Քաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարար JPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասին Ալեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել Ղարաբաղը Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակ Սպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. Իրանագետ Հայտնվել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի պահը ներկայացնող տեսանյութը (Տեսանյութ) «Հրապարակ». ՔՊ–ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված «Փաստ». Խառն են, շատ խառն են. «ումով» է ձևավորելու ՔՊ–ի նախընտրական ցուցակը

Իրանի նախագահի հարցազրույցը ադրբեջանական ՀԸ կողմից միտումնավոր թարգմանվել է այլ կերպ․ իրանագետ

Թեմա

Երեկ գիշեր՝ Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Թեհրանի իր նստավայրում հարցազրույց է տվել ադրբեջանական AzTv պետական հեռուստաընկերության լրագրողին։ Այս մասին գրել է իրանագետ Արտյոմ Տոնոյանն իր տելեգրամյան ալիքում։ 

 

«Ադրբեջանը ներկայացնող լրագրողի հարցերից երկուսը վերաբերել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և միջանցքի թեմային։ Իրանի նախագահը հարցազրույցում, բնականաբար, խոսում է պարսկերեն, և AzTv հեռուստաընկերության հրապարակած տեսաձայնագրության մեջ Փեզեշքյանի ձայնը փոխարինված է թարգմանչի ձայնով, ուստի այստեղ իմ կողմից դրվող թարգմանությունը՝ Իրանի նախագահի մասով, վերցված է հենց ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքից և աուտենտիկ է այնտեղ հրապարակված տարբերակի հետ։

 

Ի դեպ, նրանք ովքեր հասկանում են ադրբեջաներեն, անմիջապես կնկատեն, որ ԻԻՀ նախագահի պատասխանի որոշ հատվածներ ադրբեջանական տեսահոլովակում ընդհանրապես հանված են, իսկ որոշ հատվածներ միտումնավորապես թարգմանվել են այլ կերպ։ Ստորև հարց ու պատասխանի թարգմանությունն է՝ ադրբեջաներենից (լրագրողի դեպքում) և պարսկերենից (Փեզեշքյանի դեպքում)։

 

Հարց 1

 

Հարգելի՛ Նախագահ, գիտեք, որ ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում է խաղաղության [հասնելու] բարդ գործընթաց։ Ինչպիսի՞ն է Իրանի դիրքորոշումը, որպեսզի այդ հարցը դրական հունով զարգանա։ Ի՞նչ օգնություն կարող է առաջարկել պաշտոնական Թեհրանը, և, ընդհանրապես, Իրանի նոր ղեկավարությունն ինչպիսի՞ քաղաքականություն է նախատեսում տարածաշրջանային անվտանգության ապահովման համար։

 

Պատասխան

Ամեն գործի առաջին պայմանն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը գոհանա իր սահմաններով և աչք չունենա մյուսի տարածքի կամ հողի վրա։ Կոնֆլիկտը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է իր վերահսկողության տակ դնել մյուսների տարածքները կամ սահմանները։ Հետևաբար այն, ինչին մենք միշտ օժանդակել ենք և հավատացած ենք, որ պետք է շարժվենք այդ ուղղությամբ, հարգանքն է պետությունների իրավունքների, շահերի և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Այս սկզբունքը պետք է հարգվի։ Բոլոր պետությունները, այդ թվում և մենք, միջազգային իրավունքի շրջանակներում ընդունել ենք այս սկզբունքը և հուսով ենք, որ հենց միջազգային [իրավունքի] շրջանակներին հավատարիմ մնալով՝ կկարողանանք լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա տարաձայնություններն ու մտահոգությունները։ Խնդիրները սկսվում են այն պահին, երբ չենք ցանկանում բավարարվել մեր իրավունքի սահմաններով։ Երբ դա տեղի է ունենում, տարաձայնություններն անխուսափելի են։ Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները և, բնականաբար, նույն սկզբունքի հիման վրա պաշտպանելու ենք նաև Հայաստանի իրավունքները։ Մենք ձգտելու ենք, որ երկու կողմերն էլ կարողանան խաղաղության, եղբայրության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա նստել բանակցությունների սեղանի շուրջ, ապրել կողք կողքի և օգնել միմյանց։

 

Հարց 2

 

Հարգելի՛ Նախագահ, Իրանի մոտեցումը «Զանգեզուրի միջանցքի» [խնդրին] միանշանակ չէ։ Իսկ Ադրբեջանի համար էլ դա ունի շատ մեծ կարևորություն, հատկապես մեր երկրի մի մասի՝ Նախիջևանի հետ ուղիղ ցամաքային կապի ապահովման տեսակետից։ Ինչպե՞ս եք Դուք տեսնում այս ուղղությամբ հարցի լուծումը։ Ինչպե՞ս է պատկերացնում Իրանը Միջին միջանցքի ապագան։

 

Պատասխան

 

Տեսեք, ինչպես նշեցի, մենք պետք է հարգենք միմյանց տարածքային ամբողջականությունը և աչք չունենանք միմյանց տարածքների վրա։ Սա առաջին և հիմնական օրենքն է։ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային և տարածքային խնդիրները կարող են վերանալ միայն այն ժամանակ, երբ երկու երկրների քաղաքական և առևտրային հարաբերությունները կարգավորվեն՝ հաշվի առնելով երկու կողմերի իրավունքները։ Այս խնդրի լուծմանն օժանդակելու համար մենք այժմ աշխատում ենք պատրաստել Իրանի ճանապարհը, որպեսզի Ադրբեջանի մեր սիրելի եղբայրներն ու քույրերը կարողանան Իրանի տարածքով հասնել Նախիջևան։ Այդ ուղղությամբ ճանապարհաշինական և երկաթուղային աշխատանքները ընթանում են արագ տեմպերով։ Մենք արդեն այդ հարցի շուրջ պայմանավորվել ենք, և, Աստծո կամքով, Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման հարցում որևէ խոչընդոտ չի առաջանա»,- գրել է իրանագետը։






Քաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասինԱլեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել ՂարաբաղըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակՍպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետՀայտնվել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի պահը ներկայացնող տեսանյութը (Տեսանյութ)«Հրապարակ». ՔՊ–ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված«Փաստ». Խառն են, շատ խառն են. «ումով» է ձևավորելու ՔՊ–ի նախընտրական ցուցակը«Հրապարակ». Բյուջեից գումար՝ առեւտրային կազմակերպությանըԻշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում. «Ժողովուրդ»«Փաստ». Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանաՏեսախցիկը ֆիքսել է Սու-34-ի «արդուկող» հարվածները ուկրաինական պաշտպանական դիրքերին (Տեսանյութ)Ռուսները հրթիռային զանգվածային հարձակում են իրականացրել Կիեւում (Տեսանյութ)Ադրբեջանում ծավալվող ռուսաֆոբիայի թիկունքում կանգնած է Ալիեւը. «Ցարգրադ»Դրսում կոշիկներ լիզելու արդյունքում տուժում է հայ ժողովուրդը. ՄինասյանՊետք է հիմա ժողովրդին ցույց տան, որ անխնա պայքար է կոռուպցիայի դեմ. ԲԱՄԲԱՍԱՆՔԱլբանիայում Նիկոլի «սրճային դիվանագիտությունից» հետո հավանաբար պետք է սպասենք նոր աղետներիԱրայիկ Հարությունյանը շատ կարեւոր բացահայտում է արելՔաղաքական շաբաշ՝ փոխադարձ մեղադրանքներով          Ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել. Սուրեն ՄանուկյանՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՈՒՐԵՄՆ Ի՞ՆՉ, ՆԻԿՈԼԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ՞ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԱղազարյան ж законе. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀրթիռային հարվածով ոչնչացվել է ուկրաինական երեք ինքնաթիռ (Տեսանյութ)«Ինտերի» մեկնարկային կազմը «Կոմոյի» դեմ խաղում ԱՅՍՕՐ ՄԵԾ ՀԱՅ ԱՐԱՄԱՅԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱպօրինի եւ ոչ իրավական ճանաչված 160.000 դրամներն արդեն 2-րդ տարին է` վարորդները շարունակում են վճարել. ԱրամյանՌուսական ավիացիան «արդուկող» հարվածներ է հասցնում ԶապորոժեումԱվելի ու ավելի պարզ է դառնում, թե Պուտինն ու Թրամփը երկուսուկես ժամ ինչ էին խոսումՏիկ տոկ հարթակը պետք է վերահսկվի հատուկ կառույցների կողմից, եւ վերացվեն պոռնոգրաֆիա պարունակող էջերը. ՄանուկյանՌուսական բանակը դուրս է եկել Խարկովի մարզի առանցքային քաղաքներից մեկի` Կուպյանսկի հյուսիսային արվարձանային գոտի (Քարտեզ)Ռուսական ուժերը գրավեցին Օտրադնոե բնակավայրը հարավդոնեցկյան ճակատում (Քարտեզ)Տիկնիզյանը պայմանագիր ունի «Լոկոմոտիվի» հետ, թող գործի դրան համաձայն. Ֆիլատով Թրամփը տնտեսական պատերազմի մեջ է մտնում Եվրամիության հետՊուտինը եկավ, մեզ ձեռքով բարեւեց, Նիկոլը չեկավ, այդպես էլ մնաց նստած. Ինչ է պատմում 101-ամյա վետերանը Կարմիր հրապարակեցՊուտնիը «սասանել» է ԵՄ-ն․ GuardianՎարքագծի կտրուկ փոփոխություն՝ գերակտիվություն, անբացատրելի ուրախություն․ Ահազանգը, որ Ձեր երեխան թմրանյութների հնարավոր զոհ դառնալու ճանապարհին էԶորավարժություններ՝ օկուպացված Արցախում. Իրանը չեզոքացնում է թուրքական վտանգըՖիլիպ Կիրկորովը հոսպիտալացվել էՍուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտության վերածվել. Մայր Աթոռի արձագանքը՝ Փաշազադեին«Լոկոմոտիվը» ընդունել է իմ դիրքորոշումը. Տիկնիզյան Կամուֆլյաժը դառնում է աղքատի արտահագուստ. Հարություն ՄնացականյանՏավուշում «Mitsubishi»-ն գլխիվայր շրջվել է. կա 1 զnh, 1 վիրшվոր. մահացածը Փաշինյանի ազգականն էՖինլանդիան զորավարժություններ է սկսել Ռուսաստանի սահմանինԱյս սերունդը կարող է եւ պատրաստ է ստեղծել հայոց նոր ոսկեդար. Հայկ ԲաբուխանյանՓաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգեւոր հայր. Արցախի պահպանության կոմիտեի հայտարարությունըԼարված իրավիճակ՝ Ազատի կացարանի հրդեհի գործով դատական նիստին (տեսանյութ)Իրանը նպատակ ունի ընդլայնել երկկողմ կապերն Ադրբեջանի հետ․ Փեզեշքիանը՝ Ալիևին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top