ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ՄԵՆԱՄԱՐՏԻՆ ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ
Արխիվ 12-16
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ՄԵՆԱՄԱՐՏԻՆ ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է գալիք մենամարտին:
Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքի ''TUI Arena''-ում: Մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայը:
Մենամարտը ցուցադրվելու է գերմանական SAT հեռուստաընկերության ուղիղ եթերում, նոյեմբերի 21-ին, սկիզբը Գերմանիայի ժամանակով ժամը 22:20, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Հայաստանի ժամանակով` լույս նոյեմբերի 22-ի գիշերը, սկիզբը ժամը 1:20:
Հիշեցնենք, որ IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճել է 2005 թվականին` նոկաուտով առավելության հասնելով նիգերիացի Իկեկե Քինգսլիի նկատմամբ: Այդ տիտղոսը Աբրահամը պաշտպանել է մինչև 2009 թվականը:
Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 47 մենամարտ, որոնցից 43-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 6 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012, 2014) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ` ըստ գերմանական հեղինակավոր "Box Sport" ամսագրի վարկանիշի: Տեղեկատվությունը՝բռնցքամարտիկի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162131&l=am/