Տան տղամարդը պիտի տղամարդ լինի, որ ով ուզի քո տուն չմտնի ու դուրս գա. Կարեն Հովհաննիսյան Ուրախ եմ, որ Միացյալ Նահանգներում նախկինները վերադառնում են. Արտակ Զաքարյան Այլեւս «ազգային» չի լինի. խորհրդարանն ընդունեց նախագիծը Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` ազատ ռեժիմով Անդոն անդրդվելի է մնացել. ԲԱՄԲԱՍԱՆՔ Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը, պետությունը ձերն ա, էդ ձեռքը ձերն ա, եթե զգում եք գրպանում․ Փաշինյան Թրամփը պատերազմ է հայտարարել ԼԳԲՏ գաղափարախոսությանը Պահանջում ենք անհապաղ դադարեցնել շինծու դատավարությունը, ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին և հանել նրանց դեմ ապօրինի մեղադրանքները. «Լազարյան ակումբ» Թnւրք-ադրբեջանական զnրավարժnւթյnւններն ունեն 2 առանձնահատկություն. հեշտ է կռահել, թե ինչ են պլանավորում.Վարուժան Գեղամյան Փաշինյանի հետ հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, «սև ցուցակում» չկամ. Հայկ Սարգսյան

Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում

Որոշումներ - ՍԻՄ

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և մարդու իրավունքները միջազգային իրավանորմերում ու ժամանակակից աշխարհում. Արցախի խնդրի լուծման ուղիները»

Խորհրդաժողովի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ  Սահմանադրության նախաբանում ասված է. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին Հռչակագրում  հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները …»:

 

Իսկ ՀՀ Անկախության հռչակագրում ասված է.

«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա…»:

 

ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը «ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ-Ի ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՓԱՍՏՈՒՄ Է 

Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա և արձագանքելով հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են.

  1. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր-ներկայացուցիչների 1989 թվականի օգոստոսի 16-ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում:
  2. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի լիազոր-ներկայացուցիչների համագումարը և նրա ընտրած Ազգային խորհուրդը որպես մարզի ներկայումս գործող միակ օրինական իշխանություն:
  3. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները:
  4. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը ստեղծում են համատեղ հանձնաժողով (իր աշխատանքային ապարատով)` Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումն իրագործելու ուղղությամբ գործնական քայլեր մշակելու համար:
  5. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը պարտավորվում են ներկայացնել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության ազգային շահերը:
  6. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին և ԼՂԻՄ-ի Ազգային խորհրդի նախագահությանը հանձնարարվում է գործադրել սույն որոշումից բխող բոլոր անհրաժեշտ միջոցառումները` իրականացնելու համար Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական, տնտեսական և մշակութային կառուցվածքների իրական միաձուլումը միասնական պետական-քաղաքական համակարգում:

 

Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշումը  սահմանում է հետեւողականորեն  աջակցել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պաշտպանել իր բնակչության իրավունքները: «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է ցանկացած միջազգային կամ ներքին փաստաթուղթ, որում  Լեռնյաին Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

 

 

ՀՀ օրենսդրությանը հակառակ`

2022թ. հոկտեմբերի 6-ին  Պրահայում  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ  Արցախը ճանաչում է  Ադրբեջանի կազմում: Այնուհետեւ այդ հայտարարությունը  նա բազմիցս կրկնել է:

2023թ. սեպտեմբերին ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ Արցախի բնակչությանը տրված Հայաստանի Հանրապետության  անձնագրերը  վավեր չեն որպես ՀՀ քաղաքացու լիարժեք անձնագիր, այլ հանդիսանում են ճամփորդական փաստաթուղթ: Թեեւ, ՀՀ անձնագրի մասին օրենսդրական ակտերում սահմանված չեն  ՀՀ անձնագրի  երկու տեսակ:

 

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ պետական պաշտոնները զբաղեցնող մի շարք այլ անձինք խախտել են ՀՀ Սահմանադրության  անբաժանելի մասը հանդիսացող նախաբանը, ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 23-րդ, 25-րդ, 26-րդ, 28-րդ, 32-րդ, 39-րդ, 40-րդ, 47-րդ, 60-րդ, 62-րդ, 73-րդ, 123-րդ, 146-րդ, 152-րդ, 152-րդ, 167-րդ, 176-րդ, 191-րդ հոդվածները:

 

Ելնելով վերոնշյալից պահանջում  ենք դատական կարգով

  1. Առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի եւ  ՀՀ պետական պաշտոնները զբաղեցնող այն անձանց, ինչպես նաեւ` պետական իշխանության մարմինների այն հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում:
  2. Առ ոչինչ ճանաչել պետական մարմինների այն բոլոր որոշումները, որոնցով  Արցախի բնակիչներին տրված ՀՀ պետական նմուշի անձնագրերը  ճանաչվել են ճամփորդական փաստաթղթեր եւ դատական կարգով վերականգնել Արցախի այն բնակիչների ՀՀ քաղաքացիությունը, որոնք ստացել են ՀՀ պետական նմուշի անձնագրեր:

 

Պահանջում ենք նաեւ ՀՀ դատախազությունից  միջոցներ ձեռնարկել ՀՀ Սահմանադրությունը եւ այլ օրենսդարական ակտերը խախտելու  վերաբերյալ:

 

Ձեւավորում ենք իրավապաշտպանների խումբ սույն Հայտարարությանը իրավական ընթացք տալու համար:

 

Երեւան. 01 դեկտեմբերի 2024թ. 

 






Տան տղամարդը պիտի տղամարդ լինի, որ ով ուզի քո տուն չմտնի ու դուրս գա. Կարեն ՀովհաննիսյանՈւրախ եմ, որ Միացյալ Նահանգներում նախկինները վերադառնում են. Արտակ ԶաքարյանԱյլեւս «ազգային» չի լինի. խորհրդարանն ընդունեց նախագիծըՍուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` ազատ ռեժիմովԱնդոն անդրդվելի է մնացել. ԲԱՄԲԱՍԱՆՔՄի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը, պետությունը ձերն ա, էդ ձեռքը ձերն ա, եթե զգում եք գրպանում․ ՓաշինյանԹրամփը պատերազմ է հայտարարել ԼԳԲՏ գաղափարախոսությանըՊահանջում ենք անհապաղ դադարեցնել շինծու դատավարությունը, ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին և հանել նրանց դեմ ապօրինի մեղադրանքները. «Լազարյան ակումբ»Թnւրք-ադրբեջանական զnրավարժnւթյnւններն ունեն 2 առանձնահատկություն. հեշտ է կռահել, թե ինչ են պլանավորում.Վարուժան ԳեղամյանՓաշինյանի հետ հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, «սև ցուցակում» չկամ. Հայկ ՍարգսյանՏունս թալանել են, տարել են գումար, ոսկյա շղթաներ, ժամացույց, վնասը 7-8 մլն դրամ է. Հրաչյա Հակոբյան (Video)Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվումԶելենսկին Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայի հանդեպ «ստի և անարդարության մեջ»Վթարի է ենթարկվել զինվորներ տեղափոխող «KamAZ»-ը․ կան վիրավորներ Տրանսպորտի գները կվերանայվեն․ Ավինյանը նոր թվեր է ներկայացրելԿառավարության որոշմամբ՝ «Սահակյանց ստուդիա»-յին զրկում են տարածքիցՓաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևն արդեն Դավոսում էԹրամփը պատրաստ է ձեռք բերել Մասկի TikTok-ըՔանի միլիոն մարդ է դիտել Թրամփի երդմնակալության արարողությունը. NielsenԷդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստԹրամփը ներողություն է պահանջում Սուրբ Պետրոս և Պողոս տաճարի եպիսկոպոսիցՄահացել է երգիչ Աբրահամ Ռուսսոյի մայրը. նա ապրում էր ԵրեւանումԻրաքը օրինականացնում է մանկահասակ ամուսնությունները․ APՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Արցախը հայկական էր, և այնտեղ ապրում էին հայերՄարդ էլ էնքան վատ մարդ լինի, որ նույնիսկ Նիկոլի ՔՊ-ն պաշտոն չտա․ ԱթանեսյանԱրցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությունը տնային կալանքը կկրի Արցախո՞ւմ (տեսանյութ)Բանավեճի եմ հրավիրում իշխանականներին՝ հայտարարագրման համակարգի թեմայով․ ԱռաքելյանԱրայիկ Հարությունյանը նոր պաշտոն ունիԲրիտանիան հորդորում է զերծ մնալ արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա ճանապարհորդություններիցԻնչ նոր բացահայտում է արել ՔՊ-ն ԲԴԽ անդամի թեկնածուի մասին. Ալեքսանդր Սիրունյանի հրաժարվելու պատճառըԳազ չի լինիԻսրայելն առաջարկել է ռուսական արտադրության զենք փոխանցել ՈւկրաինայինԹրամփը նոր պատժամիջոցներ կարող է սահմանել Ռուսաստանի դեմ (տեսանյութ)ՔՊ-ում ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը հանել է իր թեկնածությունըԹրամփը պատրաստ է հանդիպման Պուտինի հետ «ցանկացած ժամանակ, երբ նա ցանկանա»ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակումSkynet. Թրամփը հսկայական գումար՝ կես տրիլիոն դոլար է հատկացրել արհեստական ​​ինտելեկտի զարգացման համարՔՊ-ական Ծովինար Վարդանյանը հազիվ էր զսպում ծիծաղն ԱԺ ամբիոնիցԱՄՆ 22 նահանգ հայտ է ներկայացրել Թրամփի դեմՄինչև 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չենՖրանսիան Ասադի ձերբակալության օրդեր է արձակելԹուրքիայում համազգային սուգ է հայտարարվելԱյս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է․ ԱբրահամյանԼՂ-ում մնացած մեքենաների համար տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Ա. ԽաչատրյանՋուր չի լինելուՏարադրամի փոխարժեքները հունվարի 22-ինԱստղագուշակ՝ հունվարի 22-ի համարՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն ՍարգսյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈւՂԻՂ.ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top