ԲՀԿ-Ն ԼՔԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ` ԱՆԴԱՄԱԿՑԻ ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
ԲՀԿ-Ն ԼՔԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ`
ԱՆԴԱՄԱԿՑԻ ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի ԲՀԿ հետ վերադառնալուց հետո լրատվամիջոցները գրում են, որ փետրվարին ԲՀԿ-ն լքած մյուս պատգամավորները նորից կուսակցություն են վերադադառնալու: «Իրավունք»-ը ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանից պարզեց` ԲՀԿ ետ վերադառնալո՞ւ է, թե ոչ: «Ոչինչ որոշված չէ, ես դեռ իներտ փուլում եմ»,- ասաց պատգամավորը:
Ախոյանը, սակայն, չբացառեց, որ հնարավոր է ինտեգրվի մեկ այլ քաղաքական միավորի: Ամեն մարդ պետք է կշռի իրեն եւ հասկանա`պետք է ինքը, թե ոչ (նկատի ունի կուսակցական գործընթացում ներգրավվելը-խմբ.):
Պետք է արդյոք Արագած Ախոյանը ԲՀԿ-ին: «Դժվարանում եմ ասել, բայց կարծում եմ` վատ չեմ աշխատել»,- ասաց օրենսդիրի ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Գագիկ Ծառուկյանի ետ վերադարձի ու ԲՀԿ-ի ղեկավարումը նորից ստանձնելու դեպքում ԲՀԿ-ից հեռացածները ետ կգան, Արագած Ախոսյանն ասաց. «Այդ դեպքում ես հաստատ հետ չեմ գա»:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162138&l=am/