ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ԱԼԿՈՀՈԼԻ ՈՒ ԾԽԱԽՈՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ»
Արխիվ 12-16
ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ԱԼԿՈՀՈԼԻ ՈՒ ԾԽԱԽՈՏԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ»
Ակցիզային հարկի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ անելուց հետո կթանկանա հասարակական տրանպոսրտի ուղեվարձը, ծխախոտը, խմիչքը` չնայած, որ կառավարությունը պնդում է, որ ակցիզային հարկը բերելու է բյուջե լրացուցիչ մուտքեր: Ավելին` կա մտահոգություն, որ վերոնշյալ օրենքում փոփոխություններ անելուց հետո հանրային որոշակի դժգոհություն կլինի: «Իրավունք»-ի հետ զրույցում ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն ասաց, որ ամբողջ աշխարհում ակցիզային դրույքաչափերը ալկոհոլի ու ծխախոտի նկատմամբ բարձր են, Հայաստանում` ցածր: «Հետեւաբար, ալկոհոլի ու ծխախոտի վերաբերյալ որեւէ մտահոգություն մենք չունենք: Որքան էլ մենք դրույքաչափի բարձրացում անենք, տեղական արտադրողների շահերի հետ պետք է կարողանանք դա համատեղել: Բարձրացումն այն աստիճանի չէ, որ կլինեն գների էական բարձրացում: Չմոռանանք, որ բարձրացումը չնչին է լինելու»,- եզրափակեց փոխնախարարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162127&l=am/