ՋԱՎԱԽԵՑԻ ՉԽՈՍԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ «ԽԱԽՏԵՑ» ԼՌՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԸ
Արխիվ 12-16
ՋԱՎԱԽԵՑԻ ՉԽՈՍԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ «ԽԱԽՏԵՑ»
ԼՌՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԸ
ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սոֆոյանն այսօր բավական բարձր տրամադրությամբ եկել էր խորհրդարան: «Իրավունք»-ի թղթակցին «Հազար բարի» ասելով` պրն Սոֆոյանը, ով իր պատգամավորական գործունեության ընթացքում ոչ մի բառ անգամ չի ասել ո՛չ խորհրդարանի ամբիոնից, ոչ էլ լրատվամիջոցների հետ զրույցում, մի քանի բառ «շռայլեց» մեզ: Ծնունդով ջավախեցի պատգամավորից հետաքրքրվեց` սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին մասնակցե՞լու է: «Մասնակցելու եմ, բայց հետո կասեմ, հետո»,- ասաց պրն Սոֆոյանն ու արագ հեռացավ:
Հ.Գ. Հուսանք` պատգամավորն իր խոսքի տերը կլինի եւ առաջիկայում` մինչեւ դեկտեմբերի վեցը, կասի` ինչպես է համոզելու իր ընտրատարածքի ընտրողներին, որ «այո» ասեն սահմանադրական բարեփոխումներին: Թե չէ միայն Հայաստանի ըմբշամարտի առաջին փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելով ու սպորտային հաջողությունների մասին խոսելով` «երկար չեք ձգի»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ