Սահմանադրական փոփոխությունների քարոզչությունը չպետք է վերածվի հակամարտության. Հ. Բաբուխանյան

Արխիվ 12-16


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՎԵՐԱԾԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ

 

 

Ինչպես գրում է armenpress.am-ը «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շտաբը իր գործողությունները համակարգում է «Հանրապետական» կուսակցության «Այո»-ի շտաբի հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում` հայտնեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

«Մենք քարոզելու ենք, որ մեր բնակչությունը դեկտեմբերի 6-ին «այո» ասի Սահմանադրական փոփոխություններին: «ՍԻՄ» կուսակցության Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շտաբը, որը ղեկավարում է կուսակցության փոխնախագահ Արտակ Գրիգորյանը, Հայաստանի բոլոր մարզերում ունի իր բաժանմունքները»,-նշեց նա։

Պատգամավորը նաև նշեց, որ Սահմանադրական փոփոխությունների քարոզչությունը առաջարկություն է, տեսլական է մեր ժողովրդի ապագայի վերաբերյալ, որը ոչ մի դեպքում չպետք է վերածվի «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցների հակամարտության:

Անդրադառնալով «ոչ»-ի ճակատի գործողություններին` Հայկ Բաբուխանյանն ասաց հետևյալը. «Ես կցանկանայի, որ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում մեր ընդդիմախոսները ներկայացնեին հիմնավորված փաստարկներ: Մենք համոզված ենք, որ երկու կողմերի միջև պետք է ծավալվի առարկայական և փաստարկված բանավեճ»:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նախատեսված է
2015թ. դեկտեմբերի 6-ին։ Ազգային ժողովի երկու խոշոր ուժերը` «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն աջակցում են փոփոխությունների անցկացմանը։ Սահմանադրական փոփոխություններին կողմ է նաև «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը: Փոփոխություններին դեմ են հանդես եկել «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» և «Օրինաց երկիր» խմբակցությունները:


 

 

 

 

 

https://iravunk.com/sim/?p=162119&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան