«ԵՐԵՎԻ «ՏԱՆՆ ԵՆ ՄՆԱՑԵԼ», ՉԱՐԱՑԱԾ ԲԱՄԲԱՍՈՒՄ ԵՆ ԻՄ ՄԱՍԻՆ»

Արխիվ 12-16

«ԵՐԵՎԻ «ՏԱՆՆ ԵՆ ՄՆԱՑԵԼ», ՉԱՐԱՑԱԾ ԲԱՄԲԱՍՈՒՄ ԵՆ ԻՄ ՄԱՍԻՆ»

 

Երգչուհի ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆՆ օրերս իր լսարանին ներկայացրեց «Ընտանիք» երգի տեսահոլովակը, որն ըստ երգչուհու` հանդիսանում է նախորդ` «Հարսի շոր» եւ «Նորապսակներ» երգերի տրամաբանական շարունակությունը: «Իրավունքի» հետ զրույցում Սոնան նաեւ անկեղծացավ, որ երեք երգն էլ արտացոլում են իր հոգեվիճակը: Հարսանեկան երգերի, ամուսնական կյանքի ու շոուբիզնեսյան հարաբերական անդորրի մասին էլ ծավալվեց մեր զրույցը Սոնայի հետ:

«ՍՏԵՂԾԵՑԻ ԸՆՏԱՆԻՔՍ ՈՒ «ԸՆՏԱՆԻՔ» ԵՐԳԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ ԹՈՂԱՐԿԵՑԻ»

-Այս երեք երգերն էլ իրար հետ համակցված են, կարծես մեկը մյուսի շարունակությունը լինի: Քանի որ հարսանեկան թեմայով շատ էր երգվել, որոշեցի չնմանվել, ու առաջինն էի, որ անդրադարձա այս թեմային: Ուստի ուզում էի, որ այն լինի մնայուն ու իր մեջ ուսուցանող բան ունենա` ամուր ու սիրով լի ընտանիքի տարբերակ ցույց տվեցինք: Ճիշտ է` այն 6/8 ժանրում է ներկայացվում, բայց կարող եմ ասել, որ ճաշակով 6/8 է: Կապ չունի, թե դու ինչ ոճում ես հանդես գալիս, կարեւորը` անում ես ճաշակով, իսկ բոլորն էլ` գումար վաստակելու կարիք ունեն:
- Կարո՞ղ ենք ասել, որ այս 3 երգերում էլ արտացոլվում է Ձեր հոգեվիճակը:
- Ճիշտ է, ամուսնացել եմ, բայց առանց հարսանիքի, դա կարեւոր չէ, կարեւորը ունեմ իմ ընտանիքը, ապագայում կունենամ իմ բալիկները: Այո, հենց այնպես ոչինչ չի լինում, այսինքն` ստեղծեցի ընտանիքս ու «Ընտանիք» երգի տեսահոլովակ թողարկեցի, ուստի կարող ենք ասել, որ այն իմ հոգեվիճակն է ներկայացնում:

«ՈՒՐԵՄՆ` ԲՈԼՈՐՆ ԷԼ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻՆ ԵՆ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՈՒՄ»

- Տեսահոլովակից հետո հանրությունը համեմատականներ անցկացնելով` կերպարային նմանություններ գտավ:
- Այս տեսահոլովակն էլ իր տեսակով տարբերվում է գույներով, որակով, իմ կերպարներով, պարային պրոֆեսիոնալ աշխատանքով: Այսինքն` ոչ ոքից ոչինչ վերցված չէ: Գլխի աքսեսուարները` մրգային էֆեկտները, իմ առաջարկն է եղել ռեժիսոր Արմեն Փիրի Մասիհիին: Դրանք ընտանիքում խորհրդանշում են պտղաբերություն: Պարտադիր չէ հագնել տարազ կամ կրել տարազային էլեմենտներով հագուստ, որպեսզի հայեցի լինես, այս կերպարով էլ գեղեցիկ կարող ես մատուցել հայի տեսակը: Այ, տարազների դեպքում կկրկնվեի: Չեմ սիրում, երբ ինձ համեմատում են : Ինձանից էլ են շատ բաներ կրկնօրինակել, հատկապես «Նոր ալիք» մրցույթից հետո` գլխի աքսեսուարներից, երգերիս ձայնային ելեւեջներից սկսած, բայց չեմ չարանում մարդկանց հանդեպ, բոլորին էլ շատ հարգում ու սիրում եմ: Եթե համեմատելու լինենք, ուրեմն բոլորն էլ արտասահմանյան շոու-բիզնեսին են կրկնօրինակում:
«ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՅԻ` ՄԻ ՔԻՉ
ԱՊՐԵՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔՈՎ ՈՒ ՄԵԿ-ՄԵԿ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ ՆԱՅԵՆ»
- Սոնա, հաճախ եք դառնում հանրության խոսակցության թեմա:
- Խոսում են, թող խոսեն, ուրեմն` ուշադրություն եմ գրավում: Վատ չեմ նայում դրան, բայց լավ կլինի` խոսեն ու քննադատեն այն մարդկանց, ովքեր իրոք քննադատության են արժանի` իրենց վարքով ու արած գործով: Խորհուրդ կտայի` մի քիչ ապրեն իրենց կյանքով ու մեկ-մեկ հայելու մեջ նայեն, նոր խոսեն, կարծում եմ` այնպիսի գործ չեմ արել, որ քննադատվեմ:

«ՕՐԻՆԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՍ, ԲԱՅՑ ԴԱ ՈՉ ՄԵԿԻ ԽՆԴԻՐԸ ՉԷ»

- «Ծանր» ընդունվեց ինչպես Ձեր ամուսնության «գաղտնիությունը», այնպես էլ` հղիության փաստը:
- Կոնկրետ գաղտնի չեմ պահել իմ ամուսնությունը, ուղղակի խնջույք չեմ կազմակերպել: Օրինականացրել եմ հարաբերություններս, բայց դա ոչ մեկի խնդիրը չէ: Ճիշտ է, հանրային դեմք եմ, ու իմ կյանքը բոլորին հետաքրքրում է, այդ թվում նաեւ այն մարդկանց, ովքեր իրենց անձնական կյանքը թողնելով`  փորձում են վատաբանել ու խոսել իմ անձնական կյանքի մասին:

«ԻՍԿ ԵՍ ՀԱՐԳՈՒՄ ԵՄ ԻՄ ԱՄՈՒՍՆՈՒ ԱՍԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՈՍՔ»

- Իսկ ինչո՞ւ չեք ցանկանում , որ հանրությունն իմանա թե, ով է Ձեր ամուսինը:
- Ամուսինս չի ցանկանում, կարծում եմ` ճիշտ է անում, նա համեստ մարդ է: Նա միշտ ասում` ես ուրիշի անձնական կյանքով չեմ ապրում, թող նրանք էլ իմ անձնական կյանքի մեջ չմտնեն: Իսկ ես հարգում եմ իմ ամուսնու ասած  յուրաքանչյուր խոսք, ինչն իհարկե փոխադարձ է: Ամուսինս իմ բնագավառից չէ, ունի պետական աշխատանք, իհարկե նաեւ բիզնես, բայց ես նրա մարդ տեսակն եմ կարեւորում: Երբ կողքիդ ունես գեղեցիկ, իսկական հայ տղամարդ, ավելի հպարտ ես լինում: Ամեն դեպքում ձեւականություններ չեմ սիրում եւ գաղտնի ոչինչ չեմ արել, ընդամենը իմ կյանքն եմ դասավորել ու ո՛չ ոքի ո՛չ վիրավորել եմ, ոչ էլ` նեղացրել:

«ԿԱՐԵՎՈՐՆ ԱՅԴ ՀԱՐՍԻ ՇՈՐԸ ԿԱՄ ԷԼ ԽՆՋՈՒՅՔԸ ՉԷ»

- Սոնա, գրեթե բոլոր հայ աղջիկների համար երգեցիք «Հարսի շորը», բայց ինքներդ հարսի շոր չհագաք:
- Թեպետ շատ եմ սիրում հարսանիք ու շատ նորապսակների եմ ուրախացրել, բայց ինձ համար կարեւորն այդ հարսի շորը կամ էլ խնջույքը չէ: Կարեւորը` ներքուստ միմյանց հանդեպ հարգանք ու սեր լինի ու ժամանակի ընթացքում չտանի բաժանության, այլ` ամուր ընտանիքի: Մեր երգարվեստում էլ շատերը հարսանիքներ չեն արել, բայց ունեն ամուսին, երջանիկ են եւ ունեն ամուր ընտանիք: Ես հիմա երջանիկ եմ, իսկ որոշ մարդիկ այնքան նախանձ են, երեւի «տանն են մնացել», չարացած բամբասում են իմ մասին:

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ ՇԱՏ ԲԱՆԵՐ ՄՆԱ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ»

- Իսկ ինչպե՞ս հանդիպեցիք:
- Իմ եւ ամուսնուս հանդիպումը ճակատագրական էր, լինելու բանը հաստատ լինում է: Ես արդեն 29 տարեկան եմ, ցանկացա ընտանիք կազմել, որն  Աստծո կամոք իրականություն դարձավ:
- Իսկ հղիության մասի՞ն:
- Բալիկի սպասելը... թող բոլորի համար մնա անակնկալ: Ուզում եմ իմ անձնական կյանքից շատ բաներ մնան չբացահայտված, որ մարդկանց համար հետաքրքիր լինի: Ամեն ինչ դեռ առջեւում է, երեխաներ շատ եմ սիրում, արդեն ամուսնացել եմ բնականաբար երեխաներ էլ պիտի ունենամ:

«ՄԱՐԴԻԿ ՌԵՍՈՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԳՈՒՄԱՐ ՎԱՍՏԱԿՈՒՄ»

- Իսկ «Նոր ալիք» մրցույթից հետո, ինչո՞ւ էլ չմասնակցեցիք միջազգային մրցույթների:
- Որովհետեւ լավ միջազգային մրցույթներ դեռ չկան, որ կամ որպես հյուր մեկնեմ, կամ էլ մրցակցեմ: Բայց առաջիկայում այդ առումով նպատակներ ու պլաններ ունեմ, դեռ կմասնակցեմ:
- Էստրադան ու շոու-բիզնեսն ինչո՞ւ համերգասրահներից տեղափոխվեց ռեստորաններ:
- Իրոք, վերջին շրջանում շատ քիչ են լինում համերգներ, որովհետեւ մարդիկ ռեստորաններում ավելի շատ են գումար վաստակում, քան համերգների ժամանակ: Բայց համերգասրահում ու ռեստորանում ելույթ ունենալը շատ տարբեր է` անհամեմատելի է: Չնայած կարող ես ռեստորանում էլ լավ երաժշտություն մատուցել, իսկ համերգասրահներում` անճաշակ, ինչպես եւ հաճախ լինում է: Միշտ առանձնանում եմ իմ տեսակով եւ երբեք չեմ խնդրում, որ ինձ համերգների հրավիրեն, թե՛ այստեղ, թե՛ դրսում ամեն մեկն ունի իր լսարանը: Իսկ համերգների քիչ լինելը ֆինանսական աջակցության բացակայությունից է: Հաճախ բարեգործական համերգներ են լինում, ինքս էլ մասնակցում եմ, բայց կուզենայի, որ համերգներ շատ լինեին, որովհետեւ ունենք հիանալի դահլիճներ: Բայց ստիպված հարսանիք, կնունք, ծնունդ, միջոցառումների ենք ավելի շատ գնում ու գումար աշխատում: Գումարը բոլորիս համար էլ մեծ տեղ ունի, բայց այլ արժեքներ կան, որոնք առաջնային են ու կարեւոր կոնկրետ ինձ համար:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

https://iravunk.com/sim/?p=162137&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան