ձյուն էլ չի տա», երեկ անսպասելիորեն տեղեկացրեց, որ Մոսկվային է փոխանցել իր ունեցած հետախուզական տվյալները, իսկ ավելի վաղ հայտարարել էր, թե այդ տեղեկությունները հաստատում են ահաբեկչության վարկածը:
Այս ամենից հետո Մոսկվային պարզապես այլ ելք չէր մնում, քան իր հերթին ահաբեկչության վարկածն առաջին պլան մղելը: Եվ այդ անցումը բավականին կտրուկ էր. ՌԴ-ն նախագահի հրամանագրի մակարդակով շատերի համար անսպասելի հայտարարեց անցած կիրակի օրվանից դեպի Շարմ Էլ Շեյխ թռիչքները դադարեցնելու, այնտեղ հանգստացող տասնյակ հազարավոր ռուս զբոսաշրջիկներին անվտանգության աննախադեպ միջոցառումների կիրառմամբ տարհանելու մասին: Այսինքն՝ ահաբեկչության վարկածի մասով քաղաքական որոշում կարծես թե կայացվել է: Այլ հարց է՝ Մոսկվան հասցրե՞լ է նաեւ կողմնորոշվել, թե այս ամբողջ պատմության արդյունքում ինչ փոփոխություններ է մտցնելու Մերձավոր Արեւելքում ¥եւ ոչ միայն¤ իր ռազմաքաղաքական ծրագրերում: Իսկ որ նման փոփոխությունների Մոսկվան պետք է գնա, գոնե դա հաստատ է, եւ հրատապ օրակարգ է գալիս մեկ այլ հարց՝ ռուսական ռազմավարության այդ փոփոխությունն ի՞նչ կարող է ենթադրել, այն ի՞նչ նոր իրավիճակ է խոստանում Մերձավոր Արեւելքին ու դրա հարեւան տարածաշրջաններին ¥այսինքն՝ նաեւ Հայաստանին¤:

Սկսենք նրանից, որ սա Մոսկվային իրոք պարտադրված իրավիճակ էր: Բավարարվելով միայն օդային գրոհներով՝ ՌԴ-ին հաջողվեց Մերձավոր Արեւելքում դառնալ գլոբալ աշխարհաքաղաքական գործոններից մեկը, եւ սպասվում էր, որ նոյեմբերի 15-16-ը Անթալիայում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովում այդ «բագաժով»  ՌԴ նախագահը կներկայանար որպես լիդեր, որի խոսքին, պատկերավոր ասած, առնվազն ճիշտ չէր լինի ականջ չդնել: Այն դեպքում, երբ դարակազմիկ համարվող միջոցառմանը ԱՄՆ նախագահը ներկայանում է նախ՝ Սիրիայում եւ Ուկրաինայում բավականին թուլացած դիրքերով, ապա՝ Չինաստանի հետ գրեթե պատերազմի հասած բեռով: Ու դեռ այդ ամենին էլ պետք է գումարել այն խոր կնճիռները, որոնք առաջացել են ԱՄՆ-ի ու նրա ամենամերձավոր դաշնակիցների՝ եվրոպական առաջատար երկրների միջեւ: Թե այդ իրավիճակում ինչ արդյունքներ կարող է ունենալ Բարաք Օբաման՝ Վլադիմիր Պուտինի հետ այդ անխուսափելի քաղաքական «մենամարտում», փորձագետները դեռ շաբաթներ առաջ էին հիմնականում ոչ ԱՄՆ նախագահի օգտին կանխատեսումներ հնչեցնում: Ընդ որում՝ նաեւ օրինակ բերելով դեռ միայն վերջերս՝ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գագաթաժողովում նրանց «մենամարտը», որի անառարկելի հաղթանակի արդյունքում էր, որ Ռուսաստանը վերածվեց Սիրիայում ռազմական թռիչքներ եւ հրթիռային հարվածներ իրականացնելու հնարավորություն ունեցող պետության: Այսինքն՝ Նյու Յորքից հետո այդ ավելի ամրապնդված ռազմաքաղաքական դիրքերով է ՌԴ նախագահը մեկնելու Անթալիա, որտեղ, ի դեպ, սպասվում են լուծումներ ոչ միայն սիրիական կամ ուկրաինական ճգնաժամերի հետ կապված, այլեւ, առհասարակ, թե «Մեծ քսանյակի» անդամ երկրները ինչ չափով կփոխեն իրենց քաղաքական կողմնորոշումը Վաշինգտոնի եւ Ռուսաստանի գլոբալ քաղաքական հակամարտության հարցի շուրջ, դրան էլ ավելացրած Վաշինգտոնի ու Պեկինի հակամարտությունը:
Մի խոսքով՝ այս ժամանակահատվածը Մոսկվայի համար ամենաանհարմարն էր ահաբեկչության հետ կապվելու առումով, ու հիմա՝ «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շեմին Մոսկվան կանգնած է օդային ահաբեկչության վարկածը պաշտոնապես ընդունել-չընդունելու երկընտրանքի առաջ:

ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՀԱՐՑՈՎ ՄՈՍԿՎԱՆ ԴԵՌ ՔԱՅԼԵՐ ՉԻ ԱՆԻ

Ամեն դեպքում՝ աղետի փաստը կա: Միաժամանակ՝ ահաբեկչության վարկածն այն աստիճանի է հասել, որ անգամ Եգիպտոսը, որն այդ վարկածի հաստատման դեպքում հիմնական տուժողներից մեկն է լինելու, արդեն իսկ սկսել է կամաց-կամաց ընդունել, որ դա է աղետի ամենահավանական պատճառը: Համենայնդեպս փաստը, որ ի սկզբանե ահաբեկչության վարկածը բացառող եգիպտական անվտանգության ծառայություններն ինքնաթիռի անկումից միայն ավելի քան մեկ շաբաթ անց տեղեկացրին, որ ստուգում են Շարմ էլ Շեյխի օդանավակայանի տեսախցիկների աղետի օրվա տեսագրությունները, հուշում է, որ անգամ Կահիրեն է արդեն համոզված, որ այդ՝ ահաբեկչության վարկածից չեն խուսափի: Եվ այս իրավիճակը հուշում է, որ Կրեմլին արագորեն՝ թերեւս մինչ Անթալիայի գագաթաժողովը ուղղորդում են այդ վարկածը պաշտոնապես ընդունելուն, ինչը Մոսկվայի համար կնշանակի հետեւյալը: ՌԴ քաղաքացիները մասշտաբային, աննախադեպ մարդկային զոհերով ուղեկցվող հարձակման են ենթարկվել, եւ դրան, հաշվի առնելով նաեւ մինչեւ վերջ սրված հանրային աղմուկն ու ուշադրությունը, Մոսկվան չի կարող ծանրակշիռ պատասխան չտալ. հակառակ դեպքում ոչ միայն Անթալիայում «Քսանյակի» անդամները կսկսեն տարակուսանքով մոտենալ Ռուսաստանի ուժային դիրքերին, այլեւ ամենակարեւորը՝ ՌԴ քաղաքացիների շրջանում կարող են միանգամայն ծանր տրամադրություններ առաջանալ:
Սակայն երեւում է, որ փակուղային այս իրավիճակից ելքը ռուսները գտել են. դեպի Շարմ Էլ Շեյխ թռիչքները դադարեցնելու հրամանագրով Մոսկվան ցույց տվեց, որ ահաբեկչության վարկածն ինքն էլ է ամենահավանականը համարում: Բայց նաեւ, որ դեռ պետք է սպասի պաշտոնական հետաքննության եզրակացությանը՝ իր պատասխան գործողությունները իրավաբանական-իրավական հիմքերի վրա կառուցելու համար: Ու մինչ կլինեն այդ եզրակացությունները, Անթալիայի գագաթաժողովի թեման էլ օրակարգից դուրս կգա, եւ ամենակարեւորը՝ հետագա գործողությունները Մոսկվան կկարողանա զարգացնել գագաթաժողովի արդյունքներից ելնելով:
Այսպիսով՝ ինքնաթիռի կործանման թեմայով այս շաբաթվա ընթացքում թերեւս Մոսկվայից կտրուկ քայլեր պետք չէ սպասել: Այլ բան, որ ավելի հեռակա պլանների հետ կապված նախապատրաստական որոշ քայլեր այս պահին էլ մեծ հավանականությամբ իրականացվում են: Համենայնդեպս՝ այս օրերին ամերիկյան աղբյուրները պնդում են, որ ռուսական բանակի էլիտայի՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների որոշակի խմբեր եւ տարաբնույթ գերարդիական զինատեսակներ են տեղակայվում Սիրիայում: Դրանից զատ՝ երեկ հայտնի դարձավ, որ վերջապես ստորագրվել է Իրանին ռուսական C-300 համակարգերի տրամադրման պայմանագիրը: Չնայած դա դեռ այս տարվա ապրիլից էր օրակարգում, բայց հազիվ թե հենց այս պահին այդ պայմանագրի ստորագրումը պատահական լինի:
Հազիվ թե պատահական լիներ նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայաստանյան այցը, որի մասին թեեւ երկու-երեք օր առաջ հայտնի դարձավ, սակայն այն ակնհայտորեն պլանավորված չէր: Այս այցի հավանական պատճառների մասին վերջին օրերին մեկնաբանությունների պակաս չկար, եւ հիմնականում այն ակնարկն էր, որ առանցքը լինելու է ղարաբաղյան թեման: Իհարկե՝ դեռ պարզելու հարց է, թե հիմնականում ինչ ուղղվածություն է ունեցել Լավրովի այցը: Բայց՝ Ղարաբաղի մասին խոսակցություն, անշուշտ,  երեւում է, որ եղել է: Համենայնդեպս՝ Լավրովը լրագրողների հետ հանդիպման ընթացքում եւս այդ մասին խոսեց: Բայց ասել, թե հենց դրա համար էր նա եկել, թերեւս սխալ կլիներ: Ավելի կոնկրետ՝ ՌԴ ԱԳ նախարարը, թերեւս, ինչպես սիրիական, այնպես էլ՝ թուրքական ուղղությունների հետ կապված` Հայաստանում ակնհայտորեն ճշգրտելու հարցեր ունի: Մոտ ժամանակներս առանցքային դառնալու հակումներ է ցուցաբերում նաեւ վրացական ուղղությունը: Եվ, վերջապես, իրանական ուղղությամբ եւս ՌԴ-ն ունի գազանավթային լուրջ ծրագրեր, որոնք նույնպես կամաց-կամաց օրակարգ են գալիս: Մի խոսքով՝ Լավրովի այս այցից դեռ գլուխ հանելու շատ բան կա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162144&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան