o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱԿ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԵՆ ԷԲՈԼԱՅԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՊՐԵՊԱՐԱՏՆԵՐԸ. ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

08.07.2020 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱԿ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԵՆ ԷԲՈԼԱՅԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՊՐԵՊԱՐԱՏՆԵՐԸ. ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կորոնավիրուսի դեմ պայքարի, համավարակի ահագնացող տեմպերի, կլինիկական փորձարկումների, օրգանների հնարավոր վաճառքի եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց «Առողջ հանրություն» ՀԿ-ի նախագահ, նեյրովիրաբույժ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով

 

«Չի եղել եւ չկա համավարակ»

- Համավարակի պայմաններում արդյունավետություն չենք տեսնում: Հաշվի առնելով, որ տարբեր երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարն արդյունք է գրանցում, իսկ մեր երկրում շատերը, ինչպես նաեւ դուք, բազմիցս նշել եք, որ այն ձախողված է, ինչո՞ւ:

- Որքան էլ սուր լինեն իմ քննադատությունները, բայց եկեք անկեղծ լինենք եւ ասենք, որ որեւէ պայքար այդ առումով մեր երկրում տեղի չի ունենում: Պայքարը պետք է լիներ ի սկզբանե՝ փորձելով հասկանալ, թե սա ի՞նչ արհեստական, լաբորատորիայում պատրաստված վիրուս է, գենետիկ մակարդակով ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ առողջական ֆոնի վրա: Հիշո՞ւմ եք, որ ժամանակին պահանջում էինք արձակուրդ սահմանել ուսումնական հաստատություններում, տալ վճարովի արձակուրդ աշխատավայրերում, սահմաններին լինեն լրջագույն հսկողություններ: Կան շատ երկրներ, որոնք պահպանեցին այս ամենը, եւ վերադարձան իրենց բնականոն կյանքին: Երկրորդ տարբերակն էլ Բելառուսն էր, որը որեւէ բան չպահեց, եւ վերջերս էլ իրենց նախագահը հայտարարեց, որ իրենք հաղթահարել են կորոնավիրուսը: Իմ անձնական գնահատական այն է, որ չի եղել եւ չկա համավարակ, որ կորոնավիրուսը միշտ էլ տարածված է եղել, ինչպես գրիպը: Իսկ հիմա կորոնավիրուսը վերածվել է քաղաքական խաղի: Սակայն նախ ես ցանկանում եմ մի հետաքրքիր բացահայտում ներկայացնել: 2019թ. դեկտեմբերի 7-ին իր ֆեյսբուքյան էջում Արսեն Թորոսյանը կատարեց գրառում, որտեղ նշված է, որ Գավիի հիմնադրամը 200 միլիոն դոլար տրամադրում է աշխարհում էբոլայի եւ մալարիայի դեմ պրեպարատների փորձարարական փուլի համար: Ի՞նչ էբոլա, ի՞նչ մալարիա, Հայաստանում չկա նման համաճարակ: Բայց դա վկայեց, որ մենք հասկանանք՝ մեկ տարի անց ինչ-որ համաճարակ է սկսվելու, բայց թե ի՞նչ, հայտնի չէր: Խոսվում էր նաեւ կարմրուկի համաճարակի մասին, եւ ի դեպ չի բացառվում, որ այդ համաճարակն էլ բերեն մեր գլխին: Պլակվենիլիում դեղամիջոցը, որը համարվում է մալարիայի դեմ նախատեսված, որը, ի դեպ, ԱՀԿ-ն փորձարկում էր եւ դադարեցրեց, քանի որ գրանցվեցին մահեր եւ համարվեց խիստ վտանգավոր մարդկանց կյանքերի համար: Բայց չգիտես ինչու, մեր երկիրը դրանից հետո մեկ ամիս շարունակեց այն կիրառել: Ընդ որում, մեր երկիր ներմուծած Պլակվենիլը մեզ համար անհասկանալի պրեպարատ է, որովհետեւ այն ներկրվում է Չինաստանից: Իրականում ո՛չ մեր բուժանձնակազմը, ո՛չ էլ պացիենտը չգիտեն` ի՞նչ են օգտագործում: Ես շատ բուժաշխատողներից ստանում էի ահազանգեր, որ այդ պատվաստանյութից հետո մարդիկ վատանում են եւ ընկնում վերակենդանացման բաժանմունք, սակայն բժիշկներն  այն իրացնելու, կիառելու հրահանգ ունեին: Ի դեպ, վերջին տասն օրվա ընթացքում դադարեցվել է Պլակվենիլիումի կիրառումը: Այսինքն՝ բժիշկները, լսելով, տեսնելով այս ամենը, բարձրաձայնեցին, որ ըստ էության՝ իրենց ձեռքերով մարդիկ են սպանվում:

Կառավարությունը կաջակցի կորոնավիրուսի պատճառով տուժած զբոսաշրջության ոլորտի ընկերություններին

- Կարո՞ղ եք ասել, թե ո՞ր բժշկական կենտրոններն են այդ դեղամիջոցը փորձարկել, եւ կա՞ տարիքային շեմ, եւ ովքե՞ր են դարձել  այդ դեղամիջոցի զոհերը:

- Տարիքային շեմ չկա, եւ նշեմ նաեւ, որ այն կլինիկաները, որոնք նախատեսված են եղել կորոնավիրուսի բուժման համար, հիվանդներին տվել են Պլակվենիլիում: Կան երիտասարդ բժիշկներ, որոնք ուսումնասիրել են պատվաստանյութը, բողոքել են հիվանդանոցի ղեկավարությանը, եւ այն հանվել է: Բայց կան կենտրոններ, որտեղ դեռ շարունակվում է այն տրվել: Մայիսի 24-ից դադարեցվել է դրա կիրառումը, սակայն ես ունեմ տվյալ, որ դեռ հունիսի 26-ի դրությամբ այն տվել են հիվանդներին: Մոտ տասն օր առաջ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել իրավապահներին: Այս ամենի մասին, երբ բարձրաձայնեցին բժիշկները, նոր սկսեցին հետեւություններ անել:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՅՈՒՐԻ ՏՐՈՒՏՆԵՒԻ ՄՈՏ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

 

«Թորոսյանն ասել է, որ մեր երկիրը պետք է ենթարկվի կլինիկական փորձարկումների, դա էլ անում է»

- Փաստորեն, այդ Պլակվենիլիում դեղամիջոցը ներարկվում է որպես կորոնավիրուսի դեմ պայքարի միջո՞ց:

- Այո, դրանք հաբեր են, որոնք ժամանակին օգտագործվել են որպես հակամալարիային պրեպարատ: Հաջորդ պրեպարատը դա Ռեմդեսվիրն է, որն օգտագործվում է էբոլայի դեմ եւ մինչ օրս փորձարարական շրջանում է: Այսինքն` դեռ հայտնի չէ՝ այն ի՞նչ արդյունք է տալիս: Ըստ ԱՀԿ-ի տվյալների` Ռեմդեսվիրն ավելի լավ արդյունքներ է գրանցում, քան Պլակվենիլը: Փաստորեն ստացվում է, որ ՀՀ-ում կորոնավիրուս կոչվող կեղծիքի տակ փորձարկում են էբոլայի եւ մալարիայի դեմ պրեպարատները՝ մեր երեք միլիոն բնակչության վրա: Եվ այս ամենից հետո դեռ ցանկանում են Հայաստան բերել, այսպես կոչված, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Որեւէ պատվաստանյութ չի կարող կիրառվել մարդկանց շրջանում, այն էլ՝ համատարած, եթե այն չի անցել կլինիկական փորձարկման շրջան, որը տեւում է 10-15 տարի: Իսկ հիմա` մի քանի ամսվա ընթացքում «Մոդեռնա» կազմակերպության  միջոցով ցանկանում են բերել եւ ներդնել: Նշեմ, որ հայտնի Քենեդիի որդին՝ Ռոբերտ Քենեդին  զբաղվում է այս հարցերով եւ լրջագույն հայտարարություն է արել, որ «Մոդեռնա» ընկերության` կորոնավիրուսի դեմ  պատվաստանյութը գրանցել է բացարձակ բացասական արդյունքներ: Իսկ հիմա, երբ հայտարարում են, թե մեր երկրում ունենք լավ արդյունքներ, դրանք բացարձակ կեղծիքներ են: Ես ինքս կապ եմ հաստատել Քենեդու հետ, ով հաստատել է, որ «Մոդեռնա» ընկերության՝ Նուբար Աֆեյանի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կատարյալ հանցագործություն է: Երբ լսում եմ Արսեն Թորոսյանի հայտարարությունը` էբոլայի եւ մալարիայի պատվաստանյութերի մասով, ես հայտնում եմ իմ մասնագիտական կասկածը, որ այդ պատվաստանյութերը կորոնավիրուսի պատվաստանյութի տակ բերելու եւ փորձարկելու են ՀՀ-ում: Ի դեպ, Թորոսյանը բավականին անկեղծ է, նա ինչ ասում է իր ֆեյսբուքյան էջում, դա էլ անում է: Ասել է, որ մեր երկիրը պետք է ենթարկվի կլինիկական փորձարկումների, դա էլ անում է, բայց այլ բան է, որ թաքցնում է, թե ինչի անվան տակ է դա անում: Շատերը գուցե չգիտեն, բայց Պլակվենիլը իմունիտետը գցող պրեպարատ է: Պատկերացրեք, որ եթե մարդն ունի ցածր իմունիտետ, եւ դա էլ կիրառում են, որ ի՞նչ անեն, սպանե՞ն այդ մարդուն: Այն 600-ից ավել մահերը, որ արդեն ունենք, մենք չգիտենք, թե մարդիկ իրականում ինչի՞ց են մահացել. չեն կատարել դիահերձումներ. իրենք օրենքի փոփոխություն մտցրին եւ սկսեցին դիահերձումներ չկատարել:

Կորոնավիրուսի 229 նոր դեպք, առողջացել է 405 մարդ, մահացել 3-ը

- Դուք միտում տեսնո՞ւմ եք:

- Այո, սա ծրագիր է, որ մենք չիմանանք, թե իրականում մարդը ինչի՞ց մահացավ: Հետո դագաղները փակ են հուղարկավորում: Վերջերս էլ անգամ դիակներին խառնեցին՝ արդարանալով, թե իբրեւ գերծանրաբեռնված են...

Ի դեպ, վերջերս շատ խոսվեց, թե վարչապետը զբաղվում է ծխախոտի մաքսանենգությամբ եւ ՌԴ-ում հարուցված է քրգործ` ադամանդների, զենքի եւ այլ մաքսանենգություններով: Եվ ինչո՞վ համոզված լինենք, որ նա օրգանների մաքսանենգությամբ եւս չի զբաղվում: Ասում են նաեւ, որ հասուն տարիքի մարդկանց օրգանները պիտանի չեն: Բայց պետք է նշեմ, որ տարիքը կապ չունի, քանի որ կան երիտասարդներ, որոնք ունեն բազում հիվանդություններ: Բայց չէ՞ որ մենք ունենք նաեւ երիտասարդ մահեր:

ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՌԱՋԻՆԸ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱԿԱԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹՈՎ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА