ԻՆՉՈՒ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵՑ

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ

 

ԱԺ Պաշտպանության մշտական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր պատգամավորներ Հայկ Բաբուխանյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի` Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին   նախագիծը:

Արդեն տեղեկացրել ենք, որ օրենքի համահեղինակն ու հարակից զեկուցող Էդմոն Մարուքյանն  առաջարկում են նախագծին տալ դրական եզրակացություն եւ այն ներառել մեծ օրակարգ:

Հիշեցնենք` նախագծով առաջարկվում է  տեխզննում իրականացնել միայն հանրային տրանսպորտի համար եւ երեք տարին մեկ:

Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, սակայն առաջարկեց օրենքի համահեղինակներին համագործակցել  ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ ՀՀ ոստիկանության հետ: Ավելին` նա հիշեցրեց, որ Վրաստանում տեխզննությունը դուրս է եկել Սահակաշվիլու իշխանության օրոք, սակայն այս տարի մարտին տեխզննումը Վրաստանում դարձել է պարտադիր: Բայց  տեխզննման աշխատանքները պատշաճ կատարելու համար տեխզննումը հետաձգվել է 2017 թ-ի դեկտեմբերի 31-ը:

Ի դեպ, ինչպես տեղեկացրեց Տրանսպորտի եւ Կապի փոխնախարարը, ԵՏՄ-ին անդամակցած երկրների համար տեխզննման գործընթացը պարտադիր է եւ խիստ:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն առաջարկեց  խորհրդարանական լսումներ անցկացնել վերոնշյալ հարցի մասին եւ աշխատանքային խումբ ձեւավորել:  «Առաջարկում եմ` մինչեւ դեկտեմբերի կեսերը հետաձգել, որպեսզի ունենանք ամբողջական  մոտեցումներ վերոնշյալ  խնդրի վերաբերյալ»,- ասաց պրն Նահապետյանը:

Որպես եզրափակում` նախագծի համահեղինակ Հովհաննես Մագարյանն ասաց, որ աշխարհը փուլ չի գա, եթե նախագիծը մտցվի մեծ օրակարգ: Սակայն նախագիծը չընդգրկվեց մեծ օրակարգ երեք կողմ եւ երեք դեմ ձայների հարաբերակցությամբ:

Ի դեպ, Էդմոն Մարուքյանը, ով կողմ էր այս նախագծին, բացակայում էր քվեարկությունից, եւ նրա բացակայությունը վճռորոշ եղավ նախագծի  օրակարգ մտնելու համար, քանի որ ընդամենը մեկ ձայն էր պակասում: Հովհաննես Մարգարյանը հիշեցրեց, որ Մարուքյանը կողմ էր նախագծին, սակայն Կորյուն Նահապետյանն ասաց, որ իրենք հեռակա քվեարկություն չեն կազմակերպում: Սակայն ինչպես հետո մեզ տեղեկացրեց Է. Մարուքյանը. <Ես այս նիստի մասին տեղեկացել եմ այն սկսվելուց 20 րոպե առաջ: Ինչեւէ մասնակցեցի քննարկումներին որպես հարակից զեկուցող, սակայն դուրս եկա հանձնաժողովի նիստի քննարկման կեսից, քանի որ շտապում էի նկարահանման>,- եզրափակեց օրենսդիրը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

https://iravunk.com/sim/?p=162124&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան