«ՓՈՂԵՐԻԴ ՏԵՂՆ ԱՍԱ, ԹԵ ՉԷ` ԼԱՎ ՉԻ ԼԻՆԻ»

Արխիվ 12-16

«ՓՈՂԵՐԻԴ ՏԵՂՆ ԱՍԱ, ԹԵ ՉԷ` ԼԱՎ ՉԻ ԼԻՆԻ»

 

Նոյեմբերի 5-ին Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում կրկին ավազակային հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձինք մտել են գյուղի տներից մեկը, ծեծի ենթարկել, կապկպել տան բնակիչներին, թալանել տունը, ապա դիմել փախուստի: Դեպքի մանրամասները մեզ պատմեց հարձակման ենթարկված ընտանիքի մտերիմներից մեկը՝ հասկանալի պատճառներով չցանկանալով, որ ներկայացնենք իր տվյալները:

 

-Դեպքը եղել է գիշերը` երկուսից-երեքն ընկած ժամանակահատվածում: Հարձակվել եւ թալանել են ծեր` 85 եւ 75-ամյա  ամուսիններին: Նրանց պատմելով՝ քնած են եղել, երբ դռան շխկոց են լսել: Մինչեւ կհասցնեին վեր կենալ եւ հասկանալ, թե ինչ է կատարվում, երկու դիմակավորված անձինք ներխուժել են ննջասենյակ եւ սկսել քաշքշել դեռ անկողնում պառկած ամուսիններին: Ապա` «Փողերիդ տեղն ասա, թե չէ` լավ չի լինի» եւ նմանատիպ սպառնալիքներ հնչեցնելով` պահանջել են, որպեսզի հանձնեն տանը եղած գումարը, ոսկեղենը եւ բոլոր թանկարժեք ապրանքների տեղերն ասեն: Ամուսինը կնոջը խնդրել է, որ տա նրանց պահանջած բաները, մենակ թողեն, գնան: Մինչ կինը նրանց ասել է գումարի եւ ոսկեղենի տեղերը, նրանց սենյակից դուրս գտնվող մյուս երկու հանցակիցները մի լավ տակն ու վրա են արել տունը: Երբ տեսել են, որ ամուսինները ամեն ինչի տեղն ասում են, մի քանի հարվածներ են հասցրել ծերերին, ապա կապկպել ու շարունակել փորփրել ամեն ծակ ու ծուկ: Ամուսինների պատմելով՝ նրանք չորսն են եղել, երկուսը եղել են նրանց ննջասենյակում, կապկպել իրենց, իսկ մյուս երկուսը` կողքի սենյակներում: Այդ ամենը տեւել է ընդամենը կես ժամ:
- Ո՞վ է առաջինը հայտնաբերել իրենց:
- Դեպքի մասին տեղեկացել ենք առավոտյան: Հարեւանուհին, ով խնամում է ծերերին, մտել է տուն եւ տեսել ամուսնուն՝ կապկպած, իսկ կինը կիսապառկած, վատ վիճակում: Անմիջապես զանգել է ոստիկանություն:
- Որքա՞ն գումար են թալանել:
- Թալանել են իրենց տանը եղած ոսկեղենը` չեմ կարող ասել ինչքան էր, եւ գումար` երեք հարյուր հազար դրամ եւ հիսուն հազար ռուբլի:
Իսկ ահա Գեղակերտի համայնքի ղեկավար Սերյոժա Առաքելյանը հիշեց միայն, որ նմանատիպ դեպք գյուղում եղել է մեկ էլ 15 տարի առաջ, որը շատ շուտ բացահայտվել է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=162136&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան