ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ` ԲԱՆԿԵՐԻՑ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ` ԲԱՆԿԵՐԻՑ
ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողովում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի, Կենտրոնական Բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն ի պատասխան հարցին` կա արդյոք մի օղակ, որը պաշտպանի վարկ վերցնողների իրավունքները, որոնք գտնում են, որ իրենց իրավունքները խախտված են, ի պատասխան Ն. Երիցյանն ասել էր. «Մենք ունենք սպառողական կրեդիտավորման մասին օրենք, որը մինչեւ 10 մլն. դրամ ունեցող վարկառուներին հստակ սահմանում է, թե ինչպես պետք է հրապարակվի տոկոսները, ոնց պետք է հաշվարկվի, ինչպես պետք է վարկերը տրամադրվի, եւ թե ինչպես պետք է պաշտպանվեն: Դրա տակ մենք մտցրել ենք նաեւ հիփոթեքային վարկավորման մասին հարցը, օրենսդրության նախագծի տեսքով, որը հիմա գտնվում է ԱԺ-ում:
Ինչ վերաբերում է բողոքներին, բանկի նկատմամբ առաջացած խնդիրներին, ապա կարող են ուղիղ դիմել ե'ւ կենտրոնական բանկ ե'ւ կա ֆինանսական օմբուտսմենի ինստիտուտ, որը անվճար է մեր քաղաքացիների համար: Այն ֆինանսավորվում է բանկային համակարգի կողմից եւ անվճար ծառայություն է մատուցում քաղաքացիներին: Այդ առումով ունենք բավականին տպավորիչ արդյունքներ: Կա մոտ 70-80 հազար բողոքներ, որոնք ի օգուտ քաղաքացիների են լուծվել:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի ղեկավար Փիրուզ Սարգսյանն «Իրավունք»-ին տեղեկացրել էր, որ բանկերի դեմ ներկայացվել է 921 բողոք: Թե ինչո՞վ է պայմանավորված այս անհամապատասխանությունը, «Իրավունք»-ըպարզեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից: «Մենք ունենք թեժ գիծ եւ ստորաբաժանում, որը զբաղվում է ֆինանսական համակարգի սպառողների շահերի պաշտպանությամբ եւ ֆինանսական կրթվածությամբ: Այդ 70-80 հազար բողոքները հենց ԿԲ-ին են ուղղված: Ֆինանսական հաշտարարն էլ լուծում է այն հարցերը, որոնք մեծ մասամբ ունեն ֆինանսական հետեւանք` մարդիկ գնում են դատարան»,- պարզաբանում է ԿԲ նախագահը:
Այնուամենայնիվ, ԿԲ նախագահին չի՞ մտահոգում 70-80 հազար թիվը: Արթուր Ջավադյանի պարզաբանմամբ` դա թեժ գծի առկայությամբ է պայմանավորված: «Երբ կա թափանցիկ գործընթաց, մարդիկ փորձում են բոլոր հարցերի պատասխանը ստանալ»,- պատասխանեց Ջավադյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162128&l=am/