Արդարության պահանջատիրությունն ամբողջովին համահունչ է ՀՅԴ սկզբունքներին. Վիգեն Յակուբյան

Արխիվ 16-20

Վերջին օրերին ԱՄՆ-ում սկիզբ առած անկարգությունները, որի հիմքում ոստիկանության բիրտ ուժ կիրառելու հետեւանքով սեւամորթ 46-ամյա Ջորջ Ֆլոյդի մահանալն էր, կարծես թե, չշրջանցեց նաեւ հայերին, ոչ միայն վնասվեցին հայկական բիզնեսներ, այլեւ Դենվեր քաղաքում պղծվեց հայկական խաչքար: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՅԴ կուսակցության ԱՄՆ Արեւմտյան ափի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ՀՅԴ բյուրոյի անդամ, լոսանջելեսաբնակ դոկտոր ՎԻԳԵՆ ՅԱԿՈՒԲՅԱՆԻ հետ:

– Պարոն Յակուբյան, ի՞նչ իրավիճակ է հիմա Լոս Անջելեսում:

Նախ նշեմ, որ որեւէ բիզնեսի կամ հաստատության ստացած վնասը չպետք է պատճառ դառնա, որ ժողովրդական այս պոռթկումի հիմքերը թերագնահատվեն: Հիմքեր, որոնք էապես առնչվում են արդարության պահանջի հետ: Այդ վնասները, թեեւ ցավալի է, սակայն հայության նկատմամբ թիրախավորված հարձակումներ չէին, այլ կողմնակի վնասներ` շարժման հիմնական ուղղությունը խեղաթյուրող, անկարգ անհատների եւ խմբերի կողմից: Արդարության պահանջատիրությունը մեր ժողովրդի պատմության կարեւորագույն տեսլականներից մեկն է եղել եւ շարունակում է լինել, ու այդ իմաստով արդարություն պահանջող հասարակ ակցիաները շատ ավելի են, քան մի քանի անհամ երեւույթները:

Շատերը տեղի ունեցած բախումները նմանեցնում են ուկրաինական մայդանին, նման սցենար հնարավո՞ր է, եւ ընդհանրապես` այդ անկարգությունների հետեւում ովքե՞ր են կանգնած:

ԱՄՆ-ի պատմության նույնիսկ ամենամակերեսային ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ փոքրամասնությունների, մանավանդ սեւերի նկատմամբ անարդարությունը, անքակտելի մաս է եղել այդ պատմության: Ճիշտ այդ պատճառով է, որ տեղի ունեցավ 60-ական թվականներին քաղաքացիական պահանջատիրությունը, որ, ի վերջո, օրինական իմաստով ստեղծվեց իրավունքների հավասարություն` 1964 թ.-ի քաղաքացիական իրավունքների օրենսգրքով: Սակայն սա չի նշանակում, որ դասակարգային, սոցիալ-տնտեսական պատեհությունները, քաղաքական կյանքի մասնակցության եւ այլ անհավասար պայմանները, հանկարծ վերացան: Այն ընդամենը մեկ օրենքով արգելվեց, իսկ բացահայտ ռասիզմը կամ ցեղապաշտությունը դարձավ ընդհատակյա, ծածուկ: Եվ այս ողջ ընթացում եղել են երեւույթներ, որոնք վկայում ու բացահայտում են այդ երեւույթը, մանավանդ, ոստիկանության բռնի ուժի անհավասար գործածության մեջ: Ահա այս բացահայտ երեւույթներն են, որ կհանդիսանան, իբրեւ պոռթկումի կայծ, տասնամյակների ընթացքում կուտակված անարդար կարգերին ենթակա փոքրամասնությունների, մանավանդ սեւերի համար: Այս պոռթկումները վստահաբար պետք է շարունակվեն, դեռեւս ընդհատաբար, բայց մինչեւ նաեւ վերանա թաքնված ինստիտուցիոնալ եւ համակարգային, ինչու ոչ, նաեւ մշակութային ցեղապաշտությունը: Հետեւաբար, այս իմաստով` միջազգային համեմատականներ անելը կամ ժողովորդի ակունքներից դուրս գրգռողներ փնտրելն ապարդյուն աշխատանք է:

Ստացանք տեղեկություններ, որ ստեղծված իրավիճակում հայերը ստիպված անցել են զինված ինքնապաշտպանության: ՀՅԴ-ականները ԱՄՆ-ում նույնպե՞ս միացել են այդ ինքնապաշտպանական խմբերին:

Ինձ համար մի քիչ զարմանալի են նման որակումները, թե հայերն անցել են զինված ինքնապաշտպանության, կարծես, անիշխան քաղաքացիական պատերազմի իրավիճակ է տիրում, մինչդեռ այդպես չէ: Կարող է դեպքեր են եղել, որ իրենց գործատեղերի պաշտպանության համար սեփականատերերը դիմել են այդպիսի քայլերի, սակայն պահանջատիրության այս պոռթկումի ավելի լայն առումով դրանք աննշան երեւույթներ են: ԱՄՆ-ում սեփական կալվածքի պաշտպանությունը, նույնիսկ զինված կարգավիճակով, սահմանադրական իրավունք է դիտարկվում եւ ոչ անիշխանության վիճակ: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին` այն ողջ պատմության ընթացքում մեր ազգային իրավունքների պահանաջատեր կուսակցություն է եղել: Պայմանների բերումով պատմության ընթացքում այդ պահանջատիրությունը տարբեր արտահայտություններ է ունեցել` ներառյալ համայնքի ինքնապաշտպանություն, ինչպես Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում: Հետեւաբար մեր համայնքի եւ գաղութի պաշտպանությունն ու անվտանգությունը ՀՅԴ-ի եւ ՀՅԴ-ականի համար գրեթե բնազդային ազդեցություն է ունենում: Միշտ էլ, ուր էլ լինի, մենք երաշխավորելու ենք ազգային հաստատությունների ապահովությունը: Սակայն, ինչպես ասացի, ֆիզիկական վտանգի այդ երեւույթները տեղի ունեցած պոռթկումի մեջ բացառություններն էին եւ ոչ թե հիմնական կանոն, ուստի` կարեւոր է այն գնահատել, որպես այդպիսին: Իսկ արդարության պահանջատիրությունն ամբողջովին համահունչ է ՀՅԴ սկզբունքների հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին դոկտոր Յակուբյանի հետ ունեցած մեր զրույցը կարդացեք տպագիր «Իրավունքի» ուրբաթ օրվա համարում:

https://iravunk.com/sim/?p=113758&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան