Ավստրիան հաղթեց, իսկ Հայաստանը պարտվեց եվրատեսիլյան քաղաքականությունում Իսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համար Ո՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները Իվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ է Ինձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախը Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Դնեպրոպետրովսկ ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-Պոկրովսկ

Նիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եւ Ալիեւի սեղանին

Վերլուծություն

Իշխանությունը նախ ամեն կերպ փորձեց գեներացնել տրամադրություններ, որպեսզի ապրիլի 23-ին ավանդական Ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ հնարավորինս քիչ մարդ մասնակցի: Այնուհետեւ հիստերիայի մեջ ընկավ Հանրապետության հրապարակում Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներն այրելու կապակցությամբ: Սակայն, ի հեճուկս առկա ջղաձգումների ու վատ եղանակի՝ պահանջատեր ժողովուրդը, թեպետ զարկված ու հիասթափված, բայց էլի դուրս եկավ հրապարակ ու ցույց տվեց, որ մենք դեռ կանք:

Այլեւս փաստ է, որ Հայաստանի կառավարության կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սկսված «խաղաղության գործընթացը» գտնվում է լիակատար փակուղու մեջ։ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բանակցային ուղին, որը ներկայացվում էր որպես երկարատեւ խաղաղության ու կայունության երաշխիք, իրականում վերածվել է ազգային արժանապատվության եւ պետական ինքնիշխանության կորստի սպառնալիքի։

Ադրբեջանի կողմից շարունակվող սադրանքները, ռազմատենչ հռետորաբանությունը, հայ գերիների հարցի չլուծված մնալը, եւ Թուրքիայի կողմից անթաքույց աջակցությունը Բաքվին՝ փաստում են, որ, այսպես կոչված «խաղաղության դարաշրջանը» եղել է ընդամենը պատրանք։ Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանի կառավարության անգործությունն ու համարժեք արձագանքի բացակայությունը հարցականի տակ են դնում ոչ միայն նրա արտաքին քաղաքականության արդյունավետությունը, այլեւ՝ ներքին լեգիտիմությունը։

Սրան գումարվեց նաեւ ապրիլի 24-ի նախօրեին տեղի ունեցած Ջահերով երթի ցուցիչը. այն ոչ միայն Ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառում էր, այլեւ վերածվել էր ժողովրդական բողոքի հզոր ալիքի, որտեղ, ի թիվս այլ լոզունգների, հնչում էին. «Նիկո՛լ, դավաճան» վանկարկումները։ Մեծ թվով քաղաքացիներ, մասնավորապես երիտասարդներ, իրենց ներկայությամբ ու կոչերով ցույց տվեցին, որ Փաշինյանի իշխանության հանդեպ վստահությունը կտրուկ նվազել է։ Սա հստակ ազդակ էր, որ հանրային տրամադրությունները փոխվում են, եւ իշխանությունը կորցնում է իր ժողովրդական հենարանը։

7 ՏԱՐԻ ԱՆՑ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ Է, ՆԻԿՈԼԸ՝ ՄԵՐԺՎԱԾ

Այս առումով հատկանշական էր, որ երբեմնի «ժողվարչապետ» Փաշինյանը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրացավ՝ կրկին ճանապարհները նախապես փակելուց հետո: Առնվազն Երեւանում նա այլեւս պատրաստ չէ առերեսվել ժողովրդի հետ: Մինչդեռ 7 տարի առաջ օտար ուժերի ներգործությամբ «քայլ արա, մերժիր Սերժին» իշխանազավթման օպերացիայից հետո՝ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժողովրդի հետ է: Նա թոռների հետ ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու չխորշեց պատասխանել լրագրողների հարցերի տարափին:

Եվ այսպես՝ ՀՀ երրորդ նախագահը չի կարծում, որ այս իշխանությունը կարողանալու է հրաժարվել Անկախության հռչակագրից, որովհետեւ չեն հասցնի:

«Ուղղակի չեն կարող: Եթե եկող կիրակի լինի հանրաքվե, ապա այդ հանրաքվեն չի կայանա: Բոլոր ուսումնասիրություններն այդ մասին են խոսում»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը եւ, ըստ էության, հայտարարել երկրում փողոցային պայքարի նոր փուլի մասին։

Նա համոզված է, որ հանրապետության ժողովրդի 90 տոկոսը գործող իշխանություններին դավաճան է համարում։ Հարցին, թե դա կարտացոլվի՞ 2026 թվականի ընտրություններում, ՀՀ երրորդ նախագահը շեշտել է. «Դա կարտահայտվի մինչեւ 2026 թվականը»: Դրական պատասխան է տվել նաեւ հարցին, թե արդյոք փողոցային պայքար սպասվում է: Թե արդյոք ինքը տեսնում է փողոցային պայքարում հաղթելու շանս՝ հաշվի առնելով, որ նախորդ նմանատիպ բոլոր շարժումները տապալվել են, նշել է, որ գուցե այն ժամանակ խնդիրն այնքան հրատապ չէր, որքան հիմա եւ նաեւ փարատել է մինչեւ այսօր Նիկոլ հանդուրժող, բայց դեռ նախկիններին մերժող այդպես էլ չկողմնորոշված կամ դեռ 2018-ի էյֆորիայի տակ մնացածների մտահոգությունները: Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք նորից ղեկավարել երկիրը, նախկին նախագահն ասել է. «Ո՛չ»։

ԳՆԴԱԿԸ ԿՐԿԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԱՇՏՈՒՄ Է

Իսկ արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է չվերադառնալ իշխանության, որպեսզի առաջիկա փողոցային պայքարում կոնսոլիդացվեն նաեւ նրանք, ովքեր դեռ Սերժ Սարգսյանի եւ իր հնարավոր վերադարձը չցանկանալով՝ շարունակում են հանդուրժել Փաշինյան Նիկոլին: Համենայնդեպս, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նա նման մեսիջ չհղեց: Ավելին՝ ոչ էլ առաջիկա պայքարի վերաբերյալ ազդակներ հղեց: Ինչեւէ, ՀՀ երրորդ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում հորդորեց Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողնել, մնում է միայն վերջինս էլ հանգստացնի իր կողմնակիցներին, ովքեր առնվազն վերջին ամիսներին ավելի ջերմեռանդ պայքարում էին ՀՀԿ-ի դեմ, քան` Փաշինյան Նիկոլի:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու մասին. նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը նախաձեռնել է «Արթուն ենք» շարժում ու հայտարարությամբ հանդես եկել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 28-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԱԺ Բաղրամյան փողոցի ընդունարանում «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ բոլոր պատգամավորներին կհանձնվեն Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում (10 օրվա ընթացքում) անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ) նախաձեռնելու առաջարկով անհատական նամակներ: «Սկսում ենք…», - գրել է նա:

Սա նշանակում է, որ այլեւս հնարավոր չի լինելու խուսանավել այս հարցից եւ անհատապես ամեն մի իրեն ընդդիմադիր կամ ոչ նիկոլական հռչակած պատգամավոր պետք է պատասխան տա՝ անվստահություն հայտնելո՞ւ է Փաշինյանին, թե՞ հով նստած պատգամավորական աթոռին սպասելու է 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններին: Հիշենք, որ խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը պատկանում է Քոչարյանական դաշինքին, եւ նրանք առաջնահերթ պետք է տան այս հարցի պատասխանը՝ ի վերջո, այս 7 տարվա պայքարը, իրենց հայտարարությունները զուտ իմիտացիա՞ էին, թե իսկապես գերխնդիր ազատվելու փաշինյանական զիջողական ու ուրացման քաղաքականությունից: Երբեւէ չմոռանանք՝ ուրացումը նոր ոճիր է ծնում: Իսկ ուրացողների շրջանակը, պարզվում է, բավական լայն է:

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը դարձավ նաեւ «չհայերի» համար թշնամիների դրոշը պաշտպանելու օր։

«Էս ինչ մի իրար հետեւից գրառումներ եք անում` դատապարտելով Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները այրելու փաստը։ Էս ինչ անթաքույց թշնամիների պաշտպաններ եք։ Գոնե էս օրով լռեք, լռեք, էլի, հավեժ լռեք։ Թեպետ, հասկանալի է՝ վախենում եք , որ կզանգի Ալիեւը կամ Ռեջեփը կգոռան, կասեն, էս ինչու եք թույլ տալիս, որ մեր դրոշն այրեն, բա դուք ինչի համար եք այդտեղ ներդրված։ Գուցե եւ արդեն զանգել են, դրա համար լեղապատառ ճղում եք ձեզ, թե դեմ եք դրոշները այրելուն։ Իսկ ինչո՞ւ դեմ չէիք, ինչո՞ւ չդատապարտեցիք, չընդվզեցիք, երբ Արցախի դրոշը բարբարոսաբար հանեցին, երբ ոտատակ տվեցին Արցախի սրբությունները, երբ մայր հայրենիքի դրոշները վերացնելու ճանապարհն եք բռնել։ Կա՞րող ենք չէ լեգիտիմ կարծիք ունենալ, որ ձեզ համար Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները թանկ են, իսկ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դրոշները՝ ոչ։ Գոնե այսօր այսպես ընկնավորած եք, եւ դա ինձ դուր է գալիս», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ավստրիան հաղթեց, իսկ Հայաստանը պարտվեց եվրատեսիլյան քաղաքականությունումԻսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համարՈ՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորներըԻվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ էԻնձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախըՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. ԴնեպրոպետրովսկԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-ՊոկրովսկՍարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - ՏորեցկՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ)Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրելՄեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլիՆոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցիցԲայդենի ցուցմունքի հինգժամյա ձայնագրությունը հայտնվել է համացանցումՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկաՇնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր ԻՄ իդեալների ԿՐՈՂԻՆՀայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատովԻնչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ ՍարգսյանՊիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարիԳարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանինԼավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցելԹրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղերԱսում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունիցՊեսկովը նշել Է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանըԱշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշովՄեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններումՔարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top