ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ «ԵՌԱՆԿՅՈՒՆԻ» ԿԱՄ ԿԱՏԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ «ԵՌԱՆԿՅՈՒՆԻ» ԿԱՄ ԿԱՏԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 

Մեր երկրում քաղաքականացված մարդիկ կատակով ասում են, որ Սահմանադրության նոր նախագծի հանդեպ վերաբերմունքի տեսակետից կարծիքները կարելի է բաժանել 3 մասի` «Այո», «Ոչ» եւ «Եսի՞մ»: Դե, երրորդ տարբերակը, որ վերաբերում է չկողմանորոշվածներին, հանրային կարծիքի վրա ազդեցության տեսակետից նշանակություն չունի: Ինչ վերաբերում է «Ոչ»-ին, ապա դրա կողմնակիցները այնքան ջանք են գործադրել` սեփական դիրքորոշումն արժեզրկելու համար, որ եթե լինեինք կոնսպիրոլոգիայի կողմնակից, ապա կասեինք, որ նրանք գաղտնաբար ծառայում են իշխանությանը:

 

 

ԼՅՈՎԻԿԻ «ԿԱՏԱԿԻ» ՈՉ ԿԱՏԱԿԱՅԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ԱԺ խոշորագույն ընդդիմադիր ուժը, որը ներկայացնում է «Ոչ»-ը, անշուշտ, ՀԱԿ-ն է: Սակայն մշտական քաղաքականամերձ քննարկումների թեմա է դարձել այն, որ ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավարը նրան հորդորում էր ՀՀ իշխանություններին համոզել հրաժարվել սահմանադրական բարեփոխումներից, անգամ Վլադիմիր Պուտինի` մի քանի տարվա վաղեմության խոսքից մեջբերումներ էր արել, սակայն այդ ռուս պաշտոնյան իր դիրքորոշումից չէր նահանջում, որ դա բացառապես Հայաստանի եւ հայ ժողովրդի սուվերեն որոշելիքն է, եւ ՀՀ ռազմավարական դաշնակիցն այդտեղ անելիք չունի: Ճիշտ է, հետո Լյովիկ Զուրաբյանն ասաց, որ կատակ է անում, սակայն պարզվեց, որ այդ «քըխ» ռուսները կատակ բացարձակապես չեն հասկանում, քանզի Մատվիենկոյի պատասխանը միանգամայն լուրջ էր ու սպառիչ:Դրանով ՀԱԿ ղեկավարը ոչ միայն ամբողջովին զրոյացրեց ՀԱԿ-ի չեղած վարկանիշը եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին երեսատեղ չթողեց` որեւէ փուլում հանրությանը հրամցնել իր «ծանրակշիռ» խոսքը (ասում են` ՀԱԿ առաջնորդը ամենակոպիտ խոսքերով է կշտամբել իր հավատարիմ ստվերի այդ «կատակ» կոչեցվածը), այլեւ դրա բացասական հետեւանքները տարածվել են ինչպես «Ոչ»-ի ամբողջ ճամբարի վրա, այնպես էլ զինաթափ են արել քարոզիչներից շատերին: Եթե մինչեւ այդ, դեմքի լրջագույն արտահայտությամբ, «փորձագետները», «վերլուծաբանները» եւ այլ ծակ պրոֆեսորները կարող էին դատողություններ անել, իբր ռուսները «տակից» պաշտպանում են Սահմանադրության հակառակորդ Ռոբերտ Քոչարյանին եւ դրան կցվելիք Արա Աբրահամյանին ու Արթուր Բաղդասարյանին, քանզի Մոսկվայում դեմ են Սահմանադրության փոփոխություններին, ապա այդ հեքիաթին հավատացած Լյովիկը Ռուսաստանի կոնկրետ բարձրաստիճան ներկայացուցչին ուղղված իր հորդորով փաստորեն միանգամից քողազերծեց այն, որ ռուսները մատը մատին չեն խփելու` սահմանադրական բարեփոխմանը խանգարելու համար:Այսինքն` քիչ էր, որ Լյովիկ Զուրաբյանը իր ավելորդ ջանասիրությամբ այսպիսի վնաս հասցրեց «Ոչ»-ի ճակատին, նա նաեւ կաշկանդեց քարոզիչների հնարավորությունը:Դե, իսկ ՀԱԿ-ի գործողությունների շարունակությունը եղավ արդեն լրիվ զավեշտ: Այդ կուսակցությունը հաջողացրեց պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ, որի ամբողջ իմաստն այն է, թե դժգոհ են, որ Հանրային հեռուստատեսությամբ Արմեն Աշոտյանը սկսել է վարել «Եռանկյունի» հաղորդաշարը:Իրականում նախարար Աշոտյանին եթե մեղադրելու բան կա, ապա միայն մեր ոչուփուչ ընդդիմադիրներին լրաջորեն բանի տեղ դնելու եւ չափազանց լիբերալ վերաբերմունքի համար, բայց արի ու տես, որ ՀԱԿ-ը պաշտոնական մակարդակով դրան նվիրում է մի ամբողջ մեղադրական հայտարարություն. «Հայ ազգային կոնգրեսը պահանջում է իշխանություններից անմիջապես հրաժարվել սահմանադրական հանրաքվեի լեգիտիմությունը խարխլող այս հերթական քայլից եւ ստեղծել հանրային բանավեճի այնպիսի ձեւաչափ, որը կվարեն չեզոք եւ անկողմնակալ դիրքով պրոֆեսիոնալները եւ կապահովվի լսարանի հրավիրման հավասար իրավունքները «Այո»-ի եւ «Ոչ»-ի կողմնակիցների համար»: Հաջողացրեցին կրկին հիշատակել նաեւ Գագիկ Հարությունյանին, սակայն այս անգամ ՍԴ նախագահն էժան պրծավ, քանզի նրա մասին չասացին, թե Վենետիկի հանձնաժողովին կաշառք է տվել:
Ինչ վերաբերում է «Ոչ»-ի համար պայքարող մյուս «մարտական ջոկատներին», ապա «Նոր Հայաստանի» «փրկիչների» դեբոշը Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում` Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, հանրային տրամադրության վրա միայն հակառակ ազդեցություն կարող էր թողնել: Թերեւս, այդտեղ «Հիմնադիր խորհրդարանի» գրոհայինները ու նրանց պոչից կպած քաղաքական դիակները ոչ թե մեր հանրությանը, այլ արեւմտյան տերերին ցույց տալու բան ունեին` որ պատրաստ են կատարել նաեւ այնպիսի առաջադրանքներ, որոնք թեեւ ժողովրդի կողմից շատ վատ են ընդունվում, բայց բխում են տերերի շահերից:

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ» ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

«Ոչ»-ի կողմնակիցների մեջ ռեսուրսներով օժտված միակ հատվածը, թերեւս, գրանտակեր «քաղաքացիական հասարակություն» կոչեցյալն է, որը միավորված է «Չեք անցկացնի» նախաձեռնությունում: Այդտեղ ոչ միայն արտադրում են առցանց եւ նյութական քարոզչություն ընդդեմ նախագծի, որը միջին ամերիկացին գերազանց կգնահատեր, սակայն հայ հասարակության վրա դա գրեթե չի ազդում, այլեւ փորձում են շարունակել քիթը խոթել հանրային կյանքի այլ ոլորտներ: Ինչպես գրում է թերթերից մեկը. «Վերջին շրջանում արեւմտյան հովանավորությամբ ստեղծված գրանտակեր կազմակերպությունները առանձնահատուկ աշխուժություն են դրսեւորում համասեռամոլության քարոզչության առումով, ինչպես նաեւ ակնհայտ ոտնձգություններ ցուցաբերում ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու: Դրսից սնվող հասարակական մի շարք կազմակերպություններ, ինչպիսիք են Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Կանանց աջակցման Կենտրոնը, «Նոր սերունդը», Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպութունը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը եւ այլն», քարոզչական հարձակման թիրախ են ընտրել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, քանզի վերջիններս Հանրային հեռուստաընկերության ղեկավարի հաշվետվության ընթացքում առաջարկել էին ավելացնել հոգեւոր հաղորդումները: Այդ ագրեսիվ գրանտակերները անգամ հաջողացրել են դա որակել քրեորեն պատժելի արարք` կրոնական թշնամանքի հրահրում: Անդրադառնալով այդ մեղադրանքին` ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը դա ծիծաղելի անվանեց, քանզի աղանդները չեն կարող կրոն համարվել, այլ ընդամենը բուն կրոնից շեղված ուղղություններ  են: Բացի այդ, պատգամավորը հարց է բաձրացնում, որ պետք է այդպիսի կառույցների ֆինանսավորումը հսկողության տակ առնվի եւ լինի թափանցիկ հանրության համար: Դեռ 2012թ. Հայկ Բաբուխանյանը հանդես գալով խորհրդարանում` առաջարկել էր օտարերկրյա գործակալների վերաբերյալ օրենսդրություն ստեղծել, որը կվերաբերի նաեւ այն հասարակական կազմակերպություններին, կրոնական կազմակերպություններին, լրատվամիջոցներին, որոնք սնվում են արտասահմանյան փողերով եւ բնականաբար ծառայում նրանց շահերին: Օրենքը հնարավորություն կտար սահմանափակել նման կազմակերպությունների ազատ գործունեությունը` պետությանն ու ժողովրդին չվնասելու մտահոգությամբ. «Մենք գերդեմոկրատական երկիր ենք, հասկանում եմ, բայց նման լրտեսների գործունեությունն արդեն հարվածում է մեր ազգային անվտանգությանը: Ուստի այդպիսի օրենսդրության ստեղծումն այսօր էլ հրամայական է»:
Բայց, անշուշտ, դա արդեն Սահմանադրության հանրաքվեից դուրս հարց է, քանզի դեկտեմբերի 6-ից հետո էլ այդ նույն «շպիոնօնիկական» կառույցները կշարունակեն իրենց քայքայիչ գործունեությունը: Ի դեպ, ցանկացած գրանտակերի համար «սրբազան կով» եւ ժողովրդավարության մեծագույն ռահվիրա համարվող պետությունում` Իսրայելում, արդարադատության նախարարը առաջարկել է ոչ միայն օտարերկյա գրանտներով սնվող կազմակերպություններին ճանաչել օտարերկյա գործակալ, այլեւ առաջ է քաշել պահանջ, որ այդպիսի ՀԿ-ների աշխատակիցները մշտապես շրջեն «բեյջերով», որոնց վրա գրված լինի, թե կոնկրետ որ օտար երկրի գործակալն են իրենք հանդիսանում: Դե ինչ, զվարճալի կլիներ Իսրայելի փորձը բերել Հայաստան, որպեսզի ամեն մի «շպիոնօնիկի» վրա գրված լիներ, թե ում շպիոնն էր: Չնայած այստեղի «քաղհասարակության» որոշ սաքունցների օտարաշահ գործունեությունն այնքան ընդարձակ է, որ, երեւի թե, պարզ թվարկման համար կպահանջվեր ցուցապաստառի չափ «բեյջ»:
Ինչեւէ, դատելով ամեն ինչից, գրանտակեր «քաղաքացիական հասարակությունը» թեեւ մյուսներից ավելի ռեսուրսներ ունի` «Ոչ»-ի ուղղությամբ գործողություններ կատարելու համար, սակայն պրագմատիկ ձեւով լավ էլ հասկանում է, որ «Ոչ»-ը դեկտեմբերի 6-ին լրիվ ոչուփուչ է լինելու, եւ ավելի շուտ պատրաստվում է ոչ թե դեկտեմբերի 6-ին, այլ հետագա գործողություններին: Չէ՞ որ մասնավորապես մեր տարածաշրջանում գերտերությունների աշխարհաքաղաքական-քաղաքակրթական հակամարտությունը գնալով ավելի սրվում է, հետեւաբար ավելի ու ավելի սուր բնույթ են կրելու «քեռի Սեմի»` մեր երկրում ռեւանշ վերցնելու ձգտումները:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162140&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան