ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵԹԵ «ՈՉ» ԱՍԵՑԻՆ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԿՇՏԱՆԱ՞, Ո՛Չ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵԹԵ «ՈՉ» ԱՍԵՑԻՆ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ԿԿՇՏԱՆԱ՞, Ո՛Չ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Վրեժ Մարկոսյանը դրական է համարում մեծամասնական ընտրակարգի վերացումը: «Իրավունք»-ի հետ զրույցում ի պատասխան հարցին` ինչպես է պատկերացնում իր պատգամավորական ապագան, ասաց. «Ապագան ցույց կտա»:
ՀՀԿ-ականը դժվարացավ ասել` արդյոք հետագայում ցանկություն ունի զբաղվելու պատգամավորական գործունեությամբ: «Ժամանակը կգա, կտեսնենք»,- ասաց քաղաքական գործիչը:
Անդրադառնալով «Ոչ»-ի ճակատի այն պնդումներին, թե ժողովուրդը սոված է, նրա ինչի՞ն են պետք սահմանադրական բարեփոխումները, Վրեժ Մարկոսյանն ասաց. «Ասենք, թե ասեցինք ոչ: Ի՞նր կշահենք: Կամ եթե ոչ ասեցին, ժողովուրդը կկշտանա՞, ո՛չ»:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162129&l=am/