Վրաց հանրահայտ ռեժիսոր Ռ. Ստուրուան դիմել է ԱՄՆ դեսպանին. «Ի՞ՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ ԻՄ ՓՈՔՐԻԿ ԵՐԿՐԻՑ»
Արխիվ 12-16
Վրաց հանրահայտ ռեժիսոր Ռ. Ստուրուան դիմել է ԱՄՆ
դեսպանին. «Ի՞ՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ ԻՄ ՓՈՔՐԻԿ ԵՐԿՐԻՑ»
«Ես շատ եմ սիրում Ձեր երկիրը եւ պաշտում եմ ժողովրդավարության սկզբունքները, որոնք հենվելով ֆրանսիական լուսավորիչների վրա` ձեւավորեցին Ձեր պատրիարքները: Բայց ուզում եմ Ձեզ հարց ուղղել եւ հուսով եմ, որ դուք կպատասխանեք (եթե իհարկե, «The House of Cards» սերիալը կատարյալ ճշմարտություն չէ)», - օրերս վրաց հանրահայտ ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան այսպիսի նախաբանով բաց նամակ է հղել Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելիին ու վերջինիս մի շարք հարցեր ուղղել. «Ի՞նչ եք ուզում իմ փոքրիկ երկրից: Այդ ի՞նչ գանձ եք հայտնաբերել մեր հողում` նա՞վթ, թե՞ ոսկի, որ այդպես մտածում եք վրացիների մասին: Այսօր, երբ ամեն ինչ գաղտնալսվում եւ տեսաձայնագրվում է, ամաչում ես անգամ սանհանգույց գնալ, էլ չեմ ասում կնոջը հաբուրելու մասին, որի ժամանակ ինձ խանգարում է սթրեսի հասնող վախը, որ մեզ, հավանաբար, հետեւում են տիեզերքից: Ինչո՞ւ եք Դուք պաշտպանում այդ ավազակախմբին, որոնք թալանում են Վրաստանը, ոչնչացնում են դեմոկրատիան, մինչեւ ատամները ֆինանսավորում ու կոռումպացնում են ինչ-որ չինովնիկների: Ինչո՞ւ եք նրանց զանգահարում, ինչու եք հրահանգում ու շատ կասկածելի օգնում հիվանդին, որին իսկական ամերիկացին անգամ ձեռքը չէր մեկնի: Գուցե Դուք բացատրե՞ք, թե ինչ աղետ է մեր փոքրիկ ժողովրդի գլխին եկել, որովհետեւ Դուք մարդկանց ցանկությունները հաշվի չեք առնում եւ արգելում եք ինքնուրույն մտածել ու թելադրում եք մեզ, թե ինչպես վարվել», - նշել է Ռ. Ստուրուան ու եզրափակելով խոսքը` հավելել. «Եթե սա մեծ ռազմավարական գաղտնիք չէ, պարոն դեսպան, եւ եթե Դուք ժամանակ ունեք, թեկուզ դիվանագիտորեն պատասխանեք ինձ»: Իսկ որպես հետգրություն հանրահայտ ռեժիսորն ընդգծել է. «Եթե ցանկանում եք, մենք կարող ենք առանձին զրուցել նախագահների մասին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162132&l=am/