Տարեցները թունավորվել են․ սոցապնախարարությունը խուճապի մեջ է. Yerevan.Today

Արխիվ 16-20

Թունավորվել են սոցապնախարարության ծերանոցի՝ Աղավնաձորում պահվող տարեցներն ու նրանց սպասարկող անձնակազմը։ Պատճառը, ըստ նախնական տվյալների, երեկ երեկոյան պատվիրված սնունդն է եղել։

Այս մասին տեղեկացնում է նախարարության Yerevan․Today-ի աղբյուրը՝ հայտնելով, որ խնամյալ տարեցներին չեն տեղափոխել Երևան՝ հավանաբար աղմուկից խուսափելու համար։ Այսինքն, թունավորումից տուժածները բժշկում են տեղում։ Նախարարությունում խուճապի մեջ են։

Փորձեցինք կապ հաստատել պանսիոնատի աշխատանքները համակարգող տնօրեն Հարութ Բաբայանի հետ՝ տարեցների վիճակից տեղեկանալու համար, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Անպատասխան մնացին մեր՝ ախատանքի և սոցիալական հարցերի նախարարություն զանգերը։  

Ո՞ւմ պարզունակ հաշվարկն է սկանդալից խուսափելու համար թունավորվածներին հիվանդանոց չտեղափոխելը՝ կպարզենք տեղում։ Մինչ այդ տեղեկացնենք՝ սա այն պանսիոնատն է, որն արհեստական մոտիվացիայով կառավարությունը հատկացրեց  Սոցապ նախարարությանը, որ, իբր, ժամանակավոր հանգրվան դառնա կորոնայից բուժված ծերանոցների շահառուների համար։

Հիշեցնենք՝ աբսուրդային որոշման պաշտոնական հիմքը դեռ չկար, բայց Բաթոյանի պահանջով  նախարարությունը շտապեց ծածուկ ծախսեր անել, ընդ որում՝ մեկ անձից գնումով և հրատապ կահավորեց սանատորիան՝ իբր ծերանոցի շահառուների համար։ Այսինքն՝ նախարարն ինքնավստահ գործել էր, պայմանագրեր էին կնքվել՝ առանց դրա  իրավական հիմքերն ապահովելու։ Կառավարության որոշումը չկար, բայց ակնկալվող 150 մլն դրամը, որ  պահուստային ֆոնդից պիտի իջեցվեր, փաստորեն ծախսվում էր մեկ այլ կառույցի հաշիվներից, և ահա այդ հաշիվներից Երևանից եկող սնունդն է պատվիրվել, որը ենթադրվում է որ եղել է պատճառը թունավորման։

Yerevan․Today ի հրապարակման մեջ նշել էինք, որ պանսիոնատի սնունդը պատրաստվում է ոչ թե տեղում, որը մատչելի կլիներ նախարարության համար, այլ Բաթոյանը նախընտրել է Երևանի ռեստորաններից մեկից պատվիրել։ Ընդ որում՝ օրական երեք մենյուով ընտրված սնունդը երեք անգամ առաքվում է Աղավնաձոր։ Մեր հարպարակմանը, ընդգծենք, հերքող տեղեկատվություն նախարությունը չտարածեց, ավելին՝ խուսափել և խուսափում են պանսիոնատի ու դրա սպասարկման ծախսերի մասին պաշտոնական տեղեկատվություն հրապարակել, պաշտոնական կայքում ևս ինֆորմացիա չգտնվեց։

Հուսանք՝ այսօրվա աղմուկը կստիպի նախարարությանը պատշաճ պարզաբանումներ տալ ոչ միայն ռեստորանից առաքվող սննդի, թունավորման դեպքի, այլև առհասարակ այս պանսիոնատի գործարկման նպատակի ու ծախսերի մասին։

 

https://iravunk.com/sim/?p=114955&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան