Չեմ բացառում, որ շանտաժի մեթոդի know how-ն հենց Նիկոլ Փաշինյանին է պատկանում. Աղասի Ենոքյան
Արխիվ 16-20
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր հերթական «Ստի վերջը» տեսաուղերձում խոստովանեց, որ տարիներ շարունակ ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը: Ըստ նախկին դեսպանի, այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկինում ՀԺ-ի լրագրող Հայկ Գեւորգյանի միջոցով ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի, իրենց ամսական չվաճառված թերթերը հատուկ սխեմայի միջոցով ֆինանսավորվել են, որ իրենք չունենան թերթի վերադարձ: Մ. Մինասյանն անկեղծացավ, որ գնացել է այդ գործարքին, որպեսզի երբեմնի խմբագիր Նիկոլ Փաշինյանը հերյուրանքներ չհրապարակի իր ընտանիքի մասին: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, «Ազատություն» ռադիոկայանի ՀՀ մասնաճյուղի նախկին ղեկավար, քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԻ հետ:
- Պարոն Ենոքյան, որքանո՞վ էր Ձեզ համար նորություն Միքայել Մինասյանի բացահայտումը եւ ի՞նչ հետեւանք այն կարող է ունենալ մեդիադաշտի վրա:
- Իհարկե, սա նորություն չէր։ Անհրաժեշտություն չկա որեւէ կոնկրետ փաստի տիրապետել, բայց միայն այն հանգամանքը, որ 21-22 տարեկան երիտասարդ Նիկոլ Փաշինյանը, ով Երեւանում անգամ ապրելու տեղ չուներ, կարողանում է տասնյակ հազարավոր դոլարներ ներդնել, որպեսզի լրատավամիջոց հիմնադրի, խոսում է այն մասին, որ նա կա՛մ ունեցել է քաղաքական սպոնսորներ, կա՛մ կիրառել է նման շանտաժի գործիքներ։ Ամեն դեպքում, խոսքը քաղաքական փողերի եւ ոչ մաքուր փողերի մասին է։ Նայելով ՀԺ-ի տարիների գործունեությանը, անգամ ամենամոտավոր հաշվարկներով կարելի է համեմատել կատարված ծախսերը եւ եկամուտները, ու տեսնել, որ նման պրակտիկան շարունակվել է նաեւ հետագայում։ Ի դեպ, հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի թերթը ո՛չ կուսակցական, ո՛չ պետական առաջին թերթերից էր, չեմ բացառում, որ շանտաժի մեթոդի know how-ն հենց իրեն է պատկանում։ Այս ամենի ամենավատ կողմն այն է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար մեդիա դաշտի մյուս մասնակիցների նկատմամբ է առաջ քաշում մեղադրանքներ, խոսում է նրանց կաշառվածության մասին, պահանջում է ինչ-ինչ «իրական սեփականատերերի» բացահայտումներ, որին ձայնակցում են իշխանական քաղաքական եւ հասարակական գործիչների երգչախումբը։ Ապագայում, հուսով եմ, գոնե նման անհեթեթ մեղադրանքները կդադարեցնեն հնչեցնել այս գործիչները։ Նաեւ հույս ունեմ, որ լրատավամիջոցները, ովքեր օգտագործում են Նիկոլի այս մեթոդաբանությունը, բացահայտվելու վախից այն կդադարեցնեն։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի երեքշաբթի օրվա տպագիր համարում:
https://iravunk.com/sim/?p=114714&l=am/