ԼԵԶՎԱԿՌԻՎ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ. ՕԵԿ-Ը «ՉԻ ԱՄԱՉՈՒՄ...». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
ԼԵԶՎԱԿՌԻՎ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ. ՕԵԿ-Ը «ՉԻ
ԱՄԱՉՈՒՄ...». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթից հետո ակտիվացավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով ՀՀԿ-ականին հիշեցրեց ՕԵԿ-ի անցած ճանապարհը: Տիկին Բիշարյանն ամեն կերպ փորձում էր «ապացուցել», որ ՕԵԿ-ը սկզբունքային քաղաքական, դասական ուժ է, հանուն իր սկզբունքների երկու անգամ ՕԵԿ ղեկավարը հրաժարական է տվել: «Մենք երբեք չենք ամաչել մեր հայտարարություններից ու ելույթներից»,- ասաց քաղաքական գործիչը:
Տիկին Բիշարյանը հավանաբար լավ հիշողություն չունի, կամ փորձում է մոռանալ, թե ինչու ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը երկու անգամ հրաժարականից հետո երկու անգամ ինչ պաշտոններ ստանձնեց: Ինչեւէ Խմբակցության ղեկավարի վերոնշյալ մեկնաբանությունները որոշ ՀՀԿ-ականներ ժպիտով էին ընդունում: Ավելին` ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը կատակեց դիմելով ՕԵԿ-ին ասաց. «Անդրադառնամ դասականներին»:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ`ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162143&l=am/