ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքից Կարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ» Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներից Մինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին Աստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներ Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Բանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուր Ուիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)

84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրաման

Մշակութային

Լրացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Ինչպես ամեն տարի, հայ ազգը թե՛ Հայաստանում եւ թե՛ սփյուռքում հարգանքի տուրք մատուցեց սրբադասված զոհերի հիշատակին: Ի դեպ, տարիների ընթացքում բազում ֆիլմեր են նկարահանվել 1915 թվականի անմարդկային ցեղասպանության վերաբերյալ, բոլորն էլ սիրվել եւ ընկալվել են հասարակության կողմից, սակայն այս շարքում «Նահապետ» ֆիլմը, որը նկարահանվել է 1977 թվականին, կարծես, բոլորովին այլ ազդեցություն եւ նստվածք է թողել ամեն մի հայի սրտում: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Նահապետ» ֆիլմի գլխավոր նկարիչ ԼԻԴԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, ով աշխատել է հայ կինոյի մի ամբողջ աստղաբույլի հետ:

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՎԵՑԻՆ ՆԱՀԱՊԵՏԻ, ԱՓՐՈՅԻ ՈՒ ԱՆԹԱՌԱՄԻ ՀԱԳՈՒՍՏՆԵՐԸ

 Դուք «Նահապետ» ֆիլմում ունեք Ձեր ուրույն ձեռագիրը՝ բառի բուն իմաստով: Պատմեք մեր ընթերցողներին՝ ի՞նչ աշխատանքներ էիք կատարում ֆիլմում:

— Ես «Նահապետ» ֆիլմի հագուստի նկարիչն էի: Ես եւ Ռաֆայել Սուրենիչն էինք նկարում, ապա ստեղծում ֆիլմի այդ ժամանակահատվածը նկարագրող հագուստները, որոնք կրել են Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը, Գալյա Նովենցը եւ ֆիլմի մի շարք այլ անվանի դերասաններ: Դրանք ամբողջը Սասնա զգեստներ էին, բայց հիշեք, որ այդ թվերին՝ Սովետի տարիներին, մենք Սասունի մասին գրեթե ոչինչ չգիտեինք: Ես, Հենրիկ Մալյանը եւ Սերգեյ Իսրայելյանը գնացինք Աշնակ գյուղ եւ այնտեղ բնակվող սասունցիներից կտոր-կտոր պատմվածքներ հավաքեցինք: Բացի պատմվածքներից, նաեւ որոշակի հագուստի կտորներ հավաքեցի, որպեսզի տեսարանը, պատկերը առավել պատկերավոր տեսնեմ, եւ ստեղծեցինք այդ հագուստը: Պիտի ասեմ, որ նման կտորներ գտնելն այն թվերին բարդ գործ էր, սակայն բախտս բերեց նրանով, որ մեր տնից նմանատիպ կտոր գտա, կտրտեցի եւ պատրաստեցի ու ստացա Սասնա զգեստներ: Այդ ողջ հագուստների շապիկները կոչվում էին «յելեկ», դա տաճկերեն բառ է, բայց մինչ օրս էլ այն կիրառվում է:

Որտե՞ղ են իրականացվել ֆիլմի նկարահանումները:

— Սասունցիների մի գյուղ կար, որտեղ հիմնականում եզդի ազգն էր ապրում, կոչվում էր Դիան: Դա գտնվում է Արագածի մոտ՝ բավականին բարձր: Նկարահանումների ողջ ընթացքը եղել է այդ գյուղում:

ԻՆՉՈՒ ԷՐ ՆԵՂԱՑԵԼ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆԸ

Հե՞շտ էր աշխատել նման մեծությունների հետ, ինչպիսիք Հենրիկ Մալյանն էր, Սոս Սարգսյանը…

— Այո, հեշտ էր եւ շատ հետաքրքիր: Կարելի է ասել, որ Մալյանը կյանքը դրեց ինձ վրա՝ այն առումով, որ մենք միշտ միասին պետք է աշխատեինք, սակայն հետո մի փոքր նեղացավ ինձնից, երբ ես գնացի ու ամուսնուս՝ Էռնեստ Մարտիրոսյանի ֆիլմի վրա սկսեցի աշխատել, իսկ իրենք այդ ընթացքում «Գիքոր»-ն էին նկարում: Հենրիկ Մալյանը «Գիքոր»-ից հետո էլ ֆիլմ չնկարեց: «Կոմիտաս»-ն էր ցանկանում նկարել: Այդ ընթացքում փնտրտուքների մեջ էր, սակայն այդպես էլ չնկարեց ու մահացավ: Սակայն շատ մեծ ժառանգություն թողեց հայ կինոյին:

Ֆիլմի նկարահանումն ինչքա՞ն տեւեց:

— Այ դա հստակ չեմ կարող հիշել, բայց կան կադրեր, երբ ամռան տեսարաններ են, կան կադրեր, երբ Նուբարը երեխա է ունենում, ձմեռ է: Անգամ ֆիլմում Նահապետը ծառ էր տնկում ամեն տանը երեխա ծնվածի դռանը, դա էլ գարնան տեսարան է: Պիտի ասեմ, որ այս ֆիլմով սկսվեց իմ ջերմ ընկերությունը «Նահապետ» ֆիլմի ռեժիսոր Հերիկ Մալյանի հետ, որից հետո Մալյանի հետ նկարեցինք «Կտոր մը երկինք»-ը, «Ճերմակ անուրջներ»-ը եւ շատ ու շատ ֆիլմեր:

«ՏԱՏԻԿԻՍ ԵՂԲԱՅՐԸ ՄՈՐՍ ՇԱԼՈՎ ԿԱՊԵԼ Է ԿՐԾՔԻՆ ՈՒ ԾՈՎՈՎ ՓԱԽՑՐԵԼ»

— Տիկին Գեւորգյան, իսկ Ձեր արմատները որտեղի՞ց են եղել:

— Դե ջարդի տարիներին Թեֆար տատիկս եւ Հարություն պապիկս ապրելուց են եղել կենտրոնական Թուրքիայում, որը կոչվել է Բիլեջիք: Այնտեղից Ֆրանսիայի կողմից ուղարկված նավով փախել են Հունաստան: Իսկ մայրս՝ Մերսեդեսը, ով մի քանի ամսական է եղել, տատիկիս եղբայրը կապել է շալով կրծքին ու ծովով փախցրել: Հիշում եմ, որ պատմում էին, թե ինչպես է մորս քեռին մորս ուսին դրած քայլելով մտել ջուրը եւ հասել են նավին: Շատ քիչ հիշողություններ են հասել ինձ: Գիտեմ, որ 1946 թվականին Հունաստանից մայրս, հայրս եւ ես եկել ենք Երեւան, իսկ 1947 թվականին Երեւան են եկել պապիկիս ընտանիքը: Դե Երեւանում մենք հարազատներ ունեինք արդեն, տատիկիս քույրն ու եղբայրն էին, ովքեր 1923 թվականին էին եկել: Այդպես հիմնվեցինք Երեւանում:

— Վերջերս հայ կինոյի օրն էր: Շա՞տ էին շնորհավորանքները, չէ որ Դուք մեր հայ ֆիլմի դասական ներկայացուցիչներից եք:

— Ոչ, չեն էլ ամաչում: Դրա համար ես իմ էջում գրեցի, որ մարդիկ իմանան իմ ներդրումը հայ ֆիլմում: 1965 թվականից Հայֆիլմի բեմադրող նկարիչ եմ եւ այդ ընթացքում տասնյակից ավելի ֆիլմերի զգեստների նկարիչն եմ եղել՝ «Ախթամար», «Շեկ ինքնաթիռ», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ», «Ատամնաբույժն արեւելյան», «Ուր էիր մարդ աստծո», «Տերը», «Արշակ Երկրորդ», «Կոշմար», «Զինվորն ու փիղը», «Մայրական տուն», վերջերս թոռանս՝ Էնջելի «Կոկո» ֆիլմի եւ այլն: Ու ոչ մի տեսակի շնորհավորանք, ոչ մի տեսակի անդրադարձ: Դե ինչ ասեմ…

Հ.Գ. Երբ խնդրեցինք նկարներ ուղարկել՝ հարցազրույցի հետ հրապարակելու համար, մեր ժամանակների լեգենդ տիկին Լիդան անկեղծացավ. «Երբեք չեմ սիրել մտնել կադր, դրա համար այդքան ֆիլմերից ո՛չ մի նկար, ո՛չ մի ապացույց չունեմ»:

Լուսանկարում՝ Կադր «Նահապետ» ֆիլմից

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»«Ժողովուրդ». ՔՊ-ն Երեւանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել«Հրապարակ». Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102–րդ բազան պետք է հանվի Հայաստանից«Փաստ». Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել«Ժողովուրդ». 11 հազար դեպք, 868-ը` առանձնապես ծանրՌուսաստանի կողմից ներկայացված պահանջների ցանկը հրապարակել են թուրքական լրատվամիջոցներըՌուսական պատվիրակությունը նաեւ տարածքների հետ կապված է վերջնագիր ներկայացրել. Ճանաչեք 4 մարզը, այլապես կդաննան 6«Մորդվիչևի նշանակումը նախերգանք կդառնա` «մեծաստղանի դինոզավրերին» փոխարինում են մարտադաշտում իրենց կարողություններն ապացուցած գեներալներով»Սա լկտիություն ու ապօրինություն է, շուրջ բոլորս լացող երեխաներ են. Գոհար Մելոյանն ահազանգում է«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ տարբեր թանգարաններումԻնչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել էՍպերցյանը լավ մրցաշրջան է անցկացնում. Մոստովոյը` ՌՊԼ-ի լավագույնների մասին Բուֆոնը` ՉԼ-ի «Ինտեր»-«Բարսելոնա» եզրափակիչի մասինԱրսեն Զախարյանը շարք է վերադառնում Ինչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԻ՞նչ էր իրականում իրենից  ներկայացնում «Գերտրուդա» օպերացիանՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ, ԹԵԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՉԵՂԱՎ, ԲԱՅՑ ՇԱՏ ՉԻ ՈՒՇԱՆԱՀայաստանի ազգային հավաքականի նորեկը արգենտինական ակումբիցԴԵՌ ԱՆԳԱՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՍԿՍՎԱԾ` ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՐԴԵՆ ՊԱՐՏՎԵԼ ԷՐՏոտալիտարիզմի շնչից նիկոլական ժողովրդավարությունն ուղղակի թառամեց. ԶԱՐՄԱՆՔ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանը ուներ կանխատեսելի և արտաքին քաղաքական ճկունությամբ օժտված իշխանություն. ԴանիելյանԻրա իժոյությունն ա անում, ավել պեն չկա. ԲԱՄԲԱՍԱՆՔՄինչեւ 7-րդ օրը երեխային զգում էի, երեխան թույլ է,վանք եմ տեսնում. Հայտնի աստղահոգեբանը բացառիկ կանխատեսում է իրականացրելԿոմանդո՜ր, Լեւոնին ծեծում են…Այ դու ձկան աչք. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանն Ալիևին սուրճ խմելու է հրավիրելՕրեր առաջ Նիկոլը ԱԺ-ում աջ ու ձախին համբալ էր գոռում․ այսօր թուրքերն իրենց նորընծա համբալին կալմեջ են արել ու ծաղրում են․ Միհրան Հակոբյան (Video)Ադրբեջանը չի ստորագրում Նիկոլ հայադավի «խաղաղության պայմանագիրը», որովհետեւ սպասում է…Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումըՄիջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածումՈ՞ւր է տանում Վազգեն սրբազանի արեւմտյան ուղինՔանդվեցին երկու ընտանիք. Անի Կարապետյանը փակագծեր է բացումԱրցախցիներս մտահոգ ենք ոչ միայն մեր սեփական տների համար. Արզիկ ՄխիթարյանՄի տխմար նստում է էկրանի առաջ և իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», էդ «տգետ հարճը». Աննա Հակոբյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top